Jump to content

Ռազմական խաղ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմական խաղ
անգլ.՝ The War Game
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրվավերագրական ֆիլմ և դրամա
ԹեմաՍառը պատերազմ
Թվականապրիլի 13, 1966 և 1985
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Վոթքինս
ՊրոդյուսերՓիթեր Վոթքինս
Սցենարի հեղինակՓիթեր Վոթքինս
ԴերակատարներՄայքլ Ասպել, Փեթեր Գրեհեմ և Փիթեր Վոթքինս
ԿինոընկերությունBBC
Տևողություն48 րոպե

«Ռազմական խաղ» (անգլ.՝ The War Game), բրիտանացի ռեժիսոր Փիթեր Վոթքինսի հեռուստատեսային ֆիլմ, էկրան Է բարձրացել 1965 թվականին։ Չնայած ֆիլմի ցուցադրությունը պլանավորված էր 1965 թվականի հոկտեմբերի 7-ին, այն այդպես էլ եթեր դուրս չեկավ, քանի որ, BBC ընկերության ղեկավարության կարծիքով, պարունակում էր միջուկային պատերազմի սարսափների չափազանց վառ տեսարաններ։ Առաջին անգամ ֆիլմը բրիտանական հեռուստատեսությամբ ցուցադրվել է միայն 1985 թվականին։ Այնուամենայնիվ, կինոնկարը թատերական վարձույթ է դուրս եկել և ստացել մի քանի հեղինակավոր պարգևներ՝ Վենետիկի կինոփառատոնի հատուկ մրցանակ (1966), «Օսկար» մրցանակ (1967)՝ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում, լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգի համար ստացել է ՄԱԿ-ի և բրիտանական կինոակադեմիայի (1967) մրցանակներ։ 2000 թվականին ֆիլմը Բրիտանական կինոյի ինստիտուտի առաջարկով հայտնվել է բրիտանական լավագույն հեռուստահաղորդումների ցուցակի 27-րդ տեղում

Ֆիլմը ստեղծվել է բրիտանական կղզիներում ջերմամիջուկային հարվածի և դրա հետևանքների մասին խորհրդային հեռուստալրահաղորդման ձևով (Քենթի կոմսությունում տեղի ունեցած իրադարձությունների օրինակով)։ Հակամարտության էսկալացիան սկսում է թափ հավաքել, երբ ամերիկացիները որոշում են մարտավարական միջուկային զենք կիրառել Հարավային Վիետնամ ներխուժած չինական զորքերի դեմ։ Դրան ի պատասխան խորհրդային և արևելա-գերմանական բանակները հարված են հասցնում Արևմտյան Բեռլինին։ Տակտիկական միջուկային պատերազմն արագ դառնում է ռազմավարական և Մեծ Բրիտանիայի տարածքում տասնյակ ջրածնային ռումբեր են պայթում։ Առաջին ժամերին միլիոնավոր մարդիկ զոհվում են, շատերը վիրավորումներ և շոկ են ունենում։ Երկրում արագ քաոս է սկսվում ենթակառուցվածքի քայքայման, սննդի պակասի և բարոյականության անկման պատճառով։

Փիթեր Վոթքինսն ֆիլմի վրա աշխատանքների մասին ասել է[1].

Նկարահանումներն անցկացվել են 1965 թվականի սկզբին Քենթի կոմսության ժամանակ՝ Տոնբրիջ, Գրեյվսենդ, Չեթեմ և Դուվր քաղաքներում։ Կազմը գրեթե ամբողջությամբ բաղկացած էր նույն սիրահար կատարողներից,ովքեր մի քանի ամիս առաջ Քենթու քաղաքում հրապարակային հանդիպումների ընթացքում արդեն հաըտնի էր։ Նկարահանումների մեծ մասը, այդ թվում հրե պտտահողմի տեսարանները, նկարահանվել են Դուվրի լքված զորանոցներում։ Իմ նպատակը, ինչպես «Կալոդենում», այնպես էլ «սովորական մարդկանց» ներգրավելն էր իրենց պատմության ընդլայնված ուսումնասիրության մեջ, միայն այս անգամ թեման ներառում էր պոտենցիալ սպառնացող իրադարձություններ, քանի որ միջուկային պատերազմի սպառնալիքը շատ իրական էր այդ ժամանակ։ Այս ֆիլմում ես ուզում էի քանդել իրականության պատրանքը, որը ստեղծվում է զանգվածային լրատվամիջոցների կողմից։ Ակնհայտ է, որ նմանատիպ հարցերի հետևում կանգնած էր ֆիլմն օգտագործելու իմ մտադրությունը, օգնելու մարդկանց ընդհատել լրատվամիջոցների լռությունը՝ միջուկային սպառազինությունների մրցավազքի վերաբերյալ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Военная игра» на сайте Питера Уоткинса

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]