Ջրհեղեղներ Սուդանում (2020)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրհեղեղներ Սուդանում
Տեսակջրհեղեղ
Երկիր Սուդան
Տարեթիվ2020
 2020 floods in Sudan Վիքիպահեստում

Ջրհեղեղներ Սուդանում, Սուդանում առատ և շարունակական անձրևները, որոնք առնվազն 16 Սուդանի նահանգներում ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել։ Ջրհեղեղներն ազդել են ավելի քան 500 հազար մարդու վրա, ավերել են ավելի քան 100 հազար տուն և այսօրվա դրությամբ 102 մարդու կյանք են խլել[1][2]։

Ջրհեղեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին Սուդանում Նիլ գետի ջրի մակարդակը բարձրացել և հասել Է ռեկորդային մակարդակի, ինչը հանգեցրել է շուրջ 60 հազար տների հեղեղման և ավերման և տասնյակ մարդկանց մահվան[3]։ Կապույտ Նեղոսի մակարդակը հասել է ավելի քան 17 մետրի՝ գերազանցելով բոլոր ռեկորդները։ Իսկ տեղատարափ մուսոնային անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները, հիմնականում երկրի սահմաններից դուրս, հարևան Եթովպիայում, օգոստոսի վերջին 17,5 մետրով բարձրացրել են Նիլ գետի մակարդակը, ինչը ամենաբարձր մակարդակն է, որին այն հասել է գրեթե մեկ դար առաջ, Սուդանի ոռոգման նախարարության տվյալներով[4]։ ։ Պատմության մեջ առաջին անգամ Մերոեի բուրգերին ջրհեղեղ է սպառնում[5]։

Ջրհեղեղների և անձրևների մասշտաբները գերազանցել են 1946 և 1988 թվականներին սահմանված ռեկորդները[1]։ Որոշ փորձագետներ, ինչպիսիք են «International Rivers»-ը, ակնկալում են, որ կլիմայի փոփոխությունն ապագայում կհանգեցնի ինչպես երաշտի, այնպես էլ Սուդանի ջրհեղեղների պարբերական նոպաների[6]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուդանի կառավարությունը ղեկավարել և համակարգել է ջրհեղեղի հետևանքների վերացման գործողությունները[7]։ Մարդասիրական օգնության կոմիտեի ջրհեղեղների դեմ պայքարի առաքելության ազգային ուժերը սկսել են աշխատանքը, իսկ Սուդանի վարչապետ Աբդալա Համդոկը հաստատել է, որ Նեղոսի և նրա վտակների մակարդակն այս տարի, ոռոգման և ջրային ռեսուրսների նախարարության տվյալներով, աննախադեպ է 1912 թվականից ի վեր։ Նա նաև նշել է, որ այս տարի ջրհեղեղները հանգեցրել են ողբերգական և ցավալի մարդկային զոհերի և նյութական կորուստների։

Արտակարգ իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուդանի անվտանգության և պաշտպանության խորհուրդը երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն Է հայտարարել երկրի ամբողջ տարածքում և երկիրը սահմանել է տարերային աղետի գոտի և ձևավորել հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքների կանխարգելման և վերացման բարձրագույն կոմիտե[8], որի արդյունքում հուլիսի վերջից զոհվել է մոտ 100 մարդ և ջրածածկվել ավելի քան 100 հազար տուն։

Ջրհեղեղի ջրերը կարող են հեղեղել երկրի հնագույն հնագիտական պեղումները։ Շինարարները ավազի պարկերով պատեր են կառուցել և ջուրը դուրս են բերել այդ շրջանից, որպեսզի չվնասեն Մերոիթների երկհազարամյա կայսրության և ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության օբյեկտի՝ Մերոիթների նախկին հինավուրց քաղաքի ավերակները։ Նախորդ ջրհեղեղները երբեք չեն ազդել այդ օբյեկտի վրա[9]։

Ներկայում հեղեղումներն ազդել են ավելի քան կես միլիոն մարդու վրա և վնասել են ավելի քան 100 հազար տուն՝ ամբողջ երկրի առնվազն 16 նահանգներում։ Արդյունքում հազարավոր մարդիկ անօթևան են մնացել ։ Սուդանի մայրաքաղաք Խարթումում տեղահանված անձանց տեղավորման համար վրաններ են տեղադրվել[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Slawson, Nicola (2020 թ․ սեպտեմբերի 5). «Sudan declares state of emergency as record flooding kills 99 people». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին – via The Guardian.
  2. Staff, Reuters (2020 թ․ սեպտեմբերի 8). «Record floods threaten pyramid sites in Sudan». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին – via af.reuters.com. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  3. «Sudan – Torrential Rains Flood Khartoum». FloodList. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. «Sudan: Dozens dead, thousands of homes destroyed by floods». Al Jazeera English. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. «Sudan floods: Nile water level threatens ancient pyramids». news.yahoo.com. BBC. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. Ketz, Sammy. «Highest Nile waters for a century swamp Sudan». news.yahoo.com. AFP. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
  7. «UN agencies support flood response in Sudan but warn aid stocks 'rapidly' depleting». UN News. 2020 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. «Heavy rains and flash floods in Sudan - IFRC». www.ifrc.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
  9. «Sudan floods threaten ancient archaeological site, experts say». Al Jazeera. 2020 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
  10. «'We lost everything': Thousands homeless as Sudan battles floods». Al Jazeera. 2020 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.