Ռազմիկ Գրիգորյան (քիմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռազմիկ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Ռազմիկ Գրիգորյան
Ծնվել էհունիսի 7, 1956(1956-06-07) (63 տարեկան)
ԾննդավայրՎաղարշապատ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների թեկնածու (1985)
Մասնագիտությունքիմիկոս

Ռազմիկ Ռաֆիկի Գրիգորյան (հունիսի 7, 1956, ՀՀ, Վաղարշապատ), քիմիական գիտությունների թեկնածու (1985 թ.)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին ոսկե մեդալով ավարտել է Վաղարշապատ քաղաքի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը, 1978 թվականին Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը, 1981 թվականին Հայաստանի Գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1982-1988 թվականներին եղել է ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, 1988-1991 թթ-ին՝ 26 կոմիսարների շրջանի (Արաբկիր) գիտատեխնիկական ստեղծագործության կենտրոնի ինժեներ, 1991-1993 թթ-ին՝ «Պրոտոն» ֆիրմայի գիտա-արտադրական բաժնի վարիչ, 1993-1997 թթ-ին՝ Վաղարշապատի քաղաքային սոցիալական ծառայության պետ, 1997-2000 թթ-ին՝ Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի ռեկտորի խորհրդական, 2000-2004 թթ-ին՝ Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի պրոռեկտոր, 2004-2007 թթ-ին՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի գիտության, կրթության, մշակույթի հարցերի բաժնի պետ, 2010 թվականից աշխատում է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեում որպես բաժնի պետ։ 1985 թվականին պաշտպանել է «Պրոպիլենի գազաֆազ թերմիկ օքսիդացումը» թեմայով թեկնածուական ատենախոսություն։ 20 գիտական աշխատանքների հեղինակ է, ստացել է 3 հեղինակային իրավունքի վկայական, մասնակցել է համամիութենական և միջազգային գիտական կոնֆերանսների։ 1980-1986 թվականներին ընտրվել է Երևանի 26 կոմիսարների շրջանի (Արաբկիր) երիտասարդ գիտնականների և մասնագետների խորհրդի նախագահ։ 1990-1995 թվականներին եղել է Էջմիածնի քաղաքային խորհրդի պատգամավոր, հանձնաժողովի նախագահ, նախագահության անդամ։