Ռազդորսկայայի ազգագրական թանգարան-արգելոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազդորսկայայի ազգագրական թանգարան-արգելոց
Տեսակթանգարան և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՈւստ-Դոնեցկի շրջան
ՎայրՌազդորսկայա
Հիմնադրվել է1988
Կայքmuseum-razdory.ru
Քարտեզ
Քարտեզ

Ռազդորսկայայի ազգագրական թանգարան-արգելոց (ռուս.՝ Раздорский этнографический музей-заповедник), թանգարան-արգելոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Ուստ-Դոնեցկի շրջանի Ռազդորսկայա ստանիցայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարան-արգելոցի պատմությունը սկսվել է 1953 թվականից, երբ Ռազդորսկայայի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Լ. Տ. Ագարկովը հիմնում է դպրոցական գավառագիտական թանգարան։

1988 թվականի փետրվարի 25-ին գրող Անատոլի Վենիամինովիչ Կալինիի աջակցությամբ ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ ստեղծվեց Ռազդորսկայա ստանիցայի ազգագրական թանգարան-արգելոցը[1]։ Հետագայում տեղական պատմության թանգարանի ֆոնդերը նույնպես փոխանցվեցին ազգագրական թանգարան-արգելոցին։

Թանգարանը ունի հսկայական հավաքածուներ, որոնք արտացոլում են թանգարան-արգելոցի տարածքի բնակիչների մշակույթն ու կենցաղը (Ռազդորսկայա ստանիցան և նրա կազակական Պուխլյակովսկու և Կանիգին խուտորները հարակից պատմական և բնական լանդշաֆտներով, ինչպես նաև Պոռեչնի և Գոստևոյ կղզիները) ամենահին ժամանակներից մինչև հիմա։ Ռազդորսկայայի թանգարան-արգելոցի տարածքը կազմում է 3650 հեկտար[2]։

Ռազդորսկայա ստանիցան համարվում է Դոնի կազակների առաջին մայրաքաղաքը, որի վերաբերյալ առաջին հիշատակումը վերաբերում է 1571 թվականի օգոստոսին։ Մինչև 1622 թվականը այն եղել է Վոյսկա Դոնի բանակի կենտրոնը։ Այս տարածքում հայտնաբերվել են տարբեր պատմական դարաշրջանների բազմաթիվ հուշարձաններ` նեոլիթ, բրոնզե և երկաթե դարեր և միջնադար։ Ստանիցայում գիտնականներին գտել են տարբեր ազգերի բնակության հետքեր, ինչպիսիք են՝ կիմերները, սկիացիները, սարմատները, ալանները, գոթերը, հոները, խազարները, մոնղոլները[3]։ 1994 թվականի հնագիտական ուսումնասիրությունների ընթացքում արգելոցի տարածքում հայտնաբերվել են տարբեր հին մշակույթների հուշարձաններ։

Ռազդորսկայայից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Պուխլյակովսկի խուտորում (1780, Սոբաչենսկի 1905 թ.) 1976 թվականին բացվել է պատկերասրահ, որտեղ ներկայացված են ռուս նկարիչների կտավները՝ Իվան Կռիլով, Եվգենի Լանսերե, Վլադիմիր Օվեչկին, Վ. Կ. Նեչիտայլո և այլք[3]։

Գյուղից յոթ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կանիգին խուտորը (1888 թ.) հանդիսանում է տիպիկ կազակական բնակավայր՝ պահպանված հինավուրց շինություններով, մայդանի հրապարակով և 1879 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին։

16-րդ դարում Ռազդորսկի քաղաքային վայրը եղել է Պոռեչնի կղզում (662 հա)՝ շրջապատված ցանկապատով, որն այժմ չկա։

Հիմնական և գիտական օժանդակ ֆոնդերը բաշխված են հավաքածուների մեջ՝ նկարչություն, գրաֆիկական արվեստ, քանդակ, դրամագիտություն, բոնիստիկա, ֆալերիստիկա, հնագիտություն, մետաղ, փայտ և կահույք, կերամիկա և ապակի, կտոր, կաշի և մորթեղեն, լուսանկարներ, կիրառական արվեստի նմուշներ, գրավոր աղբյուրներ[4][5][6][7][8][9]։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 67 от 25 февраля 1988 года
  2. «Раздорский историко-этнографический музей-заповедник». Большой Ростов (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  3. 3,0 3,1 «Раздорский этнографический музей-заповедник на фото и карте». russights.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  4. Раздорский этнографический музей-заповедник
  5. «К столетию писателя Анатолия Калинина Раздорский этнографический музей-заповедник преобразится». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  6. «18 ноября 2016 г. в Раздорском этнографическом музее-заповеднике состоялся круглый стол «Путь донского казачества в Советскую Россию» базовой кафедры истории ИСЭГИ ЮНЦ РАН в Таганрогском институте им. А. П. Чехова». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  7. Раздорский городок - первая столица казаков
  8. «Экскурсия в Раздорский музей - заповедник». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  9. «Путь донского казачества в Советскую Россию»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]