Ռազմական հեղաշրջում Բուրկինա Ֆասոյում (2015)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմական հեղաշրջում Բուրկինա Ֆասոյում (2015)
ԵրկիրԲուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո
Ամսաթիվ2015 թվականի սեպտեմբերի 16սեպտեմբերի 23
ՊատճառՆախագահական գվարդիայի լուծարման մասին որոշում
Հիմնական նպատակՆոր կառավարության ձևավորում և ներառական եւ խաղաղ ընտրություններ
ԱրդյունքՀեղաշրջումը ձախողվեց, նախագահական գվարդիան լուծարվեց, իր գործունեությունը վերսկսեց ժամանակավոր կառավարությունը։
ԿազմակերպիչԲուրկինա Ֆասո Ժիլբեր Դյենդրե
Բուրկինա Ֆասո Մամադու Բաբմա
Մասնակիցների քանականհայտ է
Կողմեր
Զոհեր10 ցուցարար զոհվեց
Վիրավորներավելի քան 100-ը վիրավոր
ՁերբակալվածներԲոլոր հեղաշրջման մասնակիցները, ինչպես նաև հեղաշրջման կազմակերպիչներ Ժիլբեր Դյենդրեն ու Մամադու Բաբման։


Ռազմական հեղաշրջում Բուրկինա Ֆասոյում, ռազմական հեղաշրջում, որը տեղի է ունեցել Բուրկինա Ֆասոյում 2015 թվականին։ Այն սկսվեց 2015 թվականի սեպտեմբերի 16-ին նախագահի պաշտոնակատարի ու վարչապետի ձերբակալությամբ։ Մի շաբաթ անց պուտչիստները ստիպված էին հանձնվել։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերի 14-ին ազգային հաշտեցման ու բարեփոխումների հանձնաժողովը առաջարկեց լուծարել նախագահական գվարդիան։ Այդ ազդեցիկ ռազմական կառույցը նախագահ` Բլեզ Կոմպաորեյի գլխավոր հենարանն էր, որը հեղաշրջվեց 27 տարի կառավարումից հետո։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերի 16-ին նախագահական գվարդիայի զինվորները ներխուժեցին կառավարության շենք ու ընդհատեցին կառավարական նիստը, ձերբակալելով նախագահի ժ.պ Միշել Կաֆանդոյին, Իսահակ Զիդույին ու երկու նախարարների` Աուգուստին Լոադույին ու Ռենե Բագորոյին։ Ավելի ուշ դեպի նախագահական դղյակ շարժվեցին ցուցարարները, հնչեցին մի քանի կրակոցներ[1]։

Զինվորները զենք կիրառեցին Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքում նախագահական դղյակի դիմաց հավաքված ամբոխին ցրելու համար, հաղորդում է France-Presse գործակալությունը։ Հենց հրազենի օգտագործման մասին, ինչպես նաև ցուցարարների շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան[2]։

2015 թվականի սեպտեմբերի 17-ին նախագահական գվարդիայի սպաները հայտարարեցին իշխանական մարմնի լուծարման ու Ազգային ժողովրդավարության խորհրդի հիմնման մասին։ Փոխգնդապետ Մամադու Բաբման հանրապետական RTB Television հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարեց «աննորմալ անցումային շրջանի» ավարտի ու Կաֆանդոյին նախագահի լիազորություններից զրկելու մասին։ Իր խոսքերով, հիմա ընթանում են լայնամասշտաբ բանակցություններ նոր կառավարության կազմավորման ու ներառական ու խաղաղ ընտրությունների անցկացման վերաբերյալ։ Լուծարված անցումային խորհրդարանի խոսնակ` Շերիֆ Սին հայտարարեց, որ նախագահական գվարդիայի գործողությունները համարում է պետական հեղաշրջում։ Նա կոչ արեց բնակչությանը անհապաղ ապստամբել[3]։

Բուրկինա Ֆասոյի նախագահական գվարդիայի հրամանատար, գնդապետ Ժիլբեր Դյենդրեն հայտարարվեց անցումային խորհրդի` իշխանության նոր մարմնի, որը կազմավորվել է ապստամբ գվարդիացիների կողմից ղեկավար։ Ինչպես նաև հեղաշրջման առաջնորդները հայտարարեցին սահմանների փակման մասին ու պարետային ժամ մտցրեցին երեկոյան ժամերին։ Դյենդրեն հաղորդեց, որ մինչև հեղաշրջումը չի շփվել երկրի նախկին ղեկավար Կոմպաորեյի հետ։ Մինչդեռ, Բուրկինա Ֆասոյի խորհրդարանի խոսնակ` Շերաֆ Սին հայտարարեց, որ կկատարի ժամանակավոր նախագահ` Միշել Կաֆանդոյի լիազորությունները, ում ավելի վաղ ձերբակալել էին պուտչիստները[4]։

Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքի փողոցներում բախումների հետևանքով մահացավ ամենաքիչը երեք մարդ, ավելի քան 60-ը վիրավորվեցին։ Բախումների ականատեսները պատմեցին, որ Ուագադուգույի փողոցներ են դուրս եկել ցուցարարները, ովքեր դժգոհ էին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից։ Ականատեսների տվյալներով, զինվորները մի քանի անգամ զգուշացնող կրակ են բացել օդ, որպեսզի ցրեն ամբոխը։ Ցուցարարները ի պատասխան զինվորականների գործողություններին սկսեցին քարեր շպրտել զինվորների կողմը[5]։

Հենց այդ օրը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Բուրկինա Ֆասոյում սեպտեմբերի 16-17-ի իրադարձություններն անվանեց հակասահմանադրական իշխանության գրավում, պահանջելով ազատ արձակել ձերբակալված պաշտոնական անձնանց ու վերադառնալ քաղաքացիական անցումային կառավարությանը։ Անվտանգության Խորհրդի անդամները նշեցին, որ իշխանության բռնազավթման մեղավորները պետք է պատժվեն[6]։

2015 թվականի սեպտեմբերի 18-ին Աֆրիկյան Միության խաղաղության ու անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց, որում դատապարտեց ռազմական հեղաշրջումը, անվանելով այն ամբողջ մայրցամաքի համար սպառնալիք։ Խորհուրդը որոշեց դադարեցնել Բուրկինա Ֆասոյի անդամակցությունը բոլոր միջոցառումներին, որոնք անցկացվում են Աֆրիկյան Միության կողմից։ Հեղաշրջման ղեկավարները բանաձում անվանվեցին ահաբեկինչներ, անօրինական կալանքի տակ առնելով երկրի նախագահին ու կառավարության մի քանի անդամների և ճնշումներ գործադրել բնակչության դեմ, որն արդեն հանգեցրել է մի քանի ցուցարարի մահվան։ Խորհուրդը արգելեց հեղաշրջման ղեկավարների մուտքը Աֆրիկյան Միություն և բոլոր նրանց, ովքեր կմասնակցեն նրանց կողմից ձևավորվող կառավարությանը, և սառեցրեց նրանց հաշիվները[7]։ Երեկոյան ԶԼՄ-ները հաղորդեցին ձերբակալված նախագահի ու նախարարների ազատ արձակման մասին[8]։

2015 թվականի սեպտեմբերի 19-ին Բենինի նախագահ` Յաի Բոնին[9] Սենեգալի նախագահ` Մակի Սալլը ու հեղաշրջման առաջնորդ` Ժիլբեր Դյենդրեյի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Բուրկինա Ֆասոն կվերսկսի անցումային կառավարության աշխատանքը՝ Միշել Կաֆենդոյի գլխավորությամբ[8][10]։ Reuters գործակալության տվյալներով, հեղաշրջման դեմ բողոքող ցուցարարների շրջանում զոհվել է 10 մարդ[11]։

2015 թվականի սեպտեմբերի 22-ին Միշել Կաֆանդոյին հավատարիմ ռազմական միավորումները տանկերի աջակցությամբ մտան մայրաքաղաք։ Գլխավոր շտաբի պետ գնդապետ Պինգրեմոնա Զագրեն առաջարկեց պուտչիստներին վայր դնել զենքը։ Նախագահական գվարդիայի պուտչիստները չցուցաբերեցին դիմադրություն[12]։

2015 թվականի սեպտեմբերի 23-ին պուտչիստների ուժերի ղեկավարները ու կանոնավոր բանակը ստորագրեցին համաձայնագիր։ Փաստաթուղթը նախատեսում է, որ ապստամբները պետք է վերադառնան իրենց զորանոցները, իսկ կառավարական զորքերը պետք է դուրս գան մայրաքաղաքից ու կհեռանան 50 կմ։ Ժամանակավոր նախագահ` Միշել Կաֆանդոն պաշտոնապես կվերադառնա իր լիազորությունների իրականացմանը[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В Буркина-Фасо военные задержали и. о. президента и правительство». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  2. СМИ: военные применили оружие для разгона демонстрантов в Буркина-Фасо
  3. Мятежные военные объявили о роспуске органов власти в Буркина-Фасо
  4. Лидеры государственного переворота закрыли границы Буркина-Фасо и ввели комендантский час
  5. Число погибших в столкновениях в Буркина-Фасо увеличилось до трех
  6. Security Council Press Statement on Situation in Burkina Faso
  7. Communiqué of the 544th PSC meeting on the situation in Burkina Faso
  8. 8,0 8,1 Буркина-Фасо вернется к гражданскому правлению после военного переворота Արխիվացված 2015-09-23 Wayback MachineНовости@Mail.ru, 19 сентября 2015
  9. В Буркина-Фасо посредники предложили путчистам вернуть на должность смещенного президента Արխիվացված 2015-09-23 Wayback MachineНовости@Mail.ru, 19 сентября 2015
  10. Президент Бенина объявил о возвращении свергнутого правительства Буркина-ФасоLenta.ru, 20 сентября 2015
  11. «В столкновениях в Буркина-Фасо погибли 10 человек». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  12. Армия Буркина-Фасо предъявила путчистам ультиматум - сдаться за три часа
  13. Временный президент Буркина-Фасо вернулся к исполнению своих обязанностей