Ջևադ Կարահասան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջևադ Կարահասան
բոս․՝ Dževad Karahasan
Ծնվել էհունվարի 25, 1953(1953-01-25)[1][2][3][…]
ԾննդավայրՏոմիսլավգրադ, 10 կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա
Վախճանվել էմայիսի 19, 2023(2023-05-19)[4] (70 տարեկան)
Վախճանի վայրԳրաց, Ավստրիա[5]
Մասնագիտությունդրամատուրգ, համալսարանի դասախոս, գրող, ուսուցիչ, դրամատուրգ, խմբագիր, ակնարկագիր և թատերական քննադատ
Քաղաքացիություն Բոսնիա և Հերցեգովինա և  Ավստրիա
ԿրթությունԶագրեբի համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետ և Սարաևոյի համալսարան
Գրական ուղղություններպոստմոդեռնիստական գրականություն
ԱնդամակցությունԼեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա
ԱշխատավայրՍարաևոյի համալսարան
Պարգևներ
ԱմուսինDragana Tomašević-Karahasan?[6]
 Dževad Karahasan Վիքիպահեստում

Ջևադ Կարահասան (բոսնիերեն՝ Dževad Karahasan, հունվարի 25, 1953(1953-01-25)[1][2][3][…], Տոմիսլավգրադ, 10 կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա - մայիսի 19, 2023(2023-05-19)[4], Գրաց, Ավստրիա[5]), բոսնիացի գրող, էսսեիստ և փիլիսոփա[7][8], ով իր գրվածքների համար արժանացել է Հերդերի անվան մրցանակի, Գյոթեի մեդալի և այլ պարգևների։

2020 թվականին [Ֆրանկֆուրտ]] քաղաքը նրան շնորհել է Գյոթեի անվան մրցանակ[9][10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դուվնոյում (այժմ՝ Տոմիսլովգրադ), բոսնիական ընտանիքում։ Հայրը, իր բնորոշմամբ, հավատավոր կոմունիստ էր, մայրը՝ նվիրված մուսուլմանուհի։ Ինքն անձամբ շատ ժամանակ է անցկացրել ֆրանցիսկյան եղբայրների հետ՝ տեղի վանքում [11]։

Բարձրագույն կրթություն ստացել է Սարաևոյի համալսարանում, որտեղ գրականություն ու թատրոն է ուսումնասիրել։ Հետագայում Զագրեբի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետում հաջողությամբ պաշտպանել է իր պատրաստած ատենախոսությունը և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան[12]։

1993 թվականին հեռացել է կռվի թատերաբեմ դարձած Սարաևոյից, քաղաք, որը հետագայում նրա երկերում կենտրոնական տեղ է գրավել, և որի համալսարանում 1986-1993 թվականներին աշխատել է որպես կատարողական արվեստների ակադեմիայի դեկան և դրամայի ու դրա տեսության դասախոս։ 1993 թվականից որպես հրավիրյալ դասախոս աշխատել է եվրոպական մի շարք համալսարաններում՝ ներառյալ Զալցբուրգի, Բեռլինի, Գյոթինգենի համալսարանները։ Միաժամանակ որպես թատերագիր աշխատակցել է երաժշտա-թատերական ARBOS ընկերությանը։ Նրա թատերգությունները բեմադրվել են Ավստրիայում (Վիեննա, Կրեմս, Հալայն, Այզենշտադ, Զալցբուրգ, Ֆիլլախ, Կլագենֆուրտ), Գերմանիայում (Գերա, Էրֆուրտ, Բեռլին, Լայպցիգ), Բոսնիա և Հերցեգովինայում (Սարաևո), Ուկրաինայում (Օդեսա), Չեխիայում (Պրահա, Հրադեց Կռալովե, Բռնո), Կոսովոյում (Պրիշտինա), Լեհաստանում (Շչեցին), Սինգապուրում (Սինգապուրի արվեստի փառատոն), ԱՄՆ-ում (մայրաքաղաք Վաշինգտոն

Կարահասանը նաև համբավավոր էսսեիստ է, բազմաթիվ հոդվածների հեղինակ, որոնք լույս են տեսել եվրոպական հեղինակավոր տարբեր պարբերականներում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շառլ Վելոնի անվան մրցանակ՝ լավագույն էսսեների համար (1994)[13]
  • Բրունո Կրայսկու անվան մրցանակ՝ քաղաքական թեմաներով գրքերի համար (1995)[14][13]
  • Հերդերի անվան մրցանակ (1999)[13]
  • Գրքի լայպցիգյան մրցանակ (2004)[15]
  • «Վիլենիցա» մրցանակ (2010)[16]
  • Գյոթեի մեդալ (2012)[13]
  • Գյոթեի անվան մրցանակ (2020)[9][17]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր և էսսեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "The Eastern Divan", 1993 3-85129-084-4
  • "Sarajevo, Exodus of a City," 1993 1-56836-057-6
  • "About the exile in the open society" 1994
  • "King's legends," 1996 3-910161-73-1
  • "Citizen Handke, Serbs people" in "The anxiety of the poet from reality," 1996 3-88243-412-0
  • "Should 'Faust' be saved?" in "Freedom.Equality.Fraternity." Bregenzer Festspiele 1996
  • "The Rink of Shahrijar" 1997 3-87134-239-4
  • "Forms of life" (about theatre together with Herbert Gantschacher) 1999 3-85266-041-6
  • "The questions to the calendar" 1999 3-85266-118-8
  • "Sara and Serafina" 2000 3-87134-409-5
  • "The book of Gardens" 2002
  • "Poetics at the Border" (together with Markus Jaroschka) 2003 3-85489-084-2
  • "The Night Council" 2006 3-458-17291-2
  • "Reports from The Dark World" 2007 978-3-458-17337-3
  • "The Shadows of The Cities" 2010 978-3-458-17451-6
  • "The Solace of the Night Sky" 2015

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "The Wheel of St. Catherine," National Theatre Sarajevo 1990
  • Abdullah Ibn al-Muqaffa" Theatre Akzent Vienna by ARBOS – Company for Music and Theatre 1994[18]
  • "The Song of Fools of Europe" Literary installation of a libretto, together with Herbert Gantschacher, Künstlerhaus Salzburg by ARBOS – Company for Music and Theatre 1994
  • "Povuceni Andjeo" Danube Festival in Krems by ARBOS - Company for Music and Theatre 1995
  • "The Concert of Birds" Künstlerhaus Salzburg by ARBOS – Company for Music and Theatre 1997 3-85266-037-8
  • "The Atlas of Feelings" Frankfurt/Oder 1999
  • "Woyzeck" adopted from the fragment of Georg Büchner, National Theatre Sarajevo 1999
  • "Babylon or The Trip of The Beautiful Jutte" European Cultural Centre Erfurt by ARBOS – Company for Music and Theatre 1999
  • "The Strangers" ARBOS – Company for Music and Theatre Vienna 2001
  • "UROBOS: Project Time" together with Herbert Gantschacher, Singapore Arts Festival by ARBOS – Company for Music and Theater 2001
  • "Snow and death" (adopted by Herbert Gantschacher) ARBOS – Company for Music and Theatre 2002
  • "On the edge of the desert" neuebuehnevillach by ARBOS – Company for Music and Theatre 2003
  • "An old Oriental Fable" ARBOS – Company for Music and Theatre 2004
  • "The Death of Empedocles" adopted from the fragment of Friedrich Hölderlin together with Herbert Gantschacher, ARBOS – Company for Music and Theatre 2005
  • "The One and The Other" ARBOS – Company for Music and Theatre 2005
  • "Banquet" neuebuehnevillach by ARBOS – Company for Music and Theatre 2005 ISSN 1012-4705
  • "The Maps of The Shadows" ARBOS – Companpy for Music and Theatre 2009
  • "Principle Gabriel" ARBOS – Company for Music and Theatre 2014[19]

Ռադիոդրամա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "AL-Mukaffa" ORF Vienna 1994
  • "The Delighted Angel" ORF Vienna 1995

Աուդիո CD-ներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Al-Mukaffa" ARBOS 1996
  • "The Singing of The Fools of Europe" ORF ARBOS 1998
  • "UROBOS : Project Time" Singapore Arts Festival 2001
  • "Banquet" Tonstudio Weikert ARBOS 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Preminuo Dževad Karahasan
  5. 5,0 5,1 5,2 Dzevad Karahasan ist tot (գերմ.)Österreich 1.
  6. http://kakanjske.com/wp-content/uploads/2015/06/264.pdf — P. 13.
  7. «Dzevad Karahasan erhält Goethe-Preis – Mannheimer Morgen»։ www.morgenweb.de (գերմաներեն)։ 26 August 2020։ Վերցված է 28 August 2020 
  8. V F.։ «U Šangaju objavljen kineski prijevod remek-djela Dževada Karahasana»։ Radio Sarajevo։ Վերցված է 28 August 2020 
  9. 9,0 9,1 Wenzel Tobias (27 August 2020)։ «Goethepreis für Dževad Karahasan – "Wenn ich unter Freunden sein will, muss ich zum Friedhof"»։ Deutschlandfunk Kultur (de-DE)։ Վերցված է 28 August 2020 
  10. «Dževad Karahasan: "Vereinfachungen kann ich mir nicht leisten"»։ Deutsche Welle (de-DE)։ 12 May 2020։ Վերցված է 28 August 2020 
  11. Bach Aya, Rose Jasmina (28 August 2012)։ «Goetheova medalja za bosanskog graditelja mostova»։ Deutsche Welle (խորվաթերեն)։ Վերցված է 29 August 2012 
  12. Keller Ursula, Raku?a Ilma (1 January 2004)։ Europa Schreibt. Was Ist Das Europ"ische an Den Literaturen Europas?.։ Central European University Press։ էջ 184։ ISBN 9789639241909 – via Google Books 
  13. 13,0 13,1 13,2 13,3 Kulturserver Graz: Dževad Karahasan
  14. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 11 July 2010-ին։ Վերցված է 12 June 2010 
  15. «European Book Prize»։ Leipziger Buchmesse։ Վերցված է 10 December 2021 
  16. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 7 October 2011-ին։ Վերցված է 7 November 2010 
  17. List Jutarnji (8 May 2020)։ «Jutarnji list – NAJPRESTIŽNIJE NJEMAČKO KNJIŽEVNO PRIZNANJE Dževad Karahasan dobitnik je ovogodišnje Goetheove nagrade, njeni su laureati bili i Freud, Hesse, Mann...»։ Jutarnji list (hr-hr)։ Վերցված է 28 August 2020 
  18. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 24 June 2011-ին։ Վերցված է 12 June 2010 
  19. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 26 April 2014-ին։ Վերցված է 9 July 2014