Ռազմիկ Կուռոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմիկ Կուռոյան
Ծնվել էդեկտեմբերի 26, 1938(1938-12-26)
ԾննդավայրՆոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 1, 2001(2001-12-01) (62 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1961)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1985)
Մասնագիտությունքիմիկոս

Ռազմիկ Հակոբի Կուռոյան (դեկտեմբերի 26, 1938(1938-12-26), Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 1, 2001(2001-12-01), Երևան, Հայաստան), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1988):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմիկ Կուռոյանը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 26-ին, Նոր Բայազետ (այժմ`Գավառ) քաղաքում[1]։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1961 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի՝ քիմիայի ֆակուլտետը։ 1963 թվականին գործուղվել է Սանկտ-Պետերբուրգ՝ բարձրամոլեկուլային միացությունների ինստիտուտում քիմիական միացությունների կառուցվածքի որոշման օպտիկական եղանակներն ուսումնասիրելու համար։ 1964 թվականին ընդունվել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի օրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1968 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և աշխատանքի անցել Արմենակ Մնջոյանի անվան՝ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում սկզբում որպես կրտսեր, իսկ 1972 թվականից՝ ավագ գիտաշխատող։ 1984 թվականին Ռազմիկ Կուռոյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1988 թվականին՝ պրոֆեսորի կոչում[2][3]։

Աշխատանքները վերաբերում են ազոտ պարունակող սպիրոտարացիկլային միացությունների՝ ազասպիրանների սինթեզին։ Համահեղինակ է 2 նոր պատրաստուկների, որոնցից մեկը («Սպիրատին» պայմանական անունով) հակաընկճումային, հակապսիխոզային միջոց է և անցնում է մինչկլինիկական փորձարկում։

Հեղինակ է ավելի քան 180 գիտական աշխատությունների։

Ռազմիկ Կուռոյանը մահացել է 2001 թվականի դեկտեմբերի 1-ին, Երևանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռազմիկ Հակոբի Կուռոյան». www.kyavartv.am. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «Editorial, Board (2002) Размик Акопович Куроян. Հայաստանի քիմիական հանդես. Chemical Journal of Armenia. Химический журнал Армении, 55 (3). pp. 191-192. ISSN 0515-9628». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազմիկ Կուռոյան» հոդվածին։