Jump to content

Ռազմագերիները ԽՍՀՄ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռազմագերիները ԽՍՀՄ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Վերմախտի և Գերմանիայի դաշնակիցների զորքերի զինծառայողների կատեգորիա, որոնք կամավոր կամ բռնի գերի են ընկել Կարմիր բանակի կողմից Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նախորդող ժամանակաշրջանում։ Այս ռազմագերիները պահվել են Ռազմագերիների և ներկալվածների հարցերով զբաղվող գլխավոր վարչության ճամբարներում։

ԽՍՀՄ-ում ռազմագերիների թվի գնահատականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմագերիների թիվը 1941 թվականի հունիսի 22-ից մինչև 1945 թվականի սեպտեմբերի 2-ը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանացի զինվորները՝ գերեվարված Ստալինգրադի մոտ. 1943 թվականի փետրվար.

Ռազմագերիների թիվը և ազգային կազմը ԽՍՀՄ-ում Հայրենական մեծ պատերազմի սկզբից (1941թ. հունիսի 22) մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը (1945թ. սեպտեմբերի 2) (ընդգծված են Առանցքի ուժերի ազգերը)[1].

Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ գերի ընկած գերմանացի ռազմագերի
Ազգություն Ռազմագերիների ընդհանուր թիվ
Գերմանացիներ 2 389 560
Ճապոնացիներ 639 635
Հունգարացիներ 513 767
Ռումինացիներ 187 370
Ավստրիացիներ 156 682
Չեխեր и սլովակներ 69 977
Լեհեր 60 280
Իտալացիներ 48 957
Ֆրանսիացիներ 22 120
Հարավսլավացիներ (հիմնականում խորվաթներ) 21 822
Մոլդովացիներ 14 129
Չինացիներ 12 928
Հրեաներ 10 173
Կորեացիներ 7785
Հոլոնդացիներ 4729
Մոնղոլներ 3608
Ֆիններ 2377
Բելգիացիներ 2010
Լյուքսեմբուրգցիներ 1652
Դանիացիներ 457
Իսպանացիներ 452
Գնչուներ 383
Նորվեգացիներ 101
Շվեդներ 72

Գոյություն ունի մեկ այլ փաստաթուղթ, որը հայտնի է որպես ԽՍՀՄ Ռազմագերիների և հարցերով զբաղվող գլխավոր 2-րդ վարչության վկայական Հիտլերական դաշինքի բանակների զինծառայողների ընդհանուր թվի մասին, որոնք գերի են ընկել Կարմիր բանակի կողմից մինչև 1945 թվականի հունիսի 18-ը: Բացի վերը թվարկվածներից (որոշ ազգությունների համար տվյալները տարբեր են), թվարկված են հետևյալ ազգությունների ռազմագերիները՝ 287 բուլղարացիներ, 105 թուրքեր, 93 շվեյցարացիներ, 40 ամերիկացիներ, 22 հույներ, 15 անգլիացիներ[2]:

ԽՍՀՄ ՆԳԺԿ ճամբարներում գրանցված ռազմագերիների թիվը 1956 թ. ապրիլի 22-ի դրությամբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
6-րդ բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ֆրիդրիխ Պաուլյուսը, նրա շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Շմիդտը և ադյուտանտ Վիլհելմ Ադամը Բեկետովկայում 64-րդ խորհրդային բանակի շտաբի մոտ, 1943 թվականկի հունվարի 31

Տեղեկություն 1956 թվականի ապրիլի 22-ի դրությամբ ԽՍՀՄ ՆԳԺԿ (Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ) ճամբարներում գրանցված Գերմանիայի և նրա դաշնակից երկրների զինված ուժերի ռազմագերիների թվի մասին[3].

Ազգություն Ընդհանուր ռազմագերիների արձանագրված թիվը Ազատ արձակված և հայրենադարձված Գերության մեջ մահացած
Գերմանացիներ 2 388 443 2 031 743 356 700
Ավստրացիներ 156 681 145 790 10 891
Չեխեր և սլովակներ 69 977 65 954 4023
Ֆրանսիացիներ 23 136 21 811 1325
Հարավսլավացիներ 21 830 20 354 1476
Լեհեր 60 277 57 149 3128
Հոլանդացիներ 4730 4530 200
Բելգիացիներ 2014 1833 181
Լյուքսեմբուրգցիներ 1653 1560 93
Իսպանացիներ 452 382 70
Դանիացիներ 456 421 35
Նորվեգացիներ 101 83 18
այլ ազգություններ 3989 1062 2927
Ընդամենը՝ ըստ վերմախտի 2 733 739 2 352 671 381 067
Տոկոսային հարաբերությամբ 100 % 86,1 % 13,9 %
Հունգարացիներ 513 766 459 011 54 755
Ռումինացիներ 187 367 132 755 54 612
Իտալացիներ 48 957 21 274 27 683
Ֆիններ 2377[4] 1974 403[5]
Ընդամենը՝ դաշնակիցների կողմից 752 467 615 014 137 753
Տոկոսային հարաբերությամբ 100 % 81,7 % 18,3 %
Ընդհանուր ռազմագերիներ 3 486 206 2 967 686 518 520
Տոկոսային հարաբերությամբ 100 % 85,1 % 14,9 %


ԽՍՀՄ ՆԳԺԿ դիրեկտիվ
№ 157

1945 թվականի սեպտեմբերի 13
ք. Մոսկվա

«Ներքին գործերի ժողովրդական կոմիսարներին, տարածքների և շրջանների ՆԳԺԿ ղեկավարներին»

«ԽՍՀՄ ՆԳԺԿ ցուցումների համաձայն ազատ արձակված ռազմագերիների հայրենադարձման հրամանի մասին»

Ի կատարումն ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի 1945 թվականի օգոստոսի 13-ի թիվ 00955 հրամանի և 1945 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2222 հրահանգով տրամադրված ձեր տվյալների համաձայն՝ հետևյալ կատեգորիաների ռազմագերիները՝ ինչպես շարքայիններ, այնպես էլ ենթասպաներ, ենթակա են ճամբարներից ազատման.

  • բոլոր ռազմագերիները, անկախ ֆիզիկական վիճակից և հետևյալ ազգությունների՝ լեհեր, ֆրանսիացիներ, չեխոսլովակցիներ, հարավսլավացիներ, իտալացիներ, շվեդներ, նորվեգացիներ, շվեյցարացիներ, լյուքսեմբուրգցիներ, ամերիկացիներ, անգլիացիներ, բելգիացիներ, հոլանդացիներ, դանիացիներ, բուլղարացիներ և հույներ;
  • հիվանդ ռազմագերիներ՝ անկախ ազգությունից, բացառությամբ խիստ վարակիչ հիվանդների, բացառությամբ իսպանացիների և թուրքերի, ինչպես նաև՝ բացառությամբ վայրագությունների մասնակիցների և SS, SD, SA և Gestapo զորքերում ծառայած անձանց.
  • Գերմանացի, ավստրիացի, հունգարացի և ռումինացի ռազմագերիներ՝ միայն հաշմանդամներ և թուլացածներ:

<…>
Ազատման ենթակա չեն առաջին, երկրորդ և երրորդ կարգերում դասակարգված անձինք, ինչպես նաև վայրագությունների մասնակիցները և ՍՍ, ՍԴ, ՍԱ և գեստապոյի զորքերում ծառայած անձինք՝ անկախ ֆիզիկական վիճակից։
<…>
4. Ռազմագերիներին, որոնք ենթակա են հայրենադարձման մարմիններին հանձնվելու, հագցնել գերիների նոր համազգեստ։
5. Բոլոր ռազմագերիները պետք է ենթարկվեն մանրակրկիտ, համապարփակ սանիտարահիգիենիկ բուժման, նախքան ետ ուղարկվելը:
6. Ազատ արձակված ռազմագերիներին ամբողջ երթուղու համար տրամադրել սննդամթերքի ամբողջական քանակություն և տեսականի, հաշվի առնելով, որ էշելոնի առաջընթացը կազմում է օրական 200 կիլոմետր, ինչպես նաև տրամադրել հնգօրյա պաշար։ Արգելել ալյուրի տրամադրումը հացի փոխարեն՝ տրամադրել միայն հաց և չորահաց։
<…>
8. Պարտավորցնել էշելոնի հրամանատարին տաք կերակուրով և խմելու ջրի անխափան մատակարարում ապահովել երթևեկող ռազմագերիների համար։
<…>

— ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի տեղակալ
Գեներալ-գնդապետ Չերնիշով[6]

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության՝ 1955 թվականի սեպտեմբերի 28-ի «ԽՍՀՄ ժողովուրդների դեմ պատերազմի տարիներին կատարված հանցագործությունների համար ԽՍՀՄ դատական մարմինների կողմից դատապարտված գերմանացի քաղաքացիներին պայմանական վաղաժամ ազատելու մասին» հրամանագրի համաձայն՝ 8877 գերմանացի քաղաքացի վաղաժամկետ ազատվել է պատիժ կրելուց և ելնելով նրանց բնակության վայրից՝ վերադարձվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն և Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետություն։

Ներդրում ԽՍՀՄ տնտեսության զարգացման մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Մոտրևիչի գնահատմամբ՝ ռազմագերիները չէին խաղում ԽՍՀՄ տնտեսության հիմնական աշխատանքային ռեսուրսի գլխավոր դերը[7]:Մոտրևիչը նշել է, որ 1946 թվականի դրությամբ ԽՍՀՄ-ում և ՌԽՖՍՀ-ում ռազմագերիները կազմում էին տնտեսապես ակտիվ բնակչության 6,2–6,3%-ը[7]: Միևնույն ժամանակ, որոշ հանրապետություններում (հատկապես մերձբալթյան երկրներում) այս ցուցանիշը շատ ավելի բարձր է եղել. Էստոնական ԽՍՀ-ում բանտարկյալները կազմում էին տնտեսապես ակտիվ բնակչության 24,6%-ը, Լատվիական ԽՍՀ-ում՝ 23,5%, Լիտվական ԽՍՀ-ում՝ 17,8%, Կարելո-Ֆիննական ԽՍՀ-ում 15.8%-ը[7]: Ռազմագերիները զգալի դեր են խաղացել աշխատուժում միայն շատ կարճ ժամանակահատվածում՝ 1945-1949 թվականներին: Մոտրևիչը ԽՍՀՄ բանվորների և աշխատողների մեջ բանտարկյալների համամասնության համար տալիս է հետևյալ թվերը. 1947 թվականին՝ 4,7%, 1948 թվականին՝ 2,5%, 1949 թվականին՝ 1%, 1950 թվականին՝ 0,1%[7]:

Կենցաղային բնույթի հանցավորություններ ռազմագերիների շրջանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմագերիների շրջանում հանցագործության մակարդակը ցածր է եղել։ Հանցագործությունների մեծ մասը եղել են գողությունները։ 1946-1950 թվականներին Սվերդլովսկի մարզում կենցաղային հանցագործությունների համար դատապարտվել են 257 ռազմագերիներ, որոնցից 216-ը պատասխանատվության են ենթարկվել «քաղաքացիների սոցիալիստական ​​և անձնական ​​ունեցվածքի գողության համար»[8]: Ավելին, 1946 թվականին Սվերդլովսկի մարզը ԽՍՀՄ-ում երկրորդ տեղն էր զբաղեցնում ռազմագերիների թվով (Ուկրաինայի ԽՍՀ-ից հետո)[8]. Ընդհանուր առմամբ Սվերդլովսկի մարզում օտարերկրյա ռազմագերիների ճամբարների համակարգով անցել է ավելի քան 250 հազար մարդ[9]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Галицкий В. П. Вражеские военнопленные в СССР (1941—1945 гг.) // Военно-исторический журнал. — 1990. — № 9. — С.46.
  2. Перевощиков Д. В. Американцы в составе гитлеровского вермахта и войск СС в войне против Советской России. Военнопленные американцы в СССР (1941—1945 гг.) // Военно-исторический журнал. — 2021. — № 7. — С.51.
  3. Россия и СССР в войнах XX века. Потери вооруженных сил. Статистическое исследование Արխիվացված 2010-07-22 Wayback Machine / Под общей редакцией кандидата военных наук, профессора АВН генерал-полковника Г. Ф. Кривошеева со ссылкой на: ЦХИДК. Ф.1п. — Оп. 32-6. — Д. 2. — Л. 8—9. (В таблицу не включены военнопленные из числа граждан Советского Союза, служивших в вермахте.)
  4. По документам ГУПВИ от 1949 года, число учтённых финских пленных составляло 2475 человек, в том числе 92 человека, признанных гражданскими лицами.
  5. По утверждению авторов монографии о финских военнопленных в СССР, число умерших в плену финнов составляет 509 человек. (См.: Конасов В. Б., Кузьминых А. Л. Финские военнопленные Второй мировой войны на Европейском Севере (1939—1955). Очерки и документы. — Вологда: Изд-во Института развития образования, 2002. — С. 43. —160 с.)
  6. «Долгий русский плен». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
  7. 1 2 3 4 Проблемы истории общества, государства и права: Сборник научных трудов / Глав. ред. проф. А. С. Смыкалин. Вып. 17-й: К 70-летию со дня рождения профессора Владимира Павловича Мотревича. — Екатеринбург: Уральский государственный юридический университет имени В. Ф. Яковлева, 2022. — С. 272.
  8. 1 2 Проблемы истории общества, государства и права: Сборник научных трудов / Глав. ред. проф. А. С. Смыкалин. Вып. 17-й: К 70-летию со дня рождения профессора Владимира Павловича Мотревича. — Екатеринбург: Уральский государственный юридический университет имени В. Ф. Яковлева, 2022. — С. 282.
  9. Проблемы истории общества, государства и права: Сборник научных трудов / Глав. ред. проф. А. С. Смыкалин. Вып. 17-й: К 70-летию со дня рождения профессора Владимира Павловича Мотревича. — Екатеринбург: Уральский государственный юридический университет имени В. Ф. Яковлева, 2022. — С. 256—257.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]