Ռուսական 102-րդ ռազմաբազա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՌԴ 102-րդ ռազմաբազաից)
Ռուսական 102-րդ ռազմաբազա
Изображение логотипа
102-րդ ռազմաբազայի գլխավոր մուտքը
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակԲազա ռազմական և ռազմական կազմավորում
Զորքերի տեսակԲազա ռազմական
ԵրկիրՌուսաստանի Դանություն
Մտնում էՌԴ Զինված ուժեր
.
ՏեղաբաշխումԳյումրի քաղաք, հայ-թուրքական շփման գիծ
ՇրաբԳյումրի
ՆախկինQ97480030?
Ստեղծվեցդեկտեմբերի 29, 1941
ՃակատամարտերՌուս-ուկրաինական պատերազմ
Ալեքսանդր Նևսկու շքանշան
Հրամանատարներ
Ներկա հրամանատարՌուսաստան Վլադիմիր Ելկանով

Ռուսական 102-րդ ռազմաբազա (նախկինում՝ 127-րդ մոտոհրաձգային դիվիզիա, ռուս.՝ 102-я российская военная база), պաշտոնական անվանում՝ Անդրկովկասում ռուսական զորախմբերի 102-րդ ռազմաբազա (102-я военная база Группы российских войск в Закавказье)[1], Հայաստանի Շիրակի մարզի վարչական կենտրոն հանդիսացող Գյումրի քաղաքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմակայան։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմակայանի հիմնադրման տարեթիվ է նշվում 1941 թվականը, երբ Գյումրիում (այն ժամանակ՝ Լենինական) հիմնվում է ԽՍՀՄ Կարմիր բանակի 261-րդ հրաձգային դիվիզիան, որն ենթադրաբար ստեղծվել էր Օդեսսայի ռազմական օկրուգի կողմից՝ 1941 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։ Ավելի ուշ ռազմակայանում է տեղակայվել ռուսական հյուսիսկովկասյան ռազմաճակատի 12-րդ բանակը, որը ռազմակայանում է մնացել առնվազն մինչև 1942 թվականի օգոստոսը, որից հետո ռազմակայան է ժամանել անդրկովկասյան ճակատի սևծովյան ստորաբաժանումը։ 1943 թվականի հունվարի 1-ից մինչև Երկրորդ աշխարհամարտի ավարտը, ռազմակայանում է տեղակայվել անդրկովկասյան 45-րդ բանակը, որին հանձնարարված է եղել հսկել թուրք-խորհրդային պետական սահմանը։ Պատերազմի ավարտից հետո կայանում կարճ ժամանակով նշանակվել է 261-րդ դիվիզիան, իսկ ավելի ուշ՝ 37-րդ դիվիզիան, որն 1965 թվականին վերանվանվել է որպես 127-րդ հրաձգային դիվիզիա։

Միջպետական պայմանագրեր և օրենսդրական դաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների տարբերանշաններ

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ռազմական ոստիկանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցագործություններ և միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի սպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի հուլիսի 11-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի մի խումբ ռուս զինծառայողներ փորձել են տեղափոխել գողացված կամ անօրինական կերպով ձեռք բերված հատուկ կապի ռազմական կայանքներ։ Մաքսատանը ռուս զինվորներին առաջարկվել է ներկայացնել բեռի փաստաթղթեր, ինչից հետո նրանք ավտոմեքենայով փորձել են թաքնվել։ Նրանց և հետապնդող իրավապահների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով զոհվել է ՀՀ ոստիկանության 3 աշխատակից, ՀՀ 3 քաղաքացիական անձ և 5 ռուս զինծառայող[2]։

Սպանություններ Գյումրու կենտրոնական շուկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի ապրիլի 14-ին սահմանապահ ջոկատի զինծառայողներ Դենիս Պոպովը և Ալեքսանդր Կամենևը լքել էին զորամասը և հարբած վիճակում ինչ-ինչ ճանապարհով հայթայթած AK-74 տեսակի ինքնաձիգներով անկանոն կրակահերթ էին բաց թողել անցորդների ուղղությամբ։ Կատարվածի արդյունքում զոհվել էր 2, և տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ ստացել 14 մարդ։ Ռուս զինվորների դատավարությունը կատարվում է Հայաստանում, Պոպովը դատապարտվում է 14, իսկ Կամենևը՝ 15 տարվա ազատազրկման։ Զինվորականների ժամկետի լիարժեք կրումը նույնպես կասկածների առիթ է տվել որոշ փորձագետների շրջանում։

Անչափահասների զոհվելն ականի պայթյունից[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ապրիլի 7-ին՝ Վահրամաբերդ գյուղի մոտակայքում՝ 102-րդ ռազմակայանի տանկային հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվում է երկու անչափահաս՝ 12-ամյա Արթուր Մկրտչյանը և 16-ամյա Մուշեղ Գևորգյանը։ Դաշտը ցանկապատված չի էղել, ինչպես նաև բացակայել են զգուշացնող նշաններ։ Դեպքի առնչությամբ մինչ օրս ոչ-ոք չի պատժվել[3]։

Ավետիսյանների ընտանիքի սպանություն Գյումրիում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 12-ին զորամասն ինքնակամ լքած Վալերի Պերմյակովը ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով և սվին դանակով սպանում է գյումրեցի Ավետիսյանների 7 անդամից բաղկացած ընտանիքի բոլոր անդամներին[4]։ Ավելի ուշ Պերմյակովը ձերբակալվում է ռուսական ուժերի կողմից, սակայն մինչ օրս չի փոխանցվել հայկական կողմին։

Միջանձնային հարաբերություններ 2015[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 15-ին զորամասի հետնամասում՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում հայտնաբերվում է զորամասի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովի դին՝ դանակի բազմաթիվ հարվածներով[5][6]։ Ավելի ուշ զինվորի սպանության կասկածանքով բերման է ենթարկվում նույն զորամասի զինծառայողներից մեկը, ով ընդունում է կատարած մեղքը[7]։

Փանիկ գյուղի միջադեպ 2018[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 17-ին ժամը ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման և առանց թույլտվության տանկերով և զինվորական այլ տեխնիկայով մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ և առանց տեղի բնակչությանը զգուշացնելու զորավարժություններ իրականացրել, որի ընթացքում հնչել են ինքնաձիգի կրակահերթեր և պայթյուններ[8][9][10][11]։ Բնակիչները, տեսնելով իրենց տների մոտ զինվորական տեխնիկա և կրակահերթեր արձակող ռուս զինվորների, խուճապի են մատնվել և հեռացել իրենց տներից[8][9][10][11]։ Կրակոցների հետևանքով երեխա է ուշագնաց եղել[9]։ Ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումների նման գործողությունները բնակչության զայրույթն ու վրդովմունքն են առաջացրել։ Վերջիններս պահանջել են 102-րդ ռազմաբազայից պատասխան տալ այդ գործողությունների համարv[8][9][10][11]:

Ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումների վերընշված գործողությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1995 թվականին կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրի և 1997 թվականին կնքված «Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների կողմից զենք կիրառելու մասին» համաձայնագրի խախտում[12]։

Միջադեպին անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնավորապես ասել է. - «... անթույլատրելի միջադեպ է և ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների, և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության...»[13]: Նիկոլ Փաշինյանի արձագանքին անդրադարձել է ռուս քաղաքագետ, ռուսական «Ռեգնում» լրատվականի լրագրող Ստանիսլավ Տարասովը, ով ասել է հետևյալը՝ «Փաշինյանի բարձրագոչ հայտարարություններն ամենևին էլ մեծ քաղաքականություն չէ ... իսկ ինչպե՞ս գնահատել Փաշինյանի օրոք Հայաստանի մասնակցությունը Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Noble Partner 2018 զորավարժությանը։ Ակնհայտ, հակառուսական զորավարժություններ, որոնք ուղղված են ՆԱՏՕ-ի ամրապնդմանը։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մասնակցում է համարյա հակառուսական զորավարժությունների, ինչպե՞ս պետք է Մոսկվան դա գնահատի։ Դավաճանությո՞ւն, թե՞ երկակի ստանդարտների կիրառում»[14]։

Տարեց կնոջ սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 3-ի վաղ առավոտյան Գյումրի քաղաքի Սլոբոդկա թաղամասի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմաց դաժան ծեծի հետևանքով սպանվել է 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը, ով փողոցում աշխատում էր որպես հավաքարար և այդ օրը մեկնում էր աշխատանքի՝ Տիգրան Մեծ փողոց[15][16][17][18][19]։ Դեպքի առնչությամբ, ըստ մամուլի հրապարակումների, դեկտեմբերի 11-ին ձերբակալվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող[17][18][19]։

Հանրության վերաբերմունքը ռազմաբազայի նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմակայանի առկայությունը բազմաթիվ առիթներով արժանացել է հակասական վերաբերմունքի ինչպես հայ քաղաքացիական հասարակության, այնպես էլ փորձագետների շրջանում։ Ըստ որոշ փորձագետների, ռազմաբազայի առկայությունն ինքնին խոչընդուտում է Հայաստանում արևմուտքի կամ այլ երկրների կողմից կատարվելիք հնարավոր ներդրումներին և/կամ բարեփոխումներին՝ սպառնում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և Թուրքիայից ենթադրաբար պաշտպանելու փոխարեն ծառայում է միմիայն Ռուսաստանի շահերին[20][21]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.kavkaz-uzel.ru/articles/152315/
  2. «Հայ-ռուս փոխհրաձգությունների պատմությունից. 1992», aniarc.am, (արխիվացված
  3. «Զոհված երեխաների ընտանիքներին կօգնեն». «Ա1+». ապրիլի 10,2013.
  4. http://nihilist.li/2015/01/14/polite-people-armenia-russian-soldier-shoots-sleeping-family-house-gyumri/
  5. «հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի՝ դանակի բազմաթիվ հարվածներով». «Հանուն իրավունքների». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.(հայ.)
  6. «Ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է». «Ա1+». 2015 թ․ հունիսի 15.(հայ.)
  7. «Զինակցի սպանության մեջ կասկաշվող ռուս զինծառայողն ընդունել է մեղքը». Արմենպրես. ՄԹ. 2015 թ․ հունիսի 15.
  8. 8,0 8,1 8,2 «ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել են Փանիկ եւ խուճապի մատնել մարդկանց», armtimes.com, (արխիվացված
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Փանիկում 102-րդ ռազմաբազայի զինվորները ահուսարսափի են ենթարկել բնակիչներին․ կրակոցներից երեխա է ուշաթափվել», aravot.am, (արխիվացված
  10. 10,0 10,1 10,2 «102-րդ ռազմաբազան զորավարժություն է անցկացրել Փանիկի հարակից տարածքում», 168.am, (արխիվացված
  11. 11,0 11,1 11,2 «Փանիկի գյուղապետն ահազանգում է, որ 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն ուսումնավարժանք են իրականացրել գյուղի սկզբնամասում», galatv.am Արխիվացված 2018-07-17 Wayback Machine, (արխիվացված
  12. «102-րդ ռազմակայանի ծառայողները խախտել են միջպետական համաձայնագիրը», lragir.am Արխիվացված 2018-07-18 Wayback Machine, (արխիվացված
  13. «Համարում եմ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության. վարչապետը՝ Փանիկի միջադեպի մասին», armtimes.com, (արխիվացված
  14. «Իսկ մենք սադրանք ենք որակում ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին». Տարասովը` Փաշինյանի հայտարարության մասին», 168.am, (արխիվացված
  15. «Գյումրիում դաժան ծեծի են ենթարկել 57-ամյա կնոջը. նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է», արխիվացված։
  16. «Գյումրիում դաժան ծեծի հետեւանքով մահացած կնոջ գործով առգրավվել են Վարդան Ղուկասյանի առանձնատունը հսկող տեսախցիկները», արխիվացված։
  17. 17,0 17,1 «Գյումրիում հայ կնոջը դաժանորեն ծեծելու կասկածանքով ռուս զինծառայող է ձերբակալվել» Արխիվացված 2018-12-11 Wayback Machine, արխիվացված։
  18. 18,0 18,1 «Մանրամասներ Գյումրիում դաժան ծեծի հետևանքով կնոջ մահվան դեպքի մասին․ ինչո՞ւ է իրավապահ համակարգին խիստ զգուշացում տրվել», արխիվացված։
  19. 19,0 19,1 «Գյումրիում ձերբակալվել էէ ռուս զինծառայող հավաքարարին սպանելու կասկածանքով», արխիվացված։
  20. ««Հայաստանի դեմ Թուրքիայի հարձակման սցենարներ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  21. Ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքի և «Հայաստանն առանց հայերի» դավադրության մասին. Շանթ Հարությունյան