Ռադիոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռադիոֆոբիա՝ նյարդահոգեբուժական, մարմնային, ֆիզիոլոգիական խանգարումների համալիր, երբեմն դժվարությամբ բուժվող, որը դրսևորվում է տարբեր իոնացնող ճառագայթումների և էլեկտրամագնիսական ճառագայթումների նկատմամբ չհիմնավորված վախի տեսքով[1].:

Տերմինը օգտագործվում է ինչպես ամենօրյա կյանքում, (հատկապես Չեռնոբիլի ատոմակայանի վթարց հետո), այնպես էլ մասնագետների կողմից[2]։

Ըստ ռադիոֆոբիայի հետազոտողների, այդ երևույթը առաջացել է ճառագայթման բացահայտումից ավելի ուշ և կապված է «Սառը պատերազմի» դարաշրջանի տեղեկատվական քարոզարշավի հետ[3]։

Ռադիոֆոբիայի առաջացումը դիտվում է որպես փսիխոգեն ազդեցություն, որը ուղղակիորեն կապված չէ իոնացնող ճառագայթումների իրական ազդեցության աստիճանի կամ չիոնացնող Էլեկտրամագնիսական դաշտի հետ[3]։ Ինչպես հայտնի է առողջությանը վնաս կարող է հասցնել մի քանի զիվերտ դոզան, իսկ ռադիոֆոբիան հանդիսանում է վախը փոքր դոզաներից։

Ռադիոֆոբիան չպետք է շփոթել ճառագայթման իրական հատկանիշների հետ։ Երբեմն դիֆերենցիալ ախտորոշում կատարելը հեշտ չէ, քանի որ ռադիոֆոբիայի շատ հատկանիշներ հիմնականում իմունիտետի ճնշումները մոտ են ճառագայթային վնասվածքների ախտանիշներին։

Ռադիոֆոբիա և Չեռնոբիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին ԽՍՀՄ-ում շատ հիվանդներ, ովքեր տուժել էին Չեռնոբիլի ատոմակայանի վթարից, բնորոշվել են «ռադիոֆոբիա» տերմինով, որը մտցվել էր 1987 թվականին Լ. Ա. Իլինի և Օ. Ա. Պավլովսկու կողմից՝ «Չեռնոբիլի ատոմակայանի վթարի ճառագայթային հետևանքները Խորհրդային միությունում և դրանց ազդեցության մեղմացման համար կիրառվող միջոցները» հաղորդագրության մեջ։ Մի շարք հետազոտողների կարծիքով դա բացասական դեր խաղաց աղետից տուժողների վերականգնման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «А. Сливка. «История современного человека и радиации», раздел «История радиофобии»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  2. Бюллетень МАГАТЭ — Международного агентства по атомной энергии 4/1987
  3. 3,0 3,1 «Б. А. Куркин. «Бремя „мирного" атома»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]