Jump to content

Ռազմավարական ռմբակոծիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդային ՏՈւ-95 (1956)
Խորհրդային ՏՈւ-160 (1987)
Խորհրդային հեռահար ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչ
Չինական Xian H-6
Ամերիկյան ռազմավարական B-52 «Stratofortress» ռմբակոծիչ (1955)
Ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչ (1986)

Ռազմավարական ռմբակոծիչ՝ մարտական ինքնաթիռ է, որը կարող է կրել ավիացիոն սպառազինություն (ավիացիոն ռումբեր, թևավոր և բալիստիկ հրթիռներ), այդ թվում՝ միջուկային, և նախատեսված է ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների դեմ ռմբակոծական և/կամ հրթիռային հարվածներ հասցնելու համար, որոնք գտնվում են հակառակորդ պետության տարածքում, որպես կանոն՝ ռազմական գործողությունների հիմնական թատերաբեմերից դուրս, նրա ռազմական և արդյունաբերական ներուժը խաթարելու նպատակով։ Ի տարբերություն տակտիկական ռմբակոծիչների, որոնք նախատեսված են ռազմական գործողությունների թատերաբեմում հակառակորդի օբյեկտները (շարժական և անշարժ տեխնիկան, տակտիկական բազաները և անձնակազմը) խոցելու համար, ռազմավարական ռմբակոծիչները, որպես կանոն, ունեն՝

  • միջմայրցամաքային թռիչքի հեռահարություն, զանգվածով մեծացված մարտական բեռ, որն ունի առավել հզոր խոցող ազդեցություն,
  • անձնակազմի համար ավելի հարմարավետ պայմաններ՝ երկարատև թռիչքի ընթացքում (մարտական հերթապահության ռեժիմում) նրանց աշխատունակությունը պահպանելու նպատակով։

Խաղաղ ժամանակ ռազմավարական ռմբակոծիչների կողմից կրելի խոցման միջոցները (հատկապես հրթիռա-միջուկայինը) չափազանց սարսափելի են այն պետությունների համար, որոնք համարվում են հավանական հակառակորդներ, և փաստացի զսպում են «պատերազմ հրահրողներին»։ Ռազմավարական ռմբակոծիչները, ի տարբերություն տակտիկականների, ավելի համընդհանուր են, սակայն նաև ավելի թանկարժեք։ Դրանք ունակ են ոչնչացնելու գործարաններ, էլեկտրակայաններ, մայրուղիներ, կամուրջներ, ամբարտակներ, գյուղատնտեսության կարևոր օբյեկտներ, ռազմական նշանակության օբյեկտներ և ամբողջ քաղաքներ՝ ինչպես ռազմական գործողությունների թատերաբեմում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, մասնավորապես՝ այլ մայրցամաքում։ Ներկայումս նման դասի մարտական ինքնաթիռներ ունեն միայն Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Չինաստանը։

Թռիչքի ընթացքում լիցքավորումը վառելիքով հնարավորություն է տալիս հեռահար (ռազմավարական) ռմբակոծիչներին հասնել գրեթե ցանկացած հեռավորության վրա գտնվող օբյեկտների։ Հզոր հատուկ սարքավորումների համալիրի առկայությունը ռմբակոծիչին թույլ է տալիս իրականացնել թռիչքներ և հարվածներ հասցնել անշարժ և շարժական օբյեկտներին թե՛ ցերեկը, թե՛ գիշերը՝ ցանկացած եղանակային պայմաններում[1]։

Տերմինի սահմանափակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռմբակոծիչն ընդունված է անվանել «ռազմավարական» միայն այն ժամանակ, երբ այն ունի միջմայրցամաքային գործողության հեռավորության հնարավորություն (5000 կմ ավելի) և ունակ է միջուկային զենք կիրառել։ Օրինակ՝ ՏՈւ-22Մ, ՏՈւ-16 և Բ-47 տեսակի ինքնաթիռներն ունակ են կիրառել ռազմավարական միջուկային զենք, բայց չունեն միջմայրցամաքային գործողության հեռավորության հնարավորություն, այդ պատճառով հաճախ դրանք անվանում են հեռահար ռմբակոծիչներ։ Սակայն չափանիշների անորոշության և քաղաքական իրավիճակի ազդեցության պատճառով որոշ երկրներ կարող են «ռազմավարական» անվանել ոչ միայն տեխնիկապես ռազմավարական, այլ նաև տակտիկական և օպերատիվ-տակտիկական ռմբակոծիչները (Xian H-6A՝ Չինաստանի ռազմաօդային ուժեր, Vickers 667 Valiant՝ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժեր, Mirage 2000N՝ Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր, FB-111՝ ԱՄՆ ռազմաօդային ուժեր

Ամերիկյան (B-2) Սփիրիթ (1997)

Ռազմավարական ավիացիան (այդ թվում՝ ռազմավարական ռմբակոծիչ ավիացիան) բառի ամբողջական իմաստով սկսեց ակտիվ զարգանալ Սառը պատերազմի առաջին տարիներին։ Այնուամենայնիվ, ռազմավարական ռմբակոծիչների շարքին լիովին հիմնավորված կերպով դասվում են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների հեռահար ծանր ռմբակոծիչները՝

Իրականում հենց այդ ինքնաթիռներն էին այն ժամանակ օգտագործվում որպես ռազմավարական ռմբակոծիչներ։ Խորհրդային ՏՈւ-4-ը իր մարտական կիրառման բնույթով նույնպես հանդիսանում էր ռազմավարական ռմբակոծիչ։
Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ սկսեցին հայտնվել նաև միջմայրցամաքային ռմբակոծիչների նախագծեր։ Գերմանիայում և Ճապոնիայում գոյություն ունեին նման ռմբակոծիչների կիրառման ծրագրեր՝ համապատասխանաբար Եվրոպայի և Ասիայի տարածքներից ԱՄՆ-ի վրա ավիահարվածներ իրականացնելու համար։ Իր հերթին ԱՄՆ-ում մշակվում էր միջմայրցամաքային ռմբակոծիչի նախագիծ՝ Գերմանիայի վրա ավիահարվածներ իրականացնելու համար՝ Անգլիայի անկման դեպքում։ Արդյունքում այդ նախագծի հետագա զարգացման արդյունքում 1940-ականների երկրորդ կեսին սկսվեց առաջին «իսկական» ռազմավարական B-36 ռմբակոծիչի զանգվածային արտադրությունը։
Այս ռազմական տեխնիկայի տեսակի հետագա զարգացումը ընթանում էր արագ տեմպերով։ Որոշ ժամանակ անց ռազմավարական ռմբակոծիչները, որոնք որպես կանոն զինված էին միջուկային զենքով, մշտապես իրականացնում էին մարտական հերթապահություն՝ ապահովելով փոխադարձ երաշխավորված ոչնչացման պայմանները պատերազմի դեպքում։ Պատերազմից հետո ռազմավարական ռմբակոծիչների նկատմամբ հիմնական պահանջը, որի իրականացմանը ձգտում էին ավիակոնստրուկտորները, օդանավի կարողությունն էր՝ հասցնել միջուկային զենքը հավանական հակառակորդի տարածք և վերադառնալ։ Սառը պատերազմի ժամանակաշրջանում այդպիսի ինքնաթիռներ էին ամերիկյան Boeing B-52 Stratofortress-ը և խորհրդային ՏՈւ-95-ը։

Գերձայնային ռազմավարական ռմբակոծիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ականների սկզբին և կեսերին դեռևս գոյություն չունեին զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ), որոնք ունակ լինեին խոցել բարձր արագությամբ և մեծ բարձրության վրա թռչող թիրախներ։ Նման թիրախների դեմ պայքարի միակ միջոցը կործանիչ-որսորդներն էին (օրինակ՝ ամերիկյան Convair F-102 Delta Dagger)։ Այսպիսով, ռմբակոծիչի անխոցելիության խնդիրը հնարավոր էր լուծել՝ ստեղծելով այնպիսի ռմբակոծիչ, որը կունենար շատ բարձր թռիչքային բարձրություն և արագություն։
ԱՄՆ-ում այս դոկտրինի հիման վրա մշակվել են Convair B-58 և North A-5 ռմբակոծիչները։ Այս ինքնաթիռների առանձնահատկություններից մեկն այն էր, որ դրանք գործնականում չունեին այլ սպառազինություն, բացի ռազմավարական միջուկային ավիառումբերից, իսկ երբեմն՝ ընդամենը մեկ միջուկային ավիառումբից։
Մոտավոր խորհրդային համարժեքներ կարելի է համարել ՏՈւ-22 և Մ-50 ինքնաթիռները։

Հիմնական ռազմավարական կործանիչները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառը պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՏՈւ-4
  • ՏՈւ -16
  • ՏՈւ -22М
  • ՏՈւ -95
  • Մ-4
  • Բ-29
  • Բ-36
  • Boeing B-47 Stratojet
  • B-52 Stratofortress
  • Convair B-58 Hustler
  • FB-111
  • Rockwell B-1 Lancer
  • Avro Vulcan
  • Vickers Valiant
  • Handley Page Victor
  • Dassault Mirage IV
  • Mirage 2000N

Փորձարարական և չիրականացված նախագծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մ-50
  • Մ-56
  • ՏՈւ-96
  • ՏՈւ-135
  • ՏՈւ-230
  • Տ-4
  • Տ-60
  • XB-70 Valkyrie
  • ՏՈւ-95ՄՍ
  • ՏՈւ-22Մ3
  • ՏՈւ-160
  • B-1B
  • B-2 Spirit
  • B-52H Stratofortress[2][3][4]
  • Xian H-6A
  • Xian H-20
  • Հեռահար ավիացիայի հեռանկարային ավիացիոն համալիր (ПАК ДА)
  • Արդիականացված ՏՈւ-160
  • NGB (Next-Generation Bomber)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Все об авиации: большая энциклопедия / авт.-сост. Л.Е.Сытин. - Москва: Издательство АСТ,2018. - 640с. ISBN 978-5-17-091175-2
  2. «Factsheets : Boeing RB-47H Stratojet». 2014 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  3. «Eighth Air Force History: U.S. Air Force Fact Sheet». af.mil. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  4. Strategic-Air-Command.com, 509th Composite Group, 509th Bombardment Wing