Ռակեշ Շարմա
![]() | |||
![]() |
|||
Բնօրինակ անուն ազգանուն | հինդի՝ राकेश शर्मा | ||
Մասնագիտություն | ![]() | ||
Ծնվել է | հունվարի 13, 1949[1] (76 տարեկան) | ||
Ծննդավայր | Patiala, East Punjab, Հնդկաստան | ||
Պարգևներ |
Ռակեշ Շարմա (հինդի՝ राकेश शर्मा, Փենջաբ, Հնդկաստանհունվարի 13, 1949[1], Patiala, East Punjab, Հնդկաստան), առաջին հնդիկ տիեզերագնացը և աշխարհում 138-րդ մարդը, ով թռել է տիեզերք։ Խորհրդային Միության հերոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Պատիալա քաղաքում։ 1966 թվականին ընդունվել է Ազգային պաշտպանության ակադեմիա (անգլ.՝ Khadakvasla National Defense Academy)։ 1970 թվականին այն հաջողությամբ ավարտելուց հետո ծառայել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերում, որտեղ հաջող կարիերա է արել։ Մասնակցել է Բանգլադեշի պատերազմին։ 1982 թվականին, երբ Հնդկաստանը հրավիրվեց մասնակցելու խորհրդային «Ինտերկոսմոս» ծրագրին, մայոր Շարման դիմում է ներկայացրել տիեզերագնացների ջոկատում ընդգրկվելու համար։ Մանրակրկիտ ընտրության արդյունքում (տիեզերագնացների ջոկատում տեղի համար հավակնում էր 240 մարդ) նա ընդգրկվել է ջոկատում և սկսել է մարզումները Աստղային քաղաքում, որտեղ, ի թիվս այլ բաների, սովորել է նաև ռուսերեն։ Ռակեշ Շարմայի հետ միասին տիեզերագնացների պատրաստման կենտրոնում մարզումներ էր անցնում նրա կրկնորդը՝ նույնպես Հնդկաստանից, Ռավիշ Մալհոտրան։
Ռակեշ Շարման ընդգրկված էր որպես տիեզերագնաց-հետազոտող «Սոյուզ Տ-11» տիեզերանավի անձնակազմում (հրամանատար՝ Յուրի Վասիլևիչ Մալիշև, բորտինժեներ՝ Գեննադի Միխայլովիչ Ստրեկալով, պահեստային անձնակազմ՝ հրամանատար՝ Անատոլի Նիկոլաևիչ Բերեզովոյ, բորտինժեներ՝ Գեորգի Միխայլովիչ Գրեչկո, տիեզերագնաց-հետազոտող՝ Ռավիշ Մալհոտրա):
«Սոյուզ Տ-11»-ը արձակվել է տիեզերք Բայկոնուր տիեզերակայանից 1984 թվականի ապրիլի 3-ին և միացել է «Սալյուտ-7» օրբիտալ տիեզերակայանին: Տիեզերքում անցկացնելով 7 օր, 21 ժամ և 41 րոպե՝ 1984 թվականի ապրիլի 11-ին արշավախումբը վերադարձավ Երկիր: Վայրէջքի համար օգտագործվել է «Սոյուզ Տ-10» տիեզերանավը:
Որպես տիեզերագնաց-հետազոտող՝ Ռակեշ Շարման իրականացրել է Հյուսիսային Հնդկաստանի շրջանների բազմագոտիական նկարահանում՝ Հիմալայներում հիդրոէլեկտրակայանի կառուցման հնարավորության նպատակով: Ռակեշ Շարմայի թռիչքի ընթացքում կապի սեանս է անցկացվել Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիի հետ: Գանդիի հարցին, թե ինչպես է երևում Հնդկաստանը տիեզերքից, Շարման պատասխանել է Մուհամմադ Իքբալի հայրենասիրական բանաստեղծության տողով՝ «Աշխարհում ամենալավը» (հինդի՝ सारे जहां से अच्छा):
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1984 թվականի ապրիլի 11-ի հրամանագրով՝ միջազգային տիեզերական թռիչքի հաջող իրականացման և դրսևորած քաջության ու հերոսության համար Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, տիեզերագնաց-հետազոտող Ռակեշ Շարմային շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշանի և «Ոսկե Աստղ» մեդալի հանձնմամբ (№ 11510):
- Հնդկաստանի կառավարությունը անձնակազմին պարգևատրել է Հնդկաստանի բարձրագույն ռազմական պարգևով՝ «Աշոկա Չակրա»:
- «Տիեզերքի յուրացման մեջ ունեցած ծառայությունների համար» մեդալ (2011 թվականի ապրիլի 12)՝ պիլոտավորվող տիեզերագնացության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման գործում մեծ ավանդի համար[3]։
Տիեզերքից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկական ՌՕՈւ-ից փոխգնդապետի կոչումով զորացրվելուց հետո Ռակեշ Շարման որպես փորձարկող օդաչու աշխատանքի է անցել Հնդկաստանի պաշտպանության նախարարության կողմից կառավարվող «Հինդուստան Աերոնոտիքս» ընկերությունում: Նա ծառայել է ընկերության՝ Բանգալորում գտնվող Ազգային թռիչքափորձարկման կենտրոնում, որտեղ մասնակցել է հնդկական թեթև կործանիչի ստեղծման աշխատանքներին:
Ներկայումս Ռակեշ Շարման հեռացել է ակտիվ գործունեությունից. նա զբաղեցնում է Փաստաթղթաշրջանառության ավտոմատացման խորհրդի նախագահի պաշտոնը: 2006 թվականի նոյեմբերին Շարման մասնակցել է Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպության կողմից կազմակերպված կոնֆերանսին, որտեղ որոշում է ընդունվել Հնդկաստանի կողմից տիեզերք դեպի անձնակազմով թռիչքների սեփական ծրագրի նախապատրաստման աշխատանքները սկսելու մասին:
Անձնական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռակեշ Շարման ունի երկու երեխա՝ դուստր Կրիտտիկան[4] և որդի Կապիլը։ Կապիլ Շարման աշխատում է հնդկական կինոարդյունաբերությունում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 MAK (польск.)
- ↑ 2,0 2,1 http://gallantryawards.gov.in/Awardee/sqn-ldr-rakesh-sharma
- ↑ Указ Президента Российской Федерации от 12 апреля 2011 года № 437 «О награждении медалью „За заслуги в освоении космоса“ иностранных граждан» Արխիվացված 2012-02-10 Wayback Machine.
- ↑ Stephen David (2013 թ․ մայիսի 30). «First Indian in space Rakesh Sharma settles down to a life of relative anonymity» (անգլերեն). India Today. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Kapil Sharma on IMDb». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռակեշ Շարմա» հոդվածին։ |
|
Ռակեշ Շարմա «Երկրի հերոսներ» կայքում