Ռաի քարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Ռաի քար Գապչար գլուղում
Պատմական լուսանկար
Տուն, որի դիմաց Ռաի քարեր են

Ռաի քարեր, քարե մեծ սկավառակներ, որ պատրաստվում էին արագոնիտի կամ կալցիտի կրաքարից և մեջտեղում ունեն անցք։ Ռաի քարերը գտնվել են միկրոնեզյան Պալաու և Գուամ կղզիներում ու տեղափոխվել են Միկրոնեզիա` Յապ կղզիախումբ։ Դրանք տեղափոխվել են կանոեներով և նավերով և օգտագործվել որպես փող։

Սովորաբար ռաի քարն ունենում է դրա հետ կապված բանավոր պատմություն, թե ինչպես է այն ձեռքից ձեռք փոխանցվել և հասել ներկայիս տիրոջը։ Ռաի քարերի օգտագործմամբ գործարքները կատարվում էին բանավոր կերպով և քարի` նոր տիրոջը փոխանցում չէր պահանջվում։

Չափեր և արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարերի չափերը խիստ տարբերվում են. ամենամեծ քարերն ունեն մինչև 3,6 մետր տրամագիծ, մինչև 0,33 մետր հաստություն և կշռում են 4 տոնննա։ Ռաիներից ամենափորքևը ունի 7-8 սանտիմետր տրամագիծ։ Յապ կղզիախմբում ամենամեծ սկավառակը գտնվում է Ռումունգ կղզում[1] :

Ռաի քարի արժեքը կախված է ոչ միայն չափից, նյութից և որակից, այլ նաև նրա պատմության հետ։ Եթե ռաիի պատրաստման կամ տեղափոխման ժամանակ ինչ-որ մեկը մահանում էր, ապա քարի արժեքը մեծանում էր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ յապյան լեգենդի` 500-600 տարի առաջ ծովագնաց Անագումանգը մեկնել է հետազոտության` փնտրելու քարեր, որոնք համապատասխանում են գումար պատրաստելու համար։ Նա գտավ այն Պալաուում և վերադարձավ իր առաջին քարե փողով։ Անագումանգը ի սկզբանե իր մարդկանց հրամայեց քարե կտրել ձկան տեսքով, սակայն դրանից դժգոհ մնաց։ Հաջորդ ձևը եղավ կիսալուսինը, սակայն վերջնականապես նա կանգ առավ լիալուսնի ձև ունեցող քարի վրա, իսկ մեջտեղում անցք արեց տեղափոխման հարմարավետության համար[2]։ Պալաուի բնակիչները որպես փոխարինում խնդրեցին կոկոսի ընկույզներ, ուլունքներ, կոպրաներ։

Հայտնի չէ, թե երբվանից են քարե փողերն օգտագործվում Յապում։ Հայտնաբերված ամենահին հարթ քարը գրեթե 2000 տարեկան է, սակայն դրանք նման չեն ժամանակակից ռաիներին և պարզ չէ` արդյո՞ք դրանք որպես արժույթ են են օգտագործվել։ Կան տվյալներ, որ Յապի բնակիչների` դեպի Պալաու կատարած առաջին գնացությունները արագոնիտի համար կարող են լինել մոտավորապես 500-ական թվականներին։

Ավելի ուշ` 19-րդ դարի վերջին, եվրոպացիները քարերը փոխանակում էին հոլոթուրիաներով և կոպրայով, ինչը Հեռավոր Արևելքի համար արժեքավոր էր համարվում։ Ինչպես նաև, նրանք յապցիներին մատակարարում էին երկաթե գործիքներ` դրանով իսկ ինֆլյացիա առաջացնելով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կղզիները գրավվեցին Ճապոնական Կայսրության կողմից։ Ճապոնացիները երբեմն օգտագործում էին Ռաի քարերը որպես շինարարական նյութ կամ որպես խարիսխ։

1929 թվականին ճապոնական ադմինիստրացիան կղզում հաշվեց 13,281 կոպեկ[3]։

Չնայած նրան, որ ժամանակակից փողերը դուրս են մղել Ռաի քարերին, դրանք գնահատվում են որպես հարստության ավանդական խորհրդանիշներ և դեռևս օգտագործվում են։

Խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաի քարերը համարվում են Միկրոնեզիայի Դաշնային Նահանգների ազգային խորհրդանիշները, ինչպես նաև պատկերված են տեղական ավտոմեքենաների համարների վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rai of Yap – the stone money». Wondermondo.
  2. «Metuker ra Bisech – Yapese Quarried Stone Money Site». AiraiState.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. Cole, Geert (2006). Lonely Planet South Pacific & Micronesia (Multi Country Guide). Lonely Planet. էջ 130. ISBN 1741043042.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]