Ռազմական փառքի հուշարձան (Քութայիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմական փառքի հուշարձան (Քութայիս)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգոյություն չունեցող շենք կամ կառույց
Ստեղծում1981
Երկիր Վրաստան
ԲնակավայրՔութայիս
Ներկա վիճակքանդվել է
Արտաքին պատկերներ
Հուշակոթողը սովետական շրջանում


Ռազմական փառքի հուշարձան Քութայիսում (վրաց.՝ სამხედრო დიდების მემორიალი ქუთაისში), Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածներին նվիրված հուշարձան, որը Քութայիսում տեղադրվել է 1980-ականների սկզբներում քանդակագործ Մերաբ Բերձենաշվիլիի նախագծով, հեռացվել է 2009 թվականի դեկտեմբերին։

Հուշակոթողի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշակոթողը կազմված էր ձիավորի արձանից (Մզեչաբուկի ձիավոր) և դեպի վեր ձգվող երկու նեցուկներով հուշարձանից։ Ճակատային մասում մետաղի վրա պատկերված էին մարդիկ, ավելի վերև յոթ կամարներն էին, որոնցից զանգեր էին կախված։ Դրանց վրա խոյանում էր մանականի պատկեր՝ բացված ձեռքերով։ 1990—2000-ական թվականներին հուշակոթողը վանդալիզմի զոհ է դարձել. հարթաքանդակի մի մասը կոտրել են, գողացել են երկու զանգ։

Ապամոնտաժում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի դեկտեմբերին հուշակոթողն ապամոնտաժվեց, որպեսզի այդ նույն վայրում կառուցվի Վրաստանի խորհրդարանի նոր շենքը, որը Թբիլիսիից տեղափոխվում էր Քութայիս։ Հուշակոթովը վերացվեց Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով[1]։

Հուշարձանի ապամոնտաժման դեմ էին արտահայտվում ընդդիմական կուսակցությունները, Վրաստանի մտավորականության ներկայացուցիչները և մեծաթիվ շարքային քաղաքացիներ։ Հեռացման աշխատանքների նախորդ օրը ստորագրահավաք էր սկսվել հուշակոթողի վերացման դեմ[1]։

Վրացական ընդդիմությունը կոչ է անում քաղաքացիներին դեկտեմբերի 21-ին դուրս գալ ցույցերի, նաև առաջարկում է նախկիյն հուշակոթողի փոխարեն նույն տարածքում ոչ թե պառլամենտի շենք, այլ եկեղեցի կառուցել[2]։ Սիմֆերոպոլի ուսանողները դեկտեմբերի 19-ին բողոքի ակցիա են անցկացնում հուշարձանի վերացման դեմ, որի ժամանակ այրում են Սաակաշվիլիի խրտվիլակը[2]

Սկզբնական շրջանում հուշակոթողից հեռացրին դիմային մասի վնասված հարթաքանդակն ու ձիավորի արձանը։ Վրաստանի ԱԳՆ ինֆորմացիայի և մամուլի դեպարտամենտի տնօրենի խոսքերով Մզեչաբուկի ձիավորի արձանը պետք է վերականգնվեր և տեղափոխվեր[3]։ Մնացած բետոնե հատվածը ոչնչացվեց 2009 թվականի դեկտեմբերի 19-ին պայթյունի միջոցով։

Օպերացիայով զբաղվում էր «Սակպետկմրեցվի» («Վրացպայթպրոմ») մասնավոր կազմակերպությունը[4][5]։ Անվտանգության կանոնների ոչ ճիշտ պահպանման հետևանքով պայթյունից առաջացած բեկորներից մեկը ընկել է մարդկանց վրա, որի արդյունքում երկու հոգի՝ կին և երեխա, մահացել են, երեք հոգի հայտնվել են հիվանդանոցում ծանր վիճակում։ Բոլոր տուժածները գտնվում էին պայթյունի վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա[2]։ Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ[6]։ Նույն օրն աշխատանքից հեռացվել է Իմերեթիայի շրջանի նահանգապետը[7]։

2010 թվականի փետրվարի 22-ին «Վրացպայթպրոմ» ընկերության երեք աշխատակիցներ դատապարտվեցին ազատազրկման՝ տարբեր ժամկետներով[8]։

Առաջարկ Մոսկվայում հուշակոթողի վերականգման մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի դեկտեմբերի 22-ին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարեց հուշակոթողի կրկնօրինակը Մոսկվայում վերականգնելու հնարավորության մասին[9].

Մեր մասնագետների կարծիքով այդ հուշարձանը գեղարվեստական մեծ արժեք է ներկայացնում։ Բանը սակայն, դրանում չէ։ Դա (հուշակոթողի ապամոնտաժումը) փորձ է նախկին Խորհրդային Միության ժողովուրդների հիշողությունից ջնջել ընդհանուր անցյալի, այդ թվում նաև հերոսական դեպքերի հիշողությունները։ Այդ իսկ պատճառով առաջարկում եմ վերաստեղծել այդ հուշակոթողը Մոսկվայում՝ երբեմնի միասնական պետության մայրաքաղաքում։

Հուշակոթողի վերաստեղծման որոշումը աջակցություն ստացավ ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Վրաստանում. հուշարձանի կրկնօրինակման գաղափարը պաշտպանեցին Զուրաբ Նոգաիդելին, ով պաշտոնական այցով մեկնեց Մոսկվա[10], և Պետրե Մամրաձեն[11]։ Նախագծի հեղինակ քանդակագործը հայտարարեց հուշակոթողի նույնական վերականգնման անհնարության մասին. նյութերը չէին պահպանվել ո՛ճ իր մոտ, ո՛չ Թբիլիսյան քանդակագործների կոմբինատում[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Վրաստանում ստորագրահավաք է սկսվել հուշակոթողի ապամոնտաժման դեմ(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 «Սիմֆերոպոլի ուսանողներն այրել են Սաակաշվիլիի խրտվիլակը»Lenta.ru (20.12.2009)
  3. «Փառքի հուշարձանի» հիմնական մասը կվերականգնվի ու տեղափոխվի՝ Վրաստանի ԱԳՆ
  4. 'Սակպետկմրեցվի' ընկերությունը պայթեցրեց Քութայիսի հուշակոթողը
  5. Lenta.ru: Վրաստան։ Քութայիսում ձերբակալվվել է Փառքի հուշակոթողի պայթեցման պատասխանատուն
  6. «Հրապարակվել են Քութայիսի հուշարձանի պայթյունի հետևանքով զոհված անձանց անունները»Lenta.ru (19.12.2009)
  7. «Իմերեթիայի նահանգապետն ազատվել է աշխատանքից հուշակոթողի պայթյունի հետևանքով զոհված մարդկանց պատճառով»Lenta.ru (19.12.2009)
  8. «Վրաստանում պատժվել են Քութայիսի հուշարձանի պայթեցմ,ան ժամանակ անմեղ մարդկանց մահվան մեղավորները». Ինտերֆաքս. 22 февраля 2010 года. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.(չաշխատող հղում)
  9. «Պուտինն առաջարկել է Մոսկվայում վերականգնել Քութայիսում ավերված հուշակոթողի կրկնօրինակը»ՌԻԱ Նովոստի (22.12.2009)
  10. 2010 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում դրվեց ապագա հուշակոթողի առաջին քարը Կվերակառուցեն ժողովրդի միջոցներով։ Взгляд.ru
  11. Մոսկվայում փառքի հուշարձանի վերակառուցման գաղափարը պաշտպանեց վրացի պատգամավորը՝ Yuga.ru
  12. Նախագծի հեղինակ քանդակագործը հայտարարեց հուշակոթողի նույնական վերականգնման անհնարության մասին

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]