Ռադիոկապը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մինչև XIX դարիի կեսը Հայաստանում կապի միակ միջոցը փոստն էր։ 1867 թ․-ին ստեղծվել է փոստային կապ՝ Թիֆլիս-Աղստաֆա-Դիլիջան-Ելենովկա-Սևան-Երևան-Նախիջևան գլխավոր փոստուղով։ Ավելի ուշ դրանից ճյուղավորվել են Դիլիջան-Ղարաքիլիսա (Վանաձոր), Համամլու (Սպիտակ) ֊Ալեքսանդրապոլ և Ելենովկա-Նոր Բայազետ (Գավառ) փոստուղիները։ Այդ տարիներին Արևելյան Հայաստանի տարածքում գործել են 11 փոստային ձեռնարկություններ։ 1913 թ․-ին գործել են կապի 26 փոստահեռագրային հիմնարկություններ, որոնցից միայն 15-ն ունեին հեռագրային կապ։ Այդ հիմնարկությունները եղել են վարչական կենտրոններում և հիմնականում ծառայել են Ռուսական, կայսրության ռազմավարչական նպատակներին։ 1913 թ․-ին Երևանում շարք է մտել 1-ին հեռախոսակայանը (200 համար), որից օգտվել է 71 բաժանորդ։ 1914 թ․-ին ստեղծվել են Ալեքսանդրապոլ-Երևան և Ալեքսանդրապոլ-Կարս առաջին միջքաղաքային հեռախոսագծերը։ Կապի այղ համակարգը Հայաստանում պահպանվել է մինչև 1920 թ․-ը։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո երկրում սկսվել է կապի նոր հիմնարկությունների կառուցումը։ 1921 թ․-ին այդ նպատակով ՌԽՖՍՀՀԽՍՀ-ին հատկացրել է 1 միլիոն ռ. (ոսկով)։ Սկսվել է փոստային դրոշմանիշների թողարկումը, որոնք շրջանառության մեջ են մնացել մինչև 1923 թ․-ը։ 1925 թ․-ին գործել է Երևան-Մոսկվա առաջին հեռագրային կապը, իսկ հետագայում՝ Երևանի ու հանրապետության 25 կիրառություններից մեկը շրջանների միջև դաշտային պայմաններում 1935 թ․-ին հանրապետության հեռակապի ապահովումն է։ Գրությունն անջատվել է փոստահեռագրությունից և դարձել կապի ինքնուրույն բնագավառ։ Կապի միջոցների զարգացման նոր փուլ է սկսվել հետպատերազմյան տարիներին։ Ավտոմատ հեռախոսային կայանների նոր տեխնիկայի հիման վրա ընդարձակվել և կատարելագործվել են երկրի քաղաքների ու շրջկենտրոնների հեռախոսացանցերը։ 1960 թ․-ին առաջին քայլերն են արվել փոստի ավտոմատացման և մեքենայացման ուղղությամբ, կազմակերպվել է փոստի քաղաքային ծառայությունը։ 1971 թ․-ին կապի բնագավառում առաջին անգամ սպասարկման ծառայության հաշվարկներն ավտոմատացնելու համար կիրառվել է ԷՀՄ։ 1980-ական թթ-ին կատարելագործվել են կապի տեխ. միջոցները, կառուցվել են կապի բազմաթիվ բաժանմունքներ, հեռախոսային և լարային ռադիոհաղորդումների ցանցեր, միջքաղաքային ավտոմատ ու կիսաավտոմատ կայաններ և այլն։ Անկախացումից հետո Հայաստանի Հանրապետության կապի համակարգում տեղի են ունեցել արմատ, վերափոխումներ։ Աշխարհում էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի արագ առաջընթացի պայմաններում Հայաստանում մատուցվում են արդի տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ կապի նոր բազմաբնույթ ծառայություններ։

Ռադիոկապ։ Առաջին ռադիոհաղորդիչները (ինքնաշեն) Հայաստանում ի հայտ են եկել 1922 թ․-ին։ 1925 թ․-ին Երևանում ստեղծվել է լայնահաղորդ ռադիոկայան։ Առաջին ռադիոռեպորտաժը հաղորդվել է 1934 թ․-ին Երևանի Լենիևի (այժմ՝ Հանրապետության) հրապարակից։ Երևանից բացի՝ ռադիոստուդիաներ են գործել նաև Գյումրիում (1963 թ․-ից), Վանաձորում (1967 թ․-ից), Կապանում (1970 թ․-ից)։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է 20 ռադիոընկերություն (3-ը՝ Երևանում), որոնց հաղորդումները միաժամանակ հեռարձակվում են մեկ կամ մի քանի մարզերում, 14-ը՝ միայն Երևանում, 3-ը՝ միայն մեկ մարզում։ 1999 թ․-ից Հայաստանի Հանրապետության հանրային ռադիոն ռադիոհաղորդումներ է հեռարձակում արբանյակային կապով, որոնք լսելի են նաև Աֆրիկայի հյուսիսում, Եվրոպայում, ՌԴ արևմուտքում, Մերձավոր Արևելքի և Ասիայի որոշ երկրներում։ Հեռուստատեսություն։ Առաջին կանոնավոր հեռուստահաղորդումներն սկսվել են 1957 թ․-ին։ Մինչև 1964 թ․-ը հանրապետության հեռուստատեսությունն ունեցել է մեկ ծրագիր։ 1965 թ․-ից հեռարձակվել է նաև Կենտրոնական հեռուստատեսության 1-ին (Մոսկվա) ծրագիրը։ 1973 թ․-ին Երևանի հեռուստատեսային կայանը Մոսկվայից վերահաղորդել է գունավոր հեռուստատեսության ծրագիրը։ Նույն թվականին սկսել է գործել նաև Հայկական 2-րդ ծրագիրը։ 1978 թ․-ին շահագործման է հանձնվել հեռուստատեսության նոր աշտարակը՝ 311 մ բարձրություն։ 1980-ական թթ-ի վերջին երկրում գործել են տարբեր հզորության ավելի քան 200 վերահաղորդիչ կայաններ, հեռարձակվել հեռուստատեսային 4 ծրագիր։ Ներկայումս Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոհեռարձակման ցանցն անալոգային է, բաղկացած է 500 հաղորդակից և ծրագրերի հեռահաղորդման մոտ 1600 կմ ռադիոռելեային գծերից կամ ավելի քան 6000 կմ վերերկրյա կապուղիներից։ Նախատեսվում է մինչև 2015 թ․-ը ցանցն ամբողջությամբ թվայնացնել, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործելու սահմանափակ հաճախային պաշարը, միաժամանակ բարձրացնելու ձայնի և պատկերի որակը՝ նույն կապուղիներով մատուցելով տեղեկատվական և փոխներգործող (ինտերակտիվ) լրացուցիչ ծառայություններ։ Հայաստանի Հանրապետությունում գործում է 75 հեռուստաընկերություն, 42-ը՝ վերգետնյա եթերային, 1-ը՝ եթերամալուխային, 32-ը՝ մալուխային հեռարձակման։ Դրանցից 4-ը գործում են Երևանում, որոնց հաղորդումները միաժամանակ հեռասփռվում են 1 կամ մի քանի մարզերում, որոնցից 3-ը՝ եթերային, 1-ը՝ մալուխային, 22-ը՝ Երևանում, որոնցից 13-ը՝ եթերային, 1-ը՝ Եթերամալուխային, 8-ը՝ մալուխային, 49-ը՝ միայն մեկ մարզի տարածքում, որոնցից 26-ը՝ եթերային, 23-ը՝ մալուխային։ Հայաստանի Հանրապետություն միջպետական պայմանագրով հեռարձակվում են «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի մասնաճյուղի, «Կուլտուրա», «ՌՏՌ-Պլանետա» և «Ռուսական առաջին» հեռուստաընկերությունների ծրագրերը։ Ներկայումս Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս հեռարձակվում է հեռուստատեսային 5 ծրագիր («Հ1», «Երկիր մեդիա», «Արմենիա», «Շանթ», «Կենտրոն»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։