Ռադիկ Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռադիկ Նիկոլայի Առաքելյան
7 ապրիլի, 1975 - 22 օգոստոսի, 1995
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Մեծ Թաղեր, Հադրութի շրջան
Մահվան վայրԼՂՀ Ֆիզուլիի շրջան
Կոչումկրտսեր լեյտենանտ
Պաշտոնջոկատի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Ռադիկ Առաքելյան (7 ապրիլի, 1975, Ստեփանակերտ - 22 օգոստոսի, 1995, Ֆիզուլիի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիկ Առաքելյանը ծնվել է 1975 թ. ապրիլի 7-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը։ 1992 թ. սեպտեմբերից կանոնավոր բանակի զինվոր էր, մասնակցել է մի շարք ռազմագործողությունների։ 1995 թ. ավարտել է կրտսեր լեյտենանտի պատրաստման դասընթացները, եղել է ջոկատի հրամանատար, ծառայել է 5-րդ գումարտակում։ Մասնակցել է մի շարք մարտերի։ Զոհվել է 1995 թ. օգոստոսի 22-ին Ֆիզուլու շրջանում, ավտովթարից, ծառայության ժամանակ։ Ամուսնացած էր, ունի մեկ զավակ։ Հանգչում է Մեծ Թաղլարի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]