Ջրմուղ աշտարակ (Եկատերինբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

🌐bashnja-na-plotinke.tilda.ws
Քարտեզ
Քարտեզ

Ջրմուղ աշտարակ Պատմական պուրակում (ռուս.՝ Водонапорная башня в Историческом сквере), 1880-ական թվականներին կառուցված նախկին ջրմուղ աշտարակ Եկատերինբուրգի Լենինսկի շրջանի Պատմական պուրակում։ Համարվում է դաշնային նշանակության ճարտարապետական հուշարձան։ Ներկայումս աշտարակում է գտնվում Եկատերինբուրգի պատմության թանգարանի ցուցադրության մի մասը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինբուրգում առաջին երկաթգիծը կառուցվել է 1878 թվականին։ 1880-ական թվականներին Դրամահատարանի և Եկատերինբուրգի պետական մեխանիկական գործարանի տարածքում տեղակայված երկաթուղային արվեստանոցները պահպանելու համար կառուցվել է ստանդարտ նախագծով ջրմուղ աշտարակ[1]։

1946 թվականին, երբ երկաթուղային արվեստանոցները փոխեցին իրենց հասցեն, մետաղյա բաքը հանվեց, իսկ աշտարակի երկրորդ հարկը դարձավ բնակարան, որը միայն 1960-ական թվականներին բնակեցվեց վարձակալներով։ 1972-1973 թվականներին իրականացվեցին վերականգնման աշխատանքներ, աշտարակի բոլոր փայտյա մասերը փոխարինվեցին։ 1973 թվականից աշտարակում կա հուշանվերների խանութ[1]։ 1995 թվականին դարբին Ալեքսանդր Լիսյակովը (1946-2002) ստեղծեց ուրալյան մետաղի ցուցահանդեսը և այդ ժամանակից աշտարակում ներկաայցվեց «Մետաղների կրպակ» ցուցադրությունը, որտեղ ներկայացված է անցյալ դարերի կենցաղային և գեղարվեստական մետաղը։ Առաջին թանգարանապահը նկարիչ Վիկտոր Մախոտինն էր։ 2016 թվականից աշտարակը պաշտոնապես հանձնվել է Եկատերինբուրգի պատմության թանգարանին[2]։

Մետաղական կրպակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում «Ամբարտակի վրայի աշտարակում» կազմակերպվում է «Մետաղների կրպակ» հնաոճ իրերի մետաղական հավաքածուների ցուցահանդեսը[3], որտեղ ներկայացվում են վառարանների կափարիչներ, արդուկներ, կշռաքարեր, խոհանոցային սպասքների շարք, փականագործական, դարբնի և գյուղատնտեսական գործիքներ[2]։

Պատմական պուրակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակը մտնում է Պատմական հրապարակի մեջ, որը 1878 թվականին կառուցվել է Եկատերինբուրգի գործարանի տեղում։ Ջրմուղ աշտարակի ստորին, վեցանկյուն մասը պատված է գրանիտե բլոկներով, իսկ վերին մասը՝ փայտե գերաններից։ Այս հնագույն շենքը զարդարում է լապտերը։ Հարկաշարքերն ունեն պատուհանի երկու որմնախորշ և մուտքի որմնախորշ։ Վերին հարկի մուտքն իրականացվում է արտաքին պարուրաձև մետաղական աստիճանով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Свод памятников истории и культуры Свердловской области / ред. В.Е.Звагельская. — Екатеринбург: Сократ, 2007. — Т. 1. Екатеринбург. — С. 288. — ISBN 978-5-88664-313-3
  2. 2,0 2,1 Музей истории Екатеринбурга Башня на плотинке. — 2017.
  3. Рундквист Н., Задорина О. Свердловская область. От А до Я: Иллюстрированная краеведческая энциклопедия. — Екатеринбург: Сократ, 2009. — С. 456. — ISBN 978-5-85383-392-0