Ռաիսա Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաիսա Մինասյան
Ծնվել էմարտի 19, 1935(1935-03-19) (89 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1958)
Մասնագիտությունմանկաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1973)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Ռաիսա Մարկոսի Մինասյան (մարտի 19, 1935(1935-03-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1973): Պրոֆեսոր (1974):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաիսա Մինասյանը ծնվել է 1935 թվականի մարտի 19-ին, Երևանում։ 1958 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1976-1984 թվականներին և 1990-1996 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական հիվանդությունների ամբիոնի վարիչ, 1996-2003 թվականներին՝ պրոֆեսոր[1]։

Աշխատանքները վերաբերում են վաղ մանկական տարիքի երեխաների ստամոքսաղիքային, երիկամային հիվանդություններին, իմունաբանությանը, նորածնաբանությանը (նեոնատոլոգիա) և Հայաստանում մանկաբուժության պատմությանը[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանկական հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում։ Ուսումնական ձեռնարկ, Մինասյան Ռաիսա Մարկոսի, Երևան, «Տիգրան Մեծ», 2000[2]։
  • Ինչպես մեծացնել առողջ երեխա։ (Խորհուրդներ ծնողներին), Մինասյան Ռաիսա Մարկոսի, Անջելյան Բորիս Հովհաննեսի, ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, «Գիտելիք», 1989[3]։
  • Երեխաների գլոմերուլոնեֆրիտ, Մինասյան Ռաիսա Մարկոսի, Երևան, «Հայաստան», 1983[4]։
  • О развитии педриатрии в Армении, Ереван, 1990.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 114։
  2. Մինասյան, Ռաիսա Մարկոսի (2000). Մանկական հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: Տիգրան Մեծ.
  3. Մինասյան, Ռաիսա Մարկոսի (1989). Անջելյան, Բորիս Հովհաննեսի (ed.). Ինչպես մեծացնել առողջ երեխա։ Խորհուրդներ ծնողներին. ՀԽՍՀ "Գիտելիք" ընկերություն. Երևան: Գիտելիք.
  4. Մինասյան, Ռաիսա Մարկոսի (1983). Երեխաների գլոմերուլոնեֆրիտ. Երևան: Հայաստան.