Jump to content

ՌԳԴ-5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՌԳԴ-5
Տեսակզենքի մոդել
ԵնթատեսակՆռնակ
Երկիր ԽՍՀՄ
Ծառայության ընդունման տարի1954
ՌԳԴ-5 նռնակը կիսված վիճակում (թանգարան Մինսկում

ՌԳԴ-5 (Ցուցիչ՝ Հրթիռային զորքերի և հրետանու վարչություն, 57-Գ-717), ԽՍՀՄ արտադրության ձեռքի հարձակվողական նռնակ, դասվում է հարձակվողական տիպի հեռակառավարվող հակահետևակային բեկորային ձեռքի նռնակների շարքին։

1954 թվականին ՌԳԴ-5 նռնակը ներառվել է ԽՍՀՄ ԶՈՒ զինանոցում՝ փոխարինելով ՌԳ-42 հարձակվողական նռնակի։

Նռնակներն օգտագործվել են Սիրիայի ռազմական գործողությունների ժամանակ[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նռնակը նախատեսված է պայթուցիկի ֆուգասային գործողությամբ և բեկորներով հակառակորդի կենդանի ուժի խոցման համար, որն առաջանում է մետաղական կաղապարի պայթելու արդյունքում։ Նռնակի նպատակակետը դառնում է ձեռքով նետելու տեղը։ Հեռակառավարում նշանակում է, որ նռնակը պայթում է որոշ ժամանակ անց (3,2—4,2 վայրկյան) այն բանից հետո, երբ այն նետում են՝ անկախ մյուս հանգամանքներից։ Հարձակվողական նշանակում է, որ նռնակի բեկորներն ունեն փոքր ծավալ և թռչում են ավելի քիչ, քան նետման հեռավորությունն է։

Նռնակի արտաքին տեսքը ձվաձև է, կաղապարը՝ բարակ պողպատից։ Կաղապարը բաղկացած է վերին և ստորին հատվածներից։ Նռնակը պահելու ընթացքում բռնկիչի բացվածքը ծածկվում է պլաստմասե խցանով։ Նռնակի զանգվածը բռնկիչով 310 գրամ է։ Պայթուցիկ նյութը տրոտիլն է՝ 110 գրամ։ Բեկորների խոցման շառավիղը 25 մետր։

Նռնակների բռնկիչները ունիվերսալ են, կարող են կիրառվել նաև ՌԳ-42 և Ֆ-1 նռնակների համար։ Բռնկիչի մակնիշն է ՈՒԶՌԳ, ՈՒԶՌԳՄ կամ ՈՒԶՌԳՄ-2։

Նռնակը կիրառելու համար անհրաժեշտ է հանել ապահովիչը, նռնակը բռնել աջ ձեռքին այնպես, որ մատներով լծակը պահեն կաղապարի վրա։ Նռնակը նետելուց առաջ, ձախ ձեռքի ցուցամատը մտցնել օղակի մեջ, հանել պահունակը։ Նռնակը կարող է ինչքան ասես մնալ ձեռքում, քանի լծակը պահված է, բռնկիչի հարվածիչը չի կարող վնասել հրապատիճը։ Նպատակն ընտրելուց հետո նռնակը նետվում է Այդ պահին լծակը հարվածչի զսպանակի ազդեցությամբ շրջվում է, ազատում հարվածչին և մի կողմ թռչում։ Հարվածիչը ծակում է հրապատիճը և 3,2—4,2 վայրկյան անց պայթյուն է տեղի ունենում։

Մարտական նռնակը ներկվում է մոխրագույն կամ դեղնականաչ գույնով։

Տեսակներ և նորացված ձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ԽՍՀՄ ուսուցողական նռնակ ՈՒՌԳ-Ն (հարձակվողական ուսուցողական ձեռքի նռնակ) ։ Մարտական նռնակից տարբերելու համար ներկվում է սև գույնով։
  • RGD-5 լեհական արտադրության նռնակ
  • Type 59 ՉԺՀ արտադրության նռնակ
Երկու նռնակի համար նախատեսված պայուսակ, ԽՍՀՄ Զինված ուժերի 1982 թվականի հանդերձանքից

Շահագործող երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Это случилось в Тадморе, где наши сапёры участвовали в разминировании жилой зоны. При проверке обычной с виду двух­этажки Роман обнаружил на входе в дом леску, которая вела к приготовленной для подрыва гранате РГД-5»
    Семёнов Д. Им благодарны Пальмира и Алеппо // Красная звезда. — 2018. — 19 апреля.
  2. Боевая граната не для робкого солдата // газета "Во славу Родины", № 181 от 27 сентября 2012
  3. «Ръчни гранати РГО–78 и РГД–5». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  4. RGD-5 Fragmentation Hand Grenade // North Korea Country Handbook MCIA-2630-NK-016-97. U.S. Department of Defense, May 1997. page A-95
  5. «Iraq RGD-5». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  6. "Ручна осколкова граната дистанційної дії РГД-5 із запалом УЗРГМ - 23 360 шт."
    Розпорядження Кабінету міністрів України № 999-р від 21 листопада 2013 р. "Про затвердження додаткового переліку боєприпасів, що підлягають утилізації"
  7. СБУ викрила поліцейських, які незаконно торгували зброєю з АТО // газета "Народна армія" від 14 березня 2018
  8. Ründekäsigranaat RGD-5 Արխիվացված 2019-11-03 Wayback Machine // официальный сайт министерства обороны Эстонии

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Александрова Е. Ручные наступательные гранаты РГД-5 и РГН // Томский вестник. — 2001. — Т. 139.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]