Ռալֆ Մորադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռալֆ Մորադյան
Ծնվել է1906
ԾննդավայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել է1997
Մահվան վայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունփաստաբան

Ռալֆ Մորադյան (անգլ.՝ Ralph Moradian, 1906, Ֆրեզնո - 1997, Ֆրեզնո), ազգությամբ հայ իրավաբան, դատավոր, խմբագիր[1]։ Կալիֆորնիայի հայկական ծագմամբ առաջին դատավորը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռալֆ Մորադյանն ավարտել է Ֆրեզնոյի ավագ դպրոցը։ Այնուհետև հաճախել է Ֆրեզնոյի պետական քոլեջ, միաժամանակ աշխատել է։ Ռալֆի ծնողները բաժանվել են 1911 թվականին, և ըստ նրա սա ամերիկահայ առաջին զույգն էր Ֆրեզնոյում, որ ամուսնալուծվել է։ Մինչև ամուսնալուծվելը Ռալֆի հայրը՝ Ջոն Մորադյանը, մասնագիտացել է բժշկության մեջ, այնուհետև տեղափոխվել է Չիկագո[1]։ Դպրոցն ավարտելուց հետո Ռալֆը եղել է «The Fresno Evening Herald», «The Fresno Morning Republican», «The San Francisco Chronicle» թերթերի թղթակից[1]։ 1934 թվականին առանց իրավաբանական կրթություն ստանալու դարձել է իրավաբան։ Դարձել է Տարածքային դատախազի տեղակալ, եղել է այս պաշտոնում նշանակված առաջին հայը, ով զբաղեցրել է կառավարական պաշտոն։ Պաշտոնից հեռանալուց հետո մինչև 1963 թվականը զբաղվել է մասնավոր գործունեությամբ։ 1963 թվականի հոկտեմբերին նահանգապետ Էդմունդ Բրաունի կողմից պաշտոն է ստացել համայնքային դատարանում և պաշտոնավարել մինչև 1976 թվականին թոշակի անցնելը։ 1976-1991 թվականներին առանց վճարի աշխատել է ընտանեկան դատարանում[1]։ Երկրորդ անգամ թոշակի անցնելուց հետո խմբագրել է Fresno County Bar տեղեկատուն։

Ռալֆ Մորադյանն առաջին հայն էր, ով պաշտոն է ստացել Կալիֆորնիա նահանգում։ Մահացել է 1997 թվականին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bulbulian, Berge (2000). The Fresno Armenians : history of a diaspora community. Fresno, CA: Press at California State University, Fresno. էջ 164. ISBN 9780912201351. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.