Ռադիոքիմիական վերլուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռադիոքիմիական վերլուծություն,վերչուծական քիմիայի բաժին, համախմբում է միջուկային ռեակցիաների՝ միջուկային փոխարկումների հետևանքով ստացվող նյութերի որակական և քանակական բաղադրության որոշման եղանակները։ Ի տարբերություն ռադիոչափական վերչուծության, լայնորեն կիրառում է ոչ միայն ֆիզիկական, այլև բաժանման և մաքրման քիմիայկան եղանակները։ Ռադիոակտիվ իզոտոպների նույնականությունը որոշվում է ճառագայթված թիրախների Կամ ակտիվության չափման միջոցով։ Սպեկտրաչափերի կիրառությունը հնարավոր է դարձնում մի քանի ռադիոակտիվ բաղադրիչների պարունակության որոշումը միևնույն նմուշում, առանց այն տարրալուծելու։ Կոնցենտրացիաների մեծ տիրույթում փոփոխվող և բազմաթիվ ռադիոակտիվ իզոտոպներ պարունակող նմուշները լուծում են ջրում կամ թթուներում։

Ստացված լուծույթից տարբեր եղանակներով անջատում և մաքրում են բաղադրիչները, ապա ռադիոչափական հաշվիչներով կամ սպեկտրաչափերով չափումնրանց ռադիոակտիվությունը, որոշում իզոտոպի բնույթը, պարունակությունը։ Ռադիոքիմիական վերլուծություն օգտագործվում է միջուկային վառեչիքի, նրա քայքայման արդյունքների, միջուկային ռեակցիաների հետևանքով ստացվող իզոտոպների, հետազոտման, նոր ռադիոակտիվ տարրերի և իզոտոպների ստացման ու հետազոտման համար։ Կարևոր նշանակություն ունի նաև միջուկային պայթյունների հետևանքով Երկրի մակերևույթին նստող ռադիոակտիվ նյութերի հայտնաբերումը և նույնականության որոշումը։ Ռադիոքիմիական վերլուծությունյան եղանակներով են որոշում նաև տիեզերական ճառագայթների ազդեցությամբ ասուպների և Լուսնի մակերևույթի վրա առաջացած ռադիոակտիվ նյութերը անջատում և մաքրում են բաղադրիչները, ապա ռադիոչափական հաշվիչներով կամ պեկտրաչափերով չափումնրանց ռադիոակտիվությունը, որոշում իզոտոպի բնույթը, պարունակությունը։ Ռադիոքիմիական վերլուծություն օգտագործվում է միջուկային վառեչիքի, նրա քայքայման արդյունքների, միջուկային ռեակցիաների հետևանքով ստացվող իզոտոպների, հետազոտման, նոր ռադիոակտիվ տարրերի և իզոտոպների ստացման ու հետազոտման համար։

Կարևոր նշանակություն ունի նաև միջուկային պայթյունների հետևանքով Երկրի մակերևույթին նստող ռադիոակտիվ նյութերի հայտնաբերումը և նույնականության որոշումը։ Ռադիոքիմիական վերլուծությունյան եղանակներով են որոշում նաև տիեզերական ճառագայթների ազդեցությամբ ասուպների և Լուսնի մակերևույթի վրա առաջացած ռադիոակտիվ նյութերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։