Ռադոմիր Ջալովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռադոմիր Ջալովիչ
Radomir Đalović.jpg
Քաղաքացիությունը Flag of Yugoslavia (1992–2003); Flag of Serbia and Montenegro (2003–2006).svg Սերբիա և Մոնտենեգրո և Flag of Montenegro.svg Չեռնոգորիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 29, 1982(1982-10-29)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Bijelo Polje, ՀՍՖՀ
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք Հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999—2001 Հարավսլավիա Եդինստվո (Բիելո Պոլե) 9 (3)
2000—2001 Հարավսլավիա Ցրվենա Զվեզդա 14 (2)
2001—2002 Հարավսլավիա Ժելեզնիկ 24 (4)
2002—2005 Խորվաթիա Զագրեբ 47 (16)
2005—2006 Գերմանիա Արմինիա (Բիլեֆելդ) 29 (3)
2006—2007 Թուրքիա Կեսարիա Էրիքիյեզպոր 27 (9)
2007—2008 Խորվաթիա Ռիեկա 31 (18)
2008—2010 Ռումինիա Ռապիդ (Բուխարեստ) 21 (2)
2010—2011 Խորվաթիա Ռիեկա 41 (16)
2011—2012 Ռուսաստան Ամկար 27 (0)
2012—2014 Իրան Սպահան 40 (6)
2014 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Շանհայ Շենսին 3 (0)
2014 Թաիլանդ ԲԵՔ Տերո Սասանա 12 (2)
2015—2016 Թաիլանդ Բանգկոկ 33 (15)
2016—2017 Չեռնոգորիա Բուդուչնոստ (Պոդգորիցա) 47 (17)
2017— Չեռնոգորիա Ռուդար (Պլևլյա) 58 (15)
Ազգային հավաքական
2003—2004 Չեռնոգորիա Չեռնոգորիա (մինչև 21)
2007—2011 Չեռնոգորիա Չեռնոգորիա 22 (7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռադոմիր Ջյալովիչ (չեռնոգոր.՝ Радомир Ђаловић / Radomir Đalović, հոկտեմբերի 29, 1982(1982-10-29)[1][2], Bijelo Polje, ՀՍՖՀ), չեռնոգորացի ֆուտբոլիստ, «Ռուդար» (Պլևլյա) ակումբի հարձակվող: Հանդես է եկել[3] Չեռնոգորիայի ազգային հավաքականում:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադոմիր Ջյալովիչն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է իր հայրենի քաղաքի «Եդինստվո» թիմի կազմում: 2000 թվականի հունիսին տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա», որի կազմում 2000/01 մրցաշրջանում դարձել է Հարավսլավիայի չեմպիոն: Հաջորդ մրցաշրջանում Ջյալովիչը հանդես է եկել մեկ այլ բելգրադական ակումբում` «Ժելեզնիկում»:

2002 թվականի հուլիսին տեղափոխվել է խորվաթական «Զագրեբ», որի կազմում խաղացել է երկուսուկես մրցաշրջան և երկու անգամ դարձել է թիմի լավագույն ռմբարկուն 2002/03 և 2003/04 մրցաշրջաններում: 2005 թվականի հունվարին Ջյալովիչը տեղափոխվել է Բիլեֆելդի «Արմինիա»: «Արմինիայից» հետո նա մեկնել է Թուրքիա, որտեղ մեկ մրցաշրջան է անցկացրել «Կեսարիա Էրիքիյեզպոր» ակումբի կազմում: 2007/08 մրցաշրջանում Ռադոմիրը խաղացել է «Ռիեկայի» կազմում: 2008 թվականի հուլիսին տեղափոխվել է Բուխարեստի «Ռապիդ», որի կազմում խաղացել է երկու տարի: 2010 թվականի հուլիսին նա վերադարձել է «Ռիեկա»:

2011 թվականի մարտի 10-ին Ջյայլովիչը տեղափոխվել է Պերմի «Ամկար»՝ պայմանագիր կնքելով 3,5 տարի ժամկետով: Պերմում անցկացրած մեկուկես տարվա ընթացքում Ռադոմիրը չի կարողացել գոլ խփել պաշտոնական խաղերում, ինչի արդյունքում վաճառվել է Իրանի առաջնության «Սպահան» ակումբին:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զագրեբում» ելույթների ժամանակ Ռադոմիրը ցանկություն է հայտնել խաղալ Խորվաթիայի հավաքականի կազմում[4]: Նա Չեռնոգորիայի հավաքականում նորամուտը նշել է 2007 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Էստոնիայի դեմ ընկերական խաղում: Հավաքականում իր առաջին գոլը խփել է 2008-ի մարտի 26-ին Նորվեգիայի դեմ խաղում: Նորաստեղծ ազգային հավաքականի առաջին 40 խաղերից մասնակցել է 26 խաղի։ Վերջինը հանդիպումը, որը նա անցկացրել է Չեխիայի դեմ, եղել է 2012 թվականի Եվրոպայի առաջնության անցումային խաղերում: 2012 թվականի փետրվարին Իսլանդիայի հետ ընկերական հանդիպում չհրավիրելուց հետո հայտարարել է ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու մասին[3]:

Ընդհանուր՝ 26 հանդիպում / 7 գոլ, 12 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 9 պարտություն

(թարմացվել է 2012 թվականի փետրվարի 21-ի դրությամբ)

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ցրվենա Զվեզդա»
  • Հարավսլավիայի չեմպիոն – 2000/01
Սերբիա և Չեռնոգորիա (մինչև 21 տարեկան)
  • Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր – 2004

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]