Ռադիշչևի փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռադիշչևի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն340 մետր
Անվանվել էԱլեքսանդր Ռադիշչև
Փոստային ինդեքս346358

Ռադիշչևի փողոց (ռուս.՝ Улица Радищева), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է ռուս գրող, հեղափոխական, փիլիսոփա Ալեքսանդր Նիկոլաևիչ Ռադիշչևի (1749-1802) պատվին։ Սկիզբ է առնում Շչեբզավոդ փողոցը Սվերդլովի փողոցին միացնող ճանապարհից և ավարտվում թիվ 24 բնակելի շենքի մոտ` Կունդրյուչյա գետի ափից քիչ հեռու։ Երկարությունը 340 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի Ռադիշչևի փողոցը սկսվում է Շչեբզավոդ փողոցը Սվերդլովի փողոցին միացնող ճանապարհից և ավարտվում թիվ 24 բնակելի շենքի մոտ` Կունդրյուչյա գետի ափից քիչ հեռու։ Զուգահեռ է Կունդրյուչյա գետին։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 340 մետր է։ Փողոցում կա համարակալված 20 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 9 շենք, իսկ աջ կողմում (զույգ համարներ)՝ 11 շենք։

Ռադիշչևի փողոցի փոստային դասիչն է՝ 346358։

Փողոցն անվանվել է ռուս գրող, հեղափոխական, փիլիսոփա Ալեքսանդր Նիկոլաևիչ Ռադիշչևի (1749-1802) պատվին։ 1783 թվականին նա ստեղծել է իր նշանավոր «Ազատություն» ներբողը, որը հեղափոխական բովանդակությամբ առաջին բանաստեղծությունն է Ռուսաստանում։ Այն ներառվել է Ռադիշչևի «Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» նշանավոր երկի մեջ։ Ռադիշչևի գաղափարները մեծ ազդեցություն են գործել ռուս հեղափոխականների հետագա բոլոր սերունդների վրա, ռուսական պոեզիայի և ռուսական գրականության մեջ ռեալիզմի զարգացման վրա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 9, էջ 558». Վերցված է 2019 Ապրիլ 4-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]