Ռախել Կոհեն-Կագան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռախել Կոհեն-Կագան
եբրայերեն՝ רחל כהן-כגן
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 19, 1888(1888-02-19)[1]
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 15, 1982(1982-10-15) (94 տարեկան)
Մահվան վայրԻսրայել
Քաղաքացիություն Իսրայել
Կրոնհուդայականություն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ակտիվիստ
Զբաղեցրած պաշտոններՔնեսեթի պատգամավոր և Քնեսեթի պատգամավոր
ԿուսակցությունWIZO և Լիբերալ կուսակցություն
ԱնդամությունՀրեական ազգային խորհուրդ
Ստորագրություն
Изображение автографа
 Rachel Cohen-Kagan Վիքիպահեստում

Ռախել Կոհեն-Կագան (եբրայերեն՝ רחל כהן-כגן‎, ծննդյամբ` Ռախիլ Յակովլևնա Լյուբարսկայա, փետրվարի 19, 1888(1888-02-19)[1], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 15, 1982(1982-10-15), Իսրայել), իսրայելցի քաղաքական գործիչ և սիոնիստական շարժման ակտիվիստ, Իսրայելի անկախության հռչակագիրը ստորագրած երկու կանանցից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռախիլ Յակովլևնա Լյուբարսկայան ծնվել է Օդեսայում, քաղաքում հայտնի փաստաբան Յակով (Յանկել Իոսիֆովիչ) Լյուբարսկու և Միրիամ (Մարիա Մոիսեևնա) Բերնշտեյնի ընտանիքում, որոնք բնակվում էին Պուշկինսկայա փողոցի վրա գտնվող Շլյայնայի տանը[2][3][4][5]։ Ավարտել է գիմնազիան, սովորել է Օդեսայի կանանց Բարձրագույն դասընթացներում, այնուհետև Սանկտ Պետերբուրգում մասնագիտացել է մաթեմատիկայի բնագավառում։ 1913 թվականին ամուսնանում է բժիշկ Նոա Մոիսեևիչ Կագանի հետ (ծնված Ռիգայում, 1885—?), Բրեսլավսկու համալսարանի շրջանավարտ, որը հաջորդ տարի քրոջ և մոր հետ մեկնում է Պաղեստին։ Ռախիլը մնում է Օդեսայում մինչև 1919 թվականը։ 1919 թվականին «Ռուսլան» նավով գալիս է Հայֆա։ Նա դառնում է Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպության (WIZO) առաջնորդներից մեկը Էրեց-Իսրայելում, 1938 թվականին ընտրվում է Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպության ղեկավար։

1932 թվականին նշանակվում է Հայֆայի քաղաքապետարանի սոցիալական աջակցության կոմիտեի նախագահ և այդ պաշտոնում աշխատում մինչև 1946 թվականը։ 1946 թվականին նշանակվում է Հրեական ազգային խորհրդի սոցիալական բաժնի պետ։ Նա հանդիսանում է Մոէցետ Հա-Ամի անդամ Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպությունից, 1948 թվականին ստորագրել է Իսրայելի անկախության հռչակագիրը, դառնալով` ստորագրողների մեջ երկրորդ կինը (հռչակագիրը ստորագրել է նաև Գոլդա Մեիրը

Քնեսեթի առաջին ընտրություններում Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպությունը ստացավ 1,2 % ձայն և մեկ տեղ, որը զբաղեցրեց Կոհեն-Կագանը։ Հետագայում նա միանում է Լիբերալ կուսակցությանը և 1961 թվականին պատգամավոր դառնում այդ կուսակցությունից։ Կոհեն-Կագանը ուներ երկու երեխա։

Ամուսնու քույրը` իսրայելցի մանկաբույժ, առողջապահության կազմակերպիչ Հելենա Մոիսեևնա Կագանը (1889, Տաշքենդ — 1978, Երուսաղեմ), Իսրայելի մրցանակի դափնեկիր է (1975), հունգարացի և իսրայելցի ջութակահար Էմիլ Հաուզերի կինը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 חה"כ רחל כהן-כגן (לוברסקי)Knesset.
  2. Вначале была Пушкинская...
  3. «Посемейные списки одесских мещан-евреев» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  4. Rachel Kagan (Cohen)
  5. Генеалогия семьи Любарских
  6. Helena Kagan

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռախել Կոհեն-Կագան» հոդվածին։