Ռազմիկ Պողոսյան (բանաստեղծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռազմիկ Պողոսյան (այլ կիրառումներ)
Ռազմիկ Պողոսյան
Ծնվել էհունիսի 28, 1937(1937-06-28)
ԾննդավայրՔարաձոր, Սպիտակի շրջան
Վախճանվել էդեկտեմբերի 6, 2015(2015-12-06) (78 տարեկան)
Վախճանի վայրՎանաձոր, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1961)
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՍտեփան Զորյանի տուն-թանգարան
Պարգևներ
Ռազմիկ Պողոսյան Վիքիդարանում

Ռազմիկ Մովսեսի Պողոսյան (հունիսի 28, 1937(1937-06-28), Քարաձոր, Սպիտակի շրջան - դեկտեմբերի 6, 2015(2015-12-06), Վանաձոր, Հայաստան), հայ բանաստեղծ։ Հայաստանի գրողների միության անդամ (1969)[1]: ԽՄԿԿ անդամ 1962 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմիկ Պողոսյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 28-ին՝ Սպիտակի շրջանի Քարաձոր գյուղում։ 1961 թվականին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1961-1964 թվականներին աշխատել է Կիրովականի համար 6 տեխնիկական ուսումնարանում որպես տնօրենի տեղակալ։ 1969 թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1974 թվականին ընտրվել է ՀԳՄ Կիրովականի բաժանմունքի պատասխանատու քարտուղար և բաժանմունքը ղեկավարել մինչև 1990 թվականը։ Պողոսյանի «Սիրելիս, երբ գաս...» բանաստեղծությունը 1974 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության մրցանակին։ 1990-1998 թվականներին եղել է Վանաձորի թիվ 46 պրոֆտեխնիկական ուսումնարանի տնօրենը, 2002-2006 թվականներին՝ Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն[2][3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին լույս է տեսել Ռազմիկ Պողոսյանի առաջին գիրքը՝ «Գարնանային նվագներ»։

Բանաստեղծությունների ժողովածուներ

  • «Թռչունների պատարագը», Երևան, 2013 թ.։
  • «Մասրածաղկի բույրը», Երևան, 2010 թ.։
  • «Ճերմակ-ճերմակ քրիզանթեմ», Երևան, 2004 թ.։
  • «Կարոտը սահման չունի», Երևան, 1986 թ.։
  • «Մի ափ հող», Երևան, 1980 թ.։
  • «Բանաստեղծություններ», 1974 թ.
  • «Գարնանային նվագներ», 1965 թ.

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԳՄ մրցանակ, 1964 թ.
  • ՀԳՄ Սիմոն Սիմոնյանի անվան մրցանակ, 1997 թ.
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» ոսկե մեդալ, 2007 թ.
  • «Բնության և հասարակության մասին» միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, 2007 թ.
  • «Մասրածաղկի բույրը» գրքի համար` ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» հիմնադրամի մրցանակ, 2010 թ.
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2012 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՌԱԶՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ «  Հայաստանի Գրողների Միություն». wua.am. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. «AV Production - Ռազմիկ Պողոսյան». avproduction.am. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
  3. «ՌԱԶՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ | Գրական Թերթ». www.grakantert.am. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.