Ռազմիկ Գրիգորյան (պատգամավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռազմիկ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռազմիկ Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1949(1949-01-10)
ԾննդավայրԿոշ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 7, 2012(2012-05-07) (63 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Ռազմիկ Ցոլակի Գրիգորյան (հունվարի 10, 1949(1949-01-10), Կոշ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 7, 2012(2012-05-07), Երևան, Հայաստան), ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ գիտնական-անասնաբույժի որակավորմամբ։ Եղել է ԽՄԿԿ անդամ։ Աշխատել է Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ, ընտրվել Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ, ընտրվել Աշտարակի շրջխորհրդի և Կոշի գյուղխորհրդի պատգամավոր։ Աշխատել է Նաիրիի շրջանի Գետամեջի տոհմային թռչնաֆաբրիկայի տնօրեն, «Հայարդշին» բանկի Աշտարակի բաժանմունքի կառավարիչ։ Եղել է «Ագրարային» պատգամավորական խմբի անդամ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1955-1965 թթ. - Աշտարակի շրջանի Կոշ գյուղի միջնակարգ դպրոց։
  • 1966 թ. - Երևանի 25-րդ հերթափոխային հանրակրթական միջնակարգ դպրոցի 11-րդ դասարան։
  • 1967-1972 թթ. - Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետ։
  • 1971-1973 թթ. - Երևանի Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանը։
  • 1988-1989 թթ. - Կադրերի որակավորման դասընթացներ գյուղատնտեսական ինստիտուտում և Բաքվում՝ բարձրագույն կուսակցական դպրոց։
  • 1995-1999 թթ. - Երևանի տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ և վարկ ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968-1971 թթ. - հայկական հակաժանտախտային կայանում, որպես հրահանգիչ։
  • 1971-1973 թթ. - Ֆիզկուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի շինվերանորոգման վարչությունում՝ որպես բանվոր։
  • 1973-1974 թթ. - Երևանի Աերացիայի կայանում՝ որպես ավագ ինժեներ։
  • 1974-1981 թթ. - Սովետաշեն (Նուբարաշենի) խոզաբուծական ֆաբրիկայում՝ որպես արտադրամասի պետ։
  • 1981-1982 թթ. - Աշտարակի շրջանի Արուճի ճագարաբուծական սովխոզում՝ որպես ավագ անասնաբույծ։
  • 1982-1984 թթ. - Աշտարակի շրջխորհրդի գործկոմի գյուղատնտեսության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ։
  • 1984-1987 թթ. - Աշտարակի շրջանի Կոշի սովխոզի տնօրեն։
  • 1987-1990 թթ. - Ժողովրդական դեպուտատների Աշտարակի շրջխորհրդի գործադիր կոմիտեում՝ որպես նախագահ։
  • 1990-1995 թթ. - «Հայթռչնարդի» հանրապետական արտադրական միավորման Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն։
  • 1995-2001 թթ. - «Արդշինբանկ» ԲԲԸ Աշտարակի բաժանմունքի կառավարիչ։
  • 2001 թ.-ից մինչ մահը - «ԱՐԱՄԵ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985-1988 թթ. - Կոշի գյուղխորհրդի պատգամավոր։
  • 1988-1990 թթ. - Աշտարակի շրջխորհրդի պատգամավոր։
  • 1990-1995 թթ. - Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր (թիվ 164 ընտրատարածք)։
  • «Ագրարային» պատգամավորական խմբի անդամ։

Ամուսնացած։ Ունի 3 երեխա և 8 թոռ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով