Ռազմածովային նավատորմի օր (Ռուսաստան)
Ռազմածովային նավատորմի օր | |
---|---|
Տեսակ | տոն և Ծովայինի օր |
Ամսաթիվ | Հունիսի 22 |
Տոնվում է | ![]() |
Ռազմածովային նավատորմի օր, Ռուսաստանի Դաշնության ռազմածովային նավատորմի հիշարժան օրը։ Նշվում է ամեն տարի հուլիսի վերջին կիրակի օրը։ Սահմանվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի 2006 թվականի մայիսի 31-ի թիվ 549 «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում մասնագիտական տոներ և հիշարժան օրեր սահմանելու մասին» հրամանագրով[1]։
Ռուսական ՌԾՆ-ի օրը իրենց մասնագիտական տոնը նշում են բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են Ռուսաստանի ծովային սահմանները, բոլոր նրանք, ովքեր իրենց կյանքի և ծառայության տարիները կապում են ՌԾՆ-ի ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունն ապահովելու հետ, զինծառայողների ընտանիքի անդամները, նավատորմի կառույցների և ձեռնարկությունների աշխատողներն և ծառայողները, Հայրենական մեծ պատերազմի և զինված ուժերի վետերանները[2]։
Ռազմածովային նավատորմի օրվա հիմնադրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդային Միությունում Ռազմածովային նավատորմի օրը սահմանվել է ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի և ՀամԿԲԿ կենտրոնական կոմիտեի 1939 թվականի հունիսի 22-ի որոշմամբ, ըստ որի տոնը պետք է նշվեր ամեն տարի հուլիսի 24-ին։ Հրամանագրում ասվում է. «ԽՍՀՄ բանվորա-գյուղացիական նավատորմի կայացման և դրա առջև դրված խնդիրների լուծման գործում ավելի լայն զանգվածներ ներգրավման նպատակով սահմանել ԽՍՀՄ Ռազմածովային նավատորմի օր»[3]։
Տոնակատարության օրը հուլիսի վերջին կիրակի տեղափոխելը իրականացվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1980 թվականի հոկտեմբերի 1-ի «Տոների և հիշատակի օրերի մասին» թիվ 3018-X որոշմամբ։ Այնուհետև այդ օրը հաստատվել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության 1988 թվականի նոյեմբերի 1-ի N 9724-XI «Տոների և հիշատակի օրերի ԽՍՀՄ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրով[1], ինչպես նաև դրան հաջորդած օրենսդրական ակտերով։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 2006 թվականի մայիսի 31-ի «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում մասնագիտական տոներ և հիշատակի օրեր սահմանելու մասին» № 549 հրամանագրով[1] Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի օրը սահմանվել է որպես հիշարժան օր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում[4]։ Այն նշվում է ամեն տարի՝ հուլիսի վերջին կիրակի օրը։
ՌԾՆ-ի օրվա տոնակատարություն Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]



«Ռուսական ռազմա-ծովային նավատորմի օրը պատվի և փառքի տուրք է բոլոր սերունդների նավաստիներին, նրանց մայրերին և կանանց, նրանց սիրելիներին, ովքեր դիմակայել են անջատման և սպասումների կարոտին։
2009 թվականին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Ռուսաստանի ՌԾՆ-ի օրվան նվիրված տոնական ուղերձում ասել է հետևյալ խոսքերը, որոնք հստակորեն բնութագրում են երկրի նավատորմի դերը Ռուսաստանի պատմության և ժամանակակից իրականության մեջ` 2009 թվականին Սեվերոդվինսկ քաղաքում Զրյաչովի անվան առափնյա տարածքում անցկացվող Ռուսական նավատորմի օրվան նվիրված տոնական համերգի ժամանակ.
Նա վստահ է, որ ռուս նավաստիները կշարունակեն «բարձրացնել ռուսական նավատորմի փառքը և արժանիորեն շարունակել իրենց նախորդների հարուստ ավանդույթները ...»:
Ռուսական նավատորմի օրվա ամենամյա տոնակատարությունն ավանդաբար սկսվում է ռազմածովային ուժերի ստորաբաժանումների անձնակազմի հանդիսավոր զորաշարվածքով և նավերի վրա Անդրեևյան և ազդանշանային դրոշներ բարձրացնելով։ Այդ օրը անցկացվում են զորահանդեսներ և ռազմամարզական մրցումներ Խաղաղ օվկիանոսի, Հյուսիսային, Բալթիկ ծովի և Սևծովյան, ինչպես նաև Կասպյան նավատորմի տեղակայման տարածքներում։ Որոշ ռազմական նավերում անցկացվում են «բաց դռների օր» քաղաքացիական անձանց համար։ Երկրի ղեկավարությունը և Ռուսաստանի ռազմածովային ուժերի բարձրագույն պաշտոնյաները շնորհավորում են իրենց ենթականերին մասնագիտական տոնի առթիվ, իսկ առավել աչքի ընկած զինծառայողներին շնորհվում են պետական պարգևներ, արտահերթ զինվորական կոչումներ, հուշանվերներ, կառավարական պատվոգրեր և շնորհակալագրեր ռուսական նավատորմի հրամանատարությունից։ Որպես կանոն, տոնական միջոցառումներն ավարտվում են տոնական համերգներով և հրավառությամբ։
Ռուսաստանի նախագահի 2017 թվականի հուլիսի 27-ի հրամանագրով Սանկտ Պետերբուրգում վերականգնվել է Գլխավոր ռազմածովային շքերթի անցկացման ավանդույթը։ Զորահանդեսին մասնակցում են Մերձբալթիկայի, Սև ծովի, Հյուսիսային, Խաղաղ օվկիանոսի և Կասպյան նավատորմի նավաստիները[5]։
2017 թվականի հուլիսին շքերթն առաջին անգամ անցկացվել է Տարտուսում՝ Սիրիայում Ռուսաստանի ՌԾՆ-ի նյութատեխնիկական մատակարարման կենտրոնի տարածքում։ Նրան մասնակցել են Միջերկրական ծովում Ռուսաստանի ՌԾՆ-ի մշտական օպերատիվ կազմավորումների նավերը[6]։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանի որ ներկայումս տոնը նշվում է ամեն տարի հուլիսի վերջին կիրակի օրը, տոնակատարության ամսաթվերը տարեցտարի կարող են տատանվել հուլիսի 25-ից 31-ը` կախված այդ ժամանակահատվածում հուլիսի վերջին կիրակիի համընկնումից։
Միայն այդ օրը և միայն Սևծովյան նավատորմում նավաստիները պետք է սպիտակ տաբատ հագնեն, որպես զորահանդեսային համազգեստ։ Տոնը սահմանվել է ԽՍՀՄ ռազմա-ծովային նավատորմի այդ ժամանակվա ժողովրդական կոմիսար Նիկոլայ Գերասիմովիչ Կուզնեցովի առաջարկով, ով հետագայում դարձել է Խորհրդային Միության նավատորմի ծովակալ։ 2019 թվականին նշվել է տոնակատարության 80-ամյակը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Указ Президента Российской Федерации В. Путина от 31 мая 2006 года № 549 «Об установлении профессиональных праздников и памятных дней в Вооружённых силах Российской Федерации» // graph.document.kremlin.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-10-ին։ Վերցված է 2020-07-27
- ↑ «День Военно-Морского Флота России // stat.function.mil.ru (27 июля 2012 года)»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2020-07-27
- ↑ День Военно-морского флота РФ // ria.ru (28 июля 2013 года)
- ↑ «Указ Президента России от 31.05.2006 № 549 «Об установлении профессиональных праздников и памятных дней в Вооружённых Силах Российской Федерации» // kremlin.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2008-01-13-ին։ Վերցված է 2020-07-27
- ↑ Главный военно-морской парад в Санкт-Петербурге
- ↑ В сирийском Тартусе прошел парад ко Дню ВМФ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Зайцев Ю. М., Шугалей И. Ф. Военно-морские парады российского флота
- Сайт ВМФ России. Графики празднования Дня ВМФ в городах России и Украины, начиная с 2008 года // flot.com
- Панорамные фотографии Дня ВМФ России в Севастополе // virtual-sevastopol.ru
- День ВМФ России на Камчатке (59 фотографий) // dmitrysh.gorod.tomsk.ru Archived 2020-07-27 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռազմածովային նավատորմի օր (Ռուսաստան) կատեգորիայում։ |