Ռազմական դեմոկրատիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռազմական դեմոկրատիա, իշխանության կազմակերպման որոշակի ձև և դրան համապատասխան դարափուլ նախնադարյան հասարակության քայքայման ժամանակաշրջանում։ «Ռազմական դեմոկրատիա» հասկացությունը գիտական շրջանառության մեջ է մտցրել Լ․ Դ․ Մորգանը՝ նախնադարյան համայնական հասարակարգի անկման (տոհմ, համայնքի քայքայման և դրացիական համայնքի ձևավորման) ժամանակաշրջանում, հին (հոմերոսյան դարաշրջանի) հույների իշխող կազմակերպությունը բնութագրելու համար։ Ընդունելով «ռազմական դեմոկրատա» հասկացությունը՝ Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը ռազմական դեմոկրատիաին տվեցին համակողմանի պատմական նշանակություն։ Սովետական պատմագիտությունը ռազմական դեմոկրատաին համարում է նախնադարյան հասարակարգի վերջնական կազմալուծման և այն դասակարգային (ստրկատիրական կամ ֆեոդալիստական) հասարակության վերափոխվելու փուլը։ Հնագիտորեն համապատասխանում է մետաղների գործածման վաղ ժամանակաշրջանին, երբ բրոնզի ու երկաթի վաղ ներդրմամբ զարգացել են արորային երկրագործությունը, անասնաբուծությունը, արհեստները, փոխանակությունը, դրսևորվել են հավելյալ արդյունքը, մասնավոր սեփականությունը և նահապետական ստրկությունը։ Այդ դարափուլի հասարակության ղեկավարման կազմակերպությունը ռազմական դեմոկրատիա է կոչվում, որովհետև տոհմ, կարգերի ծաղկման ժամանակաշրջանում առաջացած դեմոկրատիայի մարմինները (ժողովրդական ժողով, ավագների խորհուրդ, ընտրովի առաջնորդ և զորահրամանատար) պահպանվելով, ներքուստ փոխել էին իրենց բնույթը։ ժողովրդական ժողովին արդեն մասնակցում էին միայն զինվորները, ուժեղացել էր ռազմական, առաջնորդի իշխանությունը։ Տոհմացեղային առաջնորդը, սեփականացնելով կրոնաետի պաշտոնը, ավագների խորհրդի համագործակցությամբ սկսել էր իր կամքը թելադրել մեծամասնությանը՝ փաստորեն վարելով նաև դատավարության գործը։ Դասակարգերի առաջացման և ժողովրդից զատվող պետական իշխանության ձևավորման պայմաններում սովորական են դառնում կողոպտչական պատերազմները՝ ուրիշների ունեցվածքը հափշտակելու և ստրուկներ հայթայթելու նպատակով։ Հետզհետե հարստացած ու հզորացած տոհմացեղային և զինվոր, առաջնորդները, բռնությամբ զավթելով նախնադարյան դեմոկրատիայի կառավարման մարմինները, դրանք վերածում են իշխող և շահագործող դասակարգի դիկտատուրայի մարմինների։ Ռազմական դեմոկրատան բնորոշ է եղել տոհմային կարգերի քայքայման Ժամանակա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։