Ռադիոկողմնացույց
Արտաքին տեսք

Ռադիոկողմնացույց, ինքնաթիռային ռադիոպելենգատոր, որն ավտոմատ չափում է ինքնաթիռի երկայնական առանցքով և հաղորդող ռադիոկայանի կամ ռադիոփարոսի ուղղությամբ կազմած անկյունը։ Չափումը հիմնականում կատարվում է հետևող համակարգի օգնությամբ։ Ռադիոկողմնացույցը լայնորեն կիրառվում է ինքնաթիռավարման ժամանակ։
Թռիչքի կառավարման այլ գործիքների հետ միասին, ռադիոկողմնացույցը թույլ է տալիս անձնակազմին ցանկացած եղանակային պայմաններում և օրվա ցանկացած ժամին լուծել հետևյալ նավիգացիոն խնդիրները՝
- կատարել թռիչք տրված ընթացքի անկյան տակ՝ ընթացքի անկյան անընդհատ տեսողական ցուցումով,
- որոշել ռադիոկայանի ուղղությունը՝ օգտագործելով ուղղության ցուցիչ՝ օգտագործելով ուղղության համակարգ,
- ծառայելու որպես պահեստային կապի ռադիոընդունիչ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 568)։ |