Jump to content

Ռազակ Աբալորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազակ Աբալորա
Քաղաքացիությունը  Գանա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 4, 1996(1996-09-04)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Աքրա
Հասակ 188 սանտիմետր
Դիրք դարպասապահ

Ռազակ Աբալորա (անգլ.՝ Razak Abalora, սեպտեմբերի 4, 1996(1996-09-04)[1], Աքրա), գանացի ֆուտբոլիստ, ղազախական «Ժենիս» ակումբի դարպասապահ։ Խաղացել է Գանայի ազգային հավաքականում։

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է հոլանդական «Ֆեյենորդ» ակումբի գանական բաժանմունքի սան։ 2016 թվականի մրցաշրջանում եղել է ակումբի հիմնական դարպասապահ՝ անցկացնելով 24 խաղ։ 2017 թվականի հուլիսին տեղափոխվել է տանզանական «Ազամ» ակումբ[2], որտեղ դարձել է հիմնական խաղացող, և նրանց հետ նվաճել է նաև Տանզանիայի գավաթը։ Նա ակումբի կազմում անցկացրել է 100 խաղ Տանզանիայի առաջնությունում։

«Ասանտե Կոտոկո»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հոկտեմբերին ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է գանական «Ասանտե Կոտոկո» ակումբ՝ կնքելով եռամյա պայմանագիր[3]։ Նորամուտն ակումբի կազմում նշել է 2020 թվականի դեկտեմբերի 20-ին՝ «Դրիմսի» դեմ խաղում։ Նա նաև ակումբի կազմում խաղացել է CAF Չեմպիոնների լիգայում և CAF Կոնֆեդերացիայի գավաթում՝ Գանայի առաջնությունում զբաղեցնելով երկրորդ տեղը։ Ակումբի կազմում անցկացրած մեկուկես մրցաշրջանի ընթացքում խաղացել է 36 խաղ բոլոր մրցաշարերում՝ 18-ում անառիկ պահելով դարպասը։

2022 թվականի հունվարին ֆուտբոլիստը տեղափոխվել է մոլդովական «Շերիֆ» ակումբ, որի հետ կնքել է եռամյա պայմանագիր[4]։ Նորամուտն ակումբի կազմում նշել է 2022 թվականի մարտի 19-ին՝ Սֆինտուլ Գեորգեի դեմ խաղում[5]։ Նա և ակումբը նվաճել են Մոլդովայի առաջնությունը։ 2022 թվականի մայիսի 21-ին Մոլդովայի գավաթի եզրափակչում հաղթել է «Սֆինտուլ Գեորգեին»՝ այդպիսով նվաճելով տիտղոսը[6]։ Իր մեկնարկային մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 6 խաղ, որոնցից 4-ում բաց չի թողել ոչ մի գոլ։

2022 թվականի հուլիսին խաղացողը ակումբի հետ մեկնել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլ։ Նա իր առաջին խաղը եվրոպական մրցաշարում անցկացրել է 2022 թվականի հուլիսի 6-ին՝ բոսնիական «Զրինսկի» ակումբի դեմ խաղում[7]։ Նա և ակումբը հասել են երրորդ որակավորման փուլ, որտեղ 4-0 հաշվով պարտվել են չեխական «Վիկտորիա Պլզենին»։ Նա մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է պահեստայինների նստարանին՝ բաց թողնելով նաև ակումբի հայտացուցակը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի և ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի խաղերի համար։ Մրցաշրջանի առաջին խաղը անցկացրել է 2023 թվականի մարտի 4-ին՝ Մոլդովայի գավաթի խաղարկությունում, «Դաչիա Բույուչանիի» դեմ խաղում[8]։ Սուպերլիգայի առաջին խաղը անցկացրել է 2023 թվականի մարտի 13-ին՝ «Բալթի» ակումբի դեմ խաղում[9]։ Ֆուտբոլիստը մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրել է որպես ակումբի մեկնարկային դարպասապահ։ Նա և ակումբը հաղթել են Մոլդովայի Սուպերլիգայում[10]։ Նա նաև ակումբի հետ նվաճել է Մոլդովայի գավաթը՝ 2023 թվականի մայիսի 28-ին եզրափակչում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով «Բալթի» ակումբին, սակայն մնացել է պահեստայինների նստարանին[11]։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 17 խաղերում 12 անգամ անառիկ է պահել դարպասը։ Նա նոր մրցաշրջանը սկսել է պահեստայինների նստարանին։ Այս մրցաշրջանում ակումբի կազմում առաջին խաղը անցկացրել է 2023 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Քիշնևի «Զիմբրու» ակումբի դեմ խաղում[12]։ Սակայն հետագայում հեռացվել է ակումբի հայտացուցակից։

2024 թվականի հունվարին ֆուտբոլիստը տեղափոխվել է մոլդովական «Պետրոկուբ» ակումբ[13]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին ֆուտբոլիստը հրավիրվել է Գանայի ազգային հավաքական։ Նորամուտը ազգային հավաքականի կազմում նշել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Քաթարի դեմ ընկերական խաղում[14]։

«Ազամ»

  • Տանզանիայի գավաթի գավաթակիր՝ 2018/19
  • KESAFA ակումբային գավաթի գավաթակիր՝ 2018
  • Մապինդուզիի գավաթի գավաթակիր (2)՝ 2018, 2019

«Շերիֆ»

  • Մոլդովայի չեմպիոն (2)՝ 2021/22, 2022/23
  • Մոլդովայի գավաթակիր (2)՝ 2021/22, 2022/23

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 FBref.com
  2. «Azam FC complete signing of Wafa goalkeeper Abalora». goal.com (անգլերեն). 2017-07-29. Արխիվացված օրիգինալից 2022-11-08-ին. Վերցված է 2023-08-16-ին.
  3. «Razak Abalora: Asante Kotoko snap up Ghana international and former Azam goalkeeper». goal.com (անգլերեն). 2020-10-13. Արխիվացված օրիգինալից 2022-11-08-ին. Վերցված է 2023-08-16-ին.
  4. «Добро пожаловать, Разак». fc-sheriff.com (ռուսերեն). 2022-01-21. Արխիվացված օրիգինալից 2023-04-05-ին. Վերցված է 2023-08-16-ին.
  5. «Sfîntul Gheorghe vs. Sheriff». soccerway.com (անգլերեն). 2022-03-19. Արխիվացված օրիգինալից 2023-08-16-ին. Վերցված է 2023-08-16-ին.
  6. «Sfîntul Gheorghe vs. Sheriff». soccerway.com (անգլերեն). 2022-05-21. Արխիվացված օրիգինալից 2023-01-12-ին. Վերցված է 2023-08-16-ին.
  7. «Zrinjski vs. Sheriff». soccerway.com (անգլերեն). 2022-07-06. Արխիվացված օրիգինալից 2023-01-12-ին. Վերցված է 2023-08-16-ին.
  8. «Dacia-Buiucani vs. Sheriff». soccerway.com (անգլերեն). 2023-03-04. Արխիվացված օրիգինալից 2023-08-16-ին. Վերցված է 2023-08-16-ին.
  9. «Sheriff vs. CSF Bălți». soccerway.com (անգլերեն). 2023-03-13.
  10. «Чемпионы. В 21-й раз». fc-sheriff.com (ռուսերեն). 2023-05-20. Արխիվացված օրիգինալից 2023-05-28-ին. Վերցված է 2023-05-27-ին.
  11. «42-й трофей». fc-sheriff.com (ռուսերեն). 2023-05-29. Արխիվացված օրիգինալից 2023-05-29-ին. Վերցված է 2023-05-29-ին.
  12. «Zimbru vs. Sheriff». soccerway.com (անգլերեն). 2023-09-24. Արխիվացված օրիգինալից 2023-12-13-ին. Վերցված է 2023-12-13-ին.
  13. «Голкипер Разак Аболора покинул "Шериф" и перешел в "Петрокуб"». moldfootball.com (ռուսերեն). 2024-01-19. Արխիվացված օրիգինալից 2024-01-20-ին. Վերցված է 2024-01-20-ին.
  14. «Ghana vs. Qatar». soccerway.com (անգլերեն). 2020-10-12. Արխիվացված օրիգինալից 2023-08-16-ին. Վերցված է 2023-08-16-ին.