Jump to content

Ռադիշա Իլիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռադիշա Իլիչ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 20, 1977(1977-09-20)
Ծննդավայր Բաջինա Բաստա, Q96482128?, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Մահվան ամսաթիվ մարտի 13, 2025(2025-03-13)[1] (47 տարեկան)
Դիրք դարպասապահ

Ռադիշա Իլիչ (սերբ.՝ Радиша Илић / Radiša Ilić ; սեպտեմբերի 20, 1977(1977-09-20), Բաջինա Բաստա, Q96482128?, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ - մարտի 13, 2025(2025-03-13)[1] ) սերբ ֆուտբոլիստ, դարպասապահ։

Եղել է Սերբիայի «Սլոբոդա» (Ուժիցե) ակումբի սան։ 1998 թվականի կեսերին տեղափոխվել է «Պարտիզան», որտեղ անցկացրել է հինգ մրցաշրջան։ Դրանից հետո գնվել է ռումինական «Նացիոնալ» ակումբի կողմից, սակայն միայն մեկ խաղ է անցկացրել։ Ռումինիայի առաջնության ավարտից հետո հեռացել է ակումբից։ 2004-2006 թվականներին հանդես է եկել Չաչակի «Բորաց» ակումբում, այնուհետև 2006-2009 թվականներին՝ Բելգրադի «ՕՖԿ» ակումբում։ 2009/10 մրցաշրջանն անցկացրել է հունական «Պանսերաիկոսում» և օգնել ակումբին դուրս գալ Հունաստանի Սուպերլիգա։ 2010 թվականի հունվարին վերադարձել է Բորաց, իսկ 2010 թվականի հունիսի 22-ին երկու տարով պայմանագիր է կնքել «Պարտիզանի» հետ[2]։

Խաղացել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլերում, որտեղ «Պարտիզանը» հաջողությամբ հաղթահարել է բոլոր փուլերը և դուրս եկել խմբային փուլ։

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ռադիշա Իլիչը հայտնվել է մի շարք սկանդալային իրավիճակներում։ Մասնավորապես, «Ցրվենա Զվեզդա» ակումբի երկրպագուները բազմիցս վիրավորել և բացասական վերաբերմունք են դրսևորել դարպասապահի նկատմամբ։

Սերբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում միակ խաղն անցկացրել է 2008 թվականի փետրվարի 6-ին Մակեդոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում (1:1)[3]։

2013-2016 թվականներին եղել է «Պարտիզանի» դարպասապահների մարզիչը[4]։

2025 թվականի մարտի 13-ին հաղորդվել է, որ Ռադիշա Իլիչը կատարել է ինքնասպանություն՝ նետվելով իր բազմահարկ տան պատշգամբից[5][6][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Tragedija: Radiša Ilić izvršio samoubistvo (серб.)
  2. «Radiša Ilić ponovo crno-beli» (Serbian). partizan.rs. 2010 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Radiša Ilić, international football player». EU-football.info. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 17-ին.
  4. «Нови одлазак из Хумске: Илић више није тренер голмана Партизана» (սերբերեն). mozzartsport.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  5. Экс-вратарь «Партизана» и тренер сборной Сербии умер в 47 лет. РИА Новости Спорт (13 марта 2025)
  6. «Tragedija: Radiša Ilić izvršio samoubistvo». Mozzart Sport (սերբերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 14-ին.
  7. «SAD NEWS SHOCKS SERBIAN SPORT: Former Partizan goalkeeper Radiša Ilić takes his own life by jumping from a balcony!». Serbian Times (անգլերեն). 2025 թ․ մարտի 13. Վերցված է 2025 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]