Jump to content

Ռադիոհեռաչափություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռադիոհեռաչափություն, ռադիոալիքների միջոցով հեռավորության չափման մեթոդ, որի հիմքում ընկած է ալիքների անդրադարձման երևույթը։ Ռադիոալիքները, հասնելով այն առարկային, որի հեռավորությունը չափվում է, անդրադառնում են նրանից կամ նրա վրա տեղադրված անտենայից և վերադառնում սկզբնակետ։ Ռադիոալիքները դեպի առարկան արձակվում են անընդհատ կամ իմպուլսներով։ Անընդհատ ճառագայթման դեպքում հեռավորությունը որոշվում է արձակված և վերադարձած ալիքների փուլերի շեղման մեծությամբ․ (-ն ռադիոալիքի երկարությունն է)։ Չափման միարժեքությունն ապահովվում է պայմանի դեպքում։ Այս եղանակով հարմար է չափել համեմատաբար կարճ հեռավորություններ՝ շատ մեծ ճշտությամբ (չափման սխալը կարող է հավասար լինել միկրոմետրերի)։ Անընդհատ ճառագայթվող ռադիոալիքները կարելի է մոդուլել ըստ հաճախականության։ Այս դեպքում որոնելի հեռավորությունը` , որտեղ -ը արձակված և անդրադարձած ալիքների մոդուլման հաճախականությունների տարբերությունն է, -ն՝ ալիքների տարածման արագությունը տվյալ միջավայրում, -ը՝ մոդուլման շերտը, -ը՝ մոդուլման հաճախականությունը։ -ը որոշելու համար բավական է չափել -ը, քանի որ մյուս մեծություններն անփոփոխ են։ Ռադիոալիքներն իմպուլսներով արձակելու դեպքում -ը որոշվում է առնչությամբ, որտեղ -ն արձակված և վերադարձած իմպուլսների միջև ընկած ժամանակն Է։ Իմպուլսային եղանակն օգտագործվում է մեծ հեռավորություններ չափելու համար, սակայն ոչ մեծ ճշտությամբ (մի քանի մ)։ Ռադիոհեռաչափությունը կիրառվում է երկրագիտության մեջ (ռադիոհեռաչափ), ինքնաթիռների բարձրությունը (ռադիոբարձրաչափ), տարբեր առարկաների չափերը (առանց այդ առարկաներին մոտենալու) որոշելու համար են։

Ճշգրիտ ռադիոհեռաչափության հարցերով Հայաստանում զբաղվում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և Երևանի ռադիոֆիզիկական չափումների ինստիտուտում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 570)։