Jump to content

ՌՊԿ-6Մ «Ջրվեժ»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՌՊԿ-6Մ «Ջրվեժ»
Տեսակհրթիռի մոդել
Ենթատեսակanti-submarine missile?
Երկիր ԽՍՀՄ
Ծառայության ընդունման տարի1981

ՌՊԿ-6Մ «Ջրվեժ» (ըստ ՆԱՏՈ-ի և ԱՄՆ-ի դասակարգման — SS-N-16 Stallion) սովետական հակասուզանավային հրթիռ-ականակրային համակարգ։ Համակարգի հրթիռ-տորպեդները ընդունակ են հարվածել հակառակորդի սուզանավերը 50 կմ հեռավորության վրա[1]։

Մշակումը սկսվել է ըստ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդի որոշման 1969 թվականի դեկտեմբերին։ Գլխավոր մշակողը ОКБ «Новатор» (ОКБ-8)-ն է։ Ընդունվել է ռազմածովային նավատորմի սպառազինության մեջ 1981 թվականին[2]։

Համակարգի հրթիռը գործարկվում է սուզանավի 533 մմ տրամագծով տորպեդային սարքից կամ նավից՝ որպես սովորական տորպեդ։ Ջրում, կրիչից որոշակի հեռավորության վրա, հրթիռը ակտիվացում է պինդ վառելիքով աշխատող ռեակտիվ շարժիչը, դուրս է գալիս ջրից և վայրէջք կատարում նշված վայրում։ Այնտեղ հրթիռը վայր է գցում մարտական հատվածը, որը ջրէջք է կատարում պարաշյուտով։ Որպես մարտական գլխիկ օգտագործվում է միջուկային լիցք կամ 400 մմ փոքր չափսի էլեկրտրական ականակիր УМГТ-1 (գցվում է օդապարուկով, շարժման արագությունը 41 հանգույց(չափման միավոր), շարժման հեռավորությունը 8 կմ, խորությունը մինչև 500 մ

Սուզանավերից գործարկման ժամանակ հրթիռը սկզբից նույնպես սուզվում է ջրի մեջ անջատված շարժիչներով։ Որոշ ժամանակ անց շարժիչները միանում են, հրթիռը օդ է թռչում և գնում դեպի նպատակակետ[2]։ «Ջրում սուզվելու» փուլը պայմանավորված է միավորված հրթիռ-ականակիրների մեկնարկով ինչպես նավերից, այնպես էլ ականակիր սարքերի սուզանավերից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 4. ПРОТИВОЛОДОЧНЫЕ РАКЕТНЫЕ КОМПЛЕКСЫ (ПЛРК) - Военный паритет
  2. 2,0 2,1 «Ракетный противолодочный комплекс РПК-6 «Водопад»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]