Ռախման Զիլուր
Ռախման Զիլուր | |
![]() | |
Կուսակցություն՝ | Bangladesh Awami League? |
---|---|
Կրթություն՝ | Դաքքայի համալսարան և Դաքքայի քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | մարտի 9, 1929 |
Ծննդավայր | Bhairab Upazila, Kishoreganj District, Dhaka Division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | մարտի 20, 2013[1] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Սինգապուր |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ամուսին | Ivy Rahman? |
Զավակներ | Nazmul Hasan Papon? |
Ռախման Զիլուր (բենգալերեն՝ জিল্লুর রহমান, մարտի 9, 1929, Bhairab Upazila, Kishoreganj District, Dhaka Division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մարտի 20, 2013[1], Սինգապուր[2]), բանգլադեշցի քաղաքական և պետական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է փաստաբանի ընտանիքում։ Կրթություն է ստացել Դաքքայի համալսարանի պատմության և իրավաբանության ֆակուլտետներում։ 1952 թվականին միացել է բենգալյան ազատագրական շարժմանը։ 1970 թվականին ընտրվել է Պակիստանի խորհրդարան, որի մասն էր կազմում Բանգլադեշը։ Նա եղել է Բանգլադեշի չճանաչված ազգային կառավարության ակտիվ գործիչ։
Երկրի անկախության հռչակումից հետո շարունակել է մասնակցել քաղաքականությանը, եղել է «Ավամի լիգայի» գլխավոր քարտուղարը։ 1973 թվականից եղել է Բանգլադեշի խորհրդարանի անդամ։ Նախագահ Ռախման Մուջիբուր Ռախմանի սպանությունից հետո երկրի նոր ռազմական ղեկավարության կողմից ճնշումների է ենթարկվել։
1996-2001 թվականներին Շեյխ Հասինայի ղեկավարությամբ նախարարական պաշտոններ է զբաղեցրել «Ավամի լիգայի» կառավարությունում։ 2009 թվականից նրա իշխանությանը վերադառնալուց հետո դարձել է Բանգլադեշի նախագահը (քանի որ, նա ընտրություններում միակ գրանցված թեկնածուն էր և 2009 թվականի փետրվարի 12-ին նախագահ է հռչակվել` առանց քվեարկության)։
Նա ամուսնացած էր «Ավամի լիգայի» ակտիվիստի հետ, որը սպանվել է 2004 թվականին` ահաբեկիչների կողմից։ Մահացել է 2013 թվականի մարտի 20-ին, Սինգապուրի հիվանդանոցներից մեկում[3]։ Մահվանից քիչ առաջ հոսպիտալացվել է շնչառական խնդիրների պատճառով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 President Zillur Rahman dies after illness|bbc.co.uk/news
- ↑ Скончался президент Бангладеш | РИА Новости, ria.ru
- ↑ Скончался президент Бангладеш Зиллур Рахман Archived 2013-03-22 at the Wayback Machine..
|