Ռադիոյի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռադիոհաղորդումը փոխակերպվում է ալիքային էլեկտրական ազդանշանի և մտնում է հաղորդիչի մեջ (վերևում): Հաղորդիչն ստացված ազդանշանը խառնում է ավելի բարձր հաճախության ալիքների հետ և ուղարկում է ռադիոալիքների տեսքով:

Ռադիոյի պատմության վաղ շրջան, գործիքների արտադրության տեխնոլոգիա՝ ռադիոալիքների կիրառմամբ։ Շատ մարդիկ ունեցել են իրենց ներդրումը այս ոլորտի տեսական և գործնական առաջընթացում։ Ռադիոյի զարգացումը սկսվել է «անլար հեռագրությունից» (տելեգրաֆիա)։ Ավելի ուշ շրջանը ներառում է հեռարձակման հարցերը[1]։

Համառոտ ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Քլերկ Մաքսվելը տեսականորեն և մաթեմատիկորեն ապացուցել է 1864 թվականին, որ էլեկտրամագնիսական ճառագայթները կարող են սփռվել ազատ տարածությունում[2]։ Հավանաբար առաջին փորձը էլեկտրամագնիսկան ալիքների միջոցով ազդանշան փոխանցելու հարցում կատարել է Դևիդ Էդվարդ Հյուիզը 1880-ական թվականներին, թեև այդ շրջանում սա դիտարկվել է որպես ինդուկցիա։ 1886 թվականին գերմանացի ֆիզիկոս Հենրիխ Ռուդոլֆ Հերցը ապացուցել է, որ էլեկտարական հոսանքի արագընթաց փոփոխությունները կարող են պրոյեկտվել տարածության մեջ որպես ռադիոալիքներ, ինչպես ջերմությունն ու լույսը։

«Հերցի ալիքների» հայտնաբերումից հետո շատ գիտնականներ և գյուտարարներ փորձարկումներ են արել անլար կապի հետ, շատերը փորձել են ստեղծել կապի համակարգ՝ օգտագործելով այդ նոր՝ «Հերցի ալիքները»։

Մաքսվելի տեսությունը ցույց է տվել, որ լույսն ու էլեկտրամագնիսկան ալիքները նույն երևույթն են՝ ալիքների տարբեր հաճախականություններում։ Մաքսվելյան տեսության հետևորդ որոշ գիտնականներ եկել են այն եզրակացության,որ դրանք համանման են օպտիկական ազդանշանին։ Այդ ենթադրության կողմանիկցն էին Ջոն Պերին,վՖրեդերիկ Թոմաս Թրոուտոնը, Ալեքսանդր Թրոտերը։ Սերբ ինժեներ Նիկոլա Տեսլան եկել է այն եզրահանգման, որ այդ ալիքները անօգուտ են հաղորդակցության համար,բքանի որ «լույսը» չի կարող փոխանցվել ուղիղ տեսանելիությունից ավելի հեռու։ 1892 թվականին անգլիացի ֆիզիկոս Ուիլյամ Քրուկսը գրել է Հերցի ալիքների հենքով անլար հեռագրության (տելեգրաֆիա) տարբերակների մասին։ 1893 թվականին Տեսլան առաջարկել է տեղեկատվության փոխանցման և անլար էներգիայի համակարգ։ Ամոս Դոլբին, Սըր Օլիվեր Լոջը, Ռոջինալդ Ֆեսենդենը և Ա․Պոպովը ներդրում են ունեցել այն տեսության զարգացման հարցում, որը վերաբերում էր սեփական տեսական աշխատանքներում էլեկտրամագնիսական ալիքների փոխանցմանն ու ընդունմանը, կամ որպես պոտենցիալ կապի միջոց կիրառելուն։ Սկսած 1894 թվականից՝ իտալացի գյուտարար Գուլիելմո Մարկոնին ստեղծել է առաջին ավարտուն և կոմերցիոն առումով հաջողված անլար հեռագրական սարքըը՝ օդի միջով տեղափոխվող ալիքների հենքով (ռադիոհեռարձակում)։ Մարկոնին ցույց է տվել ռադիոյի կիրառման հարմարավետությունն ու կարևորությունը ռազմական ոլորտում, ինչպես նաև նավարկության գործում։ Նա հիմնել է ընկերություն՝ ռադիոկոմունիկացիոն ծառայությունների և սարքավորումների տարածման և զարգացման նպատակով։

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռադիո» բառի կիրառումն ու նշանակությունը զարգացել է կապի ոլորտի ձեռքբերումներին զուգահեռ։ Կարելի է դիտարկել երեք առանձին փուլեր․

  1. էլեկտրամագնիսական ալիքներ և փորձարկումներ
  2. անլար կապ և տեխնիկական զարգացում
  3. ռադիոհեռարձակում և առևտրայնացում

1864 թվականի հաշվետվության մեջ (հրատարակվել է 1865 թվականին) Ջեյմս Մաքսվելը ներկայացրել է լույսի էլեկտրամագնիսական տեսությունը մաթեմատիկական ապացույցներով, համաձայն որի՝ լույսն իրենից ներկայացնում է էլեկտարամագնիսական ալիքներ։ 1886-1888 թվականներին Հենրիխ Հերցը իրականացրել է փորձարկումների շարք, որոնք ապացուցել են Մաքսվելի էլեկտրամագնսիական ալիքների գոյությունը, նա կիրառել է հաճախականություն, որն ավելի ուշ կոչվել է ռադիոդիապազոն։ Շատ գյուտարարներ, գիտնականներ, ինժեներներ և գործարարներ ստեղծել են սարքեր, որոնք հենվել են այս և այլ երևույթների մասին սեփական եզրահանգումների վրա, ընդ որում՝ դրանցից շատերը նախորդել են Մաքսվելի և Հերցի հայտնագործություններին։ 1901 թվականին Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով ռադիոհաղորդագրություն է ուղարկել Կոռնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա1920 թվականին ամերիկյան մի ռադիոկայան առաջինն է սկսել կանոնավոր ռադիոհաղորդումները, իսկ 1950-ական թվականներին գործածության մեջ հայտնվել են առաջին դյուրակիր ռադիոընդունիչները[3]։ Այսպիսով՝ անլար հեռագրությունը մի խումբ մարդկանց գիտական պրպտումների արդյունք է, և այդ մարդկանցից որևէ մեկին հիմնավորապես չենք կարող համարել ռադիոյի միակ գյուտարար։ Այդ ժամանակաշրջանում ռադիոալիքները կիրառվել են լաբորատոր դիտարժան ցուցադրությունների համար։ Ռադիոյի առևտրայնացումը տևել է տասնյակ տարիներ,և բազմաթիվ գիտակների ու փորձարկողների մեծ ջանքերի արդյունք է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Everything You Need to Know About the Invention of Radio» (անգլերեն)։ Վերցված է 2021-07-13 
  2. «Nikola Tesla: The Guy Who DIDN'T "Invent Radio"»։ earlyradiohistory.us։ Վերցված է 2021-07-13 
  3. https://www.encyclopedia.am/Ռադիո(չաշխատող հղում)