Jump to content

Ջևդեթ Յըլմազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջևդեթ Յըլմազ
թուրքերեն՝ Cevdet Yılmaz
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1967(1967-04-01) (58 տարեկան)
ԾննդավայրՃապաղջուր, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունMiddle East Technical University Faculty of Economics and Administrative Sciences?, Դենվերի համալսարան, Միջինարևելյան տեխնիկական համալսարան և Բիլքենթ համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գործարար
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող և Թուրքիայի փոխնախագահ
ԿուսակցությունԱրդարության և զարգացման կուսակցություն
 Cevdet Yılmaz Վիքիպահեստում

Ջևդեթ Յըլմազ (թուրքերեն՝ Cevdet Yılmaz, ապրիլի 1, 1967(1967-04-01), Ճապաղջուր, Թուրքիա), քրդական ծագմամբ թուրք քաղաքական գործիչ, որը ներկայումս զբաղեցնում է Թուրքիայի փոխնախագահի պաշտոնը։ 2015 թվականի օգոստոսի 28-ից նոյեմբերի 17-ը նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի անցումային կառավարությունում զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը։ 2011-2015 և 2015-2016 թվականներին էլ զբաղեցրել է Թուրքիայի զարգացման նախարարի պաշտոնը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յըլմազը ծնվել է Բինգյոլի մարզի Շաբանքյոյ գյուղում։ Էթնիկ քուրդ է[1][2]։ 1983 թվականին Բինգյոլում ավագ դպրոցն ավարտելուց հետո՝ Յըլմազը կրթությունը շարունակել է Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի Տնտեսագիտության և վարչարարության ֆակուլտետի Հանրային կառավարման բաժնում, որը 1988 թվականին ավարտել է գերազանցության դիպլոմով։

1989 թվականին աշխատանքի է անցել Թուրքիայի պետական պլանավորման կազմակերպությունում (թուրքերեն՝ Devlet Planlama Teşkilatı)[3]։

1992-1994 թվականներին գտնվել է Միացյալ Նահանգներում ու սովորել Դենվերի համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնում։ Դոկտորական աստիճանն ստացել է Բիլքենթի համալսարանի Քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետում։ 2003 թվականին նշանակվել է ԵՄ-ի հետ հարաբերությունների կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում։

2007 թվականին կայացած ընտրությունների ժամանակ Յըլմազը Բինգյոլից ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր։ 2009 թվականի մայիսի 1-ին, այդ ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի II կառավարությունում, Յըլմազը նշանակվել է պետնախարար։ Իսկ արդեն 2011 թվականի հուլիսի 6-ին, Էրդողանի երրորդ կառավարությունում, Յըլմազը նշանակվում է զարգացման նախարարի պաշտոնում։ 2023 թվականի հունիսի 3-ին էլ նշանակվել է Թուրքիայի փոխնախագահ։

Տիրապետում է թուրքերենի, քրդերենի, անգլերենի և զազայերենի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Cevdet Yılmaz kimdir, aslen nereli, kökeni Kürt mü? Cevdet Yılmaz eşi Tülay Yılmaz kimdir?». IstanbulGazetesi.com.tr (թուրքերեն). 5 June 2023. Վերցված է 17 August 2023-ին.
  2. Gözlü, Ali Haydar (5 June 2023). «Cevdet Yılmaz'ın yakınları: Kabinede 4 Kürdün görev alması önemli». Rudaw.net (թուրքերեն). Վերցված է 17 August 2023-ին.
  3. «Cevdet Yılmaz kimdir?». www.biyografi.info (թուրքերեն). Վերցված է 2024-08-31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջևդեթ Յըլմազ» հոդվածին։