Ջրհեղեղներ Աֆրիկայում (2023)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրհեղեղներ Աֆրիկայում
Տեսակջրհեղեղ
Երկիր Անգոլա,  Կամերուն,  ԿԴՀ,  Եթովպիա,  Քենիա,  Մադագասկար,  Մալավի,  Մոզամբիկ,  Ռուանդա,  Սոմալի,  ՀԱՀ,  Տանզանիա,  Ուգանդա և  Զիմբաբվե
Ժամանակի սկիզբփետրվարի 5, 2023
Զոհվածներ2168 մարդ
Վիրավորներ2019
Անհետ կորածներ5567 մարդ
 2023 floods in Africa Վիքիպահեստում

Ջրհեղեղներ Աֆրիկայում, 2023 թվականի փետրվարի 5-ից աֆրիկյան 14 երկրներում ջրհեղեղները խլել են 2156 մարդու կյանք[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախակի հորդառատ անձրևները, որոնք վնասներ և զոհեր են պատճառում մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում, սովորական են Արևելյան Աֆրիկայում։ 2020 թվականի մայիսին Ռուանդայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է մոտ 80 մարդ։ Ռուանդայում 30 տարվա ընթացքում ջրհեղեղներն ու երաշտներն աճել են[2]։ Ռուանդայի օդերևութաբանական վարչությունը կապել է անսովոր տեղումների օրինաչափությունները կլիմայի փոփոխության հետ[3]։

2023 թվականին հորդառատ անձրևների մի քանի փուլ հեղեղել են երկիրը՝ մեծացնելով ջրհեղեղի հավանականությունը։ 2023 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում Չինաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ եղանակային աղետների հետևանքով Ռուանդայում զոհվել է 60 մարդ, ավերվել է ավելի քան 1205 տուն և վնասվել է 5000 ակր հող։ Մայիսի 2-ին Ռուանդայի օդերևութաբանական գործակալությունը կանխատեսել է միջինից բարձր տեղումներ առաջիկա 10 օրվա համար[4]; Նախապես Ռուանդայի կառավարությունը ջրաճահճային և այլ վտանգավոր տարածքներում ապրող բնակիչներին խնդրել էր տեղափոխվել[5]։

Հորդառատ անձրևներ են տեղացել Ուգանդայում մարտ ամսից։ Սողանքներ են առաջացել, ավերվել են տներ և հարյուրավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները[6]։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր պատճառներով ջրհեղեղները խլել են 1216 մարդու կյանք Մալավիում, 447 Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում[7] 198 մարդ Մոզամբիկում, 129 Ռուանդայում, 40 Մադագասկարում, 29 Եթովպիայում, 20 Սոմալիում, 161 մարդ։ Հարավային Աֆրիկայում, վեցը՝ Ուգանդայում և ևս մեկը՝ Կամերունում[6]։

Անգոլայում անձրևներ և ջրհեղեղներ

Անգոլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգոլայում ապրիլին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ և ավերվել 2900 տուն[8]։

Կամերուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Կամերունի Բուեա քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է մեկ մարդ, հինգը վիրավորվել և վեցը անհետ կորել են[9]։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 3-ին Հյուսիսային Կիվու նահանգում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է 30 մարդ, մի քանիսը անհետ կորել են[10]։ Մայիսի 8-ին Հյուսիսային Կիվու նահանգում մեկ այլ սողանք է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է վեց մարդ, տասնյակ հանքագործներ անհետ կորել են[11]։

Առնվազն 411 մարդ զոհվել և 5525-ը անհետ կորել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Հարավային Կիվուի Բուշուշու և Նյամուկուբի գյուղերում մայիսի 5-ից սկսած ջրհեղեղի պատճառով[7][12][13]։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Ցիսեկեդին մայիսի 8-ին համազգային սգո օր է հայտարարել[7]։

Եթովպիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին ջրհեղեղներ են սկսել Եթովպիայի մի մասում, զոհվել է 29, տուժել 240,000 մարդ[14]։

Քենիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի վերջին ջրհեղեղներ են սկսել Քենիայի մի քանի շրջաններում, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել հինգը և 812 ընտանիք տեղահանվել է[15]։ Ապրիլին Քենիայի արևմտյան և հյուսիսարևելյան հատվածներում ջրհեղեղից զոհվել է չորս մարդ, և մոտ 36400-ը տուժեցլ են[16][17]։

Մադագասկար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չենեսո» ցիկլոնը Մադագասկարում սպանել է 33 մարդու, իսկ 20-ը՝ անհետ կորել են, բազմաթիվ տներ վնասվել են[18]։ Առնվազն 17 մարդ մահացել է, երեքը անհետ կորել են «Ֆրեդի» ցիկլոնի պատճառով առաջացած ջրհեղեղի պատճառով[19][20]։ Ընդհանուր առմամբ ցիկլոնի պատճառով ավերվել է 6706 տուն[21][22]։

Մարտին Մալավիին հարվածել է «Ֆրեդի» երկարատև ցիկլոնը՝ առաջացնելով ջրհեղեղ, որի հետևանքով զոհվեց 1216 մարդ, այդ թվում՝ 537-ը անհետ կորել են և ենթադրաբար զոհվել[23], վիրավորվել է 1724 մարդ[24] և երկրում տուժել է ավելի քան 500000 մարդ[25]։

Մոզամբիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆրեդի» ցիկլոնի պատճառով Մոզամբիկում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 198 մարդ[26] և վիրավորվել 201 մարդ[27]։ Երկրում ավերվել է առնվազն 131300 տուն[28][29]։

Ռուանդա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդառատ անձրևները սկսվել են մոտավորապես 1600 UTC (1800 տեղական ժամանակով) 2023 թվականի մայիսի 2-ին և շարունակվել ողջ գիշեր[6]։ Սեբեյա գետը դուրս է եկել ափերից[6]։ Ռուանդայի ամենաշատ տուժած շրջաններն են եղել Ռուցիրոն, Նյաբիհուն, Ռուբավուն և Նգորորերոն[6]։ Ըստ Ռուանդայի արևմտյան նահանգի նահանգապետ Ֆրանսուա Հաբիտեգեկոյի՝ մարդիկ զոհվել են մի քանի տների փլուզման հետևանքով, իսկ սողանքներն անանցանելի են դարձրել շրջանի հիմնական ճանապարհները, ինչպես նաև հեղեղել են դաշտերը[30][31]։ Նաև տարերքի հետևանքով ոչնչացել է 4100 գլուխ խոշոր եղջերավոր անասուն[4]։ Սողանքների և ջրհեղեղների հետևանքով ավերվել է 26 կամուրջ և 17 ճանապարհ, 5 առողջապահական կենտրոն, 2 բժշկական կենտրոն և հիվանդանոց։ Ավերվել է 5100 տուն, ևս 2500-ը վնասվել են[32]։ Ռուանդայի հանրային հեռարձակող RBA-ն հայտնել է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ջրհեղեղները շարունակում են աճել[3]։

Սոմալի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոմալիում հարյուրավոր տներ են վնասվել, և 20 մարդ մահացել է[33], երկու մարդ վիրավորվել է, իսկ 8000 մարդ տուժել է մարտի 24-ին Բարդերա շրջանում տեղի ունեցած ջրհեղեղից[34]։

Հարավային Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

15 մարդ զոհվել է, չորսը անհետ կորել են Հարավային Աֆրիկայում փետրվարից մարտ տևած ջրհեղեղի հետևանքով[6]։

Տանզանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանզանիայի Ռուկվե քաղաքում ջրհեղեղի հետևանքով 7 մարդ զոհվել է, վեցը անհետ կորել, 1400 մարդ տարհանվել և 60 տուն ավերվել է ջրհեղեղից[35]։

Ուգանդա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուգանդայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ հինգը սողանքի հետևանքով, երեքը վիրավորվել են, երեքը՝ անհետ կորել։ Երկրում շատ տներ են վնասվել կամ ավերվել[36]։

Զիմբաբվե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու մարդ մահացել է Զիմբաբվեում «Ֆրեդի» ցիկլոնից հետո[37]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուանդայի արտակարգ իրավիճակների նախարար Մարի-Սոլանժ Կայիսիրն ասել է, որ փրկարարական աշխատանքները սկսվել են անմիջապես։ Այնուամենայնիվ, շարունակվող հորդառատ անձրևները խոչընդոտել են ջրհեղեղից զոհվածներին հուղարկավորելու և տուժածներին օգնելու ջանքերը[38]։ Ռուանդայի օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է, որ հնարավոր են հետագա տեղումներ[39]։ Ըստ Ֆրանսուա Հաբիտեգեկոյի՝ որոշ մարդկանց հաջողվել է փրկել և տեղափոխել հիվանդանոցներ[6]։ Կարմիր Խաչը օգնություն է ցուցաբերել տուժածներին[6]։ Արտակարգ իրավիճակների կառավարման պատասխանատու նախարար Մարի-Սոլանժ Կայիսիրը տեղի բնակիչներին և իրավապահ մարմիններին հորդորել է ուժեղացնել պարեկությունը[30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «DR Congo floods death toll surpasses 400». Al Jazeera. 2023 թ․ մայիսի 7. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  2. «Rwanda». Climate Knowledge Portal Worldbank.
  3. 3,0 3,1 «Rwanda floods and landslides kill more than 100 people». BBC News (բրիտանական անգլերեն). 2023 թ․ մայիսի 3. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
  4. 4,0 4,1 Nkurunziza, Michel (2023 թ․ մայիսի 3). «Over 100 dead as rain ravages Northern, Western provinces». The New Times (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
  5. Ssuuna, Ignatius (2023 թ․ մայիսի 3). «Floods from heavy rainfall kill at least 129 in Rwanda». Associated Press (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Girinema, Philbert (2023 թ․ մայիսի 3). «Heavy rain, floods kill at least 109 in Rwanda, six in Uganda». Reuters (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
  7. 7,0 7,1 7,2 «DR Congo floods death toll surpasses 400». Al Jazeera. 2023 թ․ մայիսի 7. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  8. «Angola – Thousands of Homes Damaged or Destroyed After Days of Heavy Rain». floodlist.com. 2023 թ․ ապրիլի 21. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  9. «Cameroon – Severe Floods Hit Buea, South West Region». floodlist.com. 2023 թ․ մարտի 19. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  10. James Tasamba (2023 թ․ ապրիլի 3). «30 dead, several missing in eastern DRC landslide». Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  11. «DR Congo – Many Feared Missing After Landslide in North Kivu». floodlist.com. 2023 թ․ մայիսի 9. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
  12. «Over 5,500 still missing in flood-hit east Congo: local official». Reuters. 2023 թ․ մայիսի 9. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
  13. «At least 176 people killed in eastern DR Congo floods». Al Jazeera. 2023 թ․ մայիսի 5.
  14. «Ethiopia – 240,000 Impacted by Heavy Rains and Floods, 29 Dead, Says UN». floodlist.com. 2023 թ․ ապրիլի 4. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  15. «Kenya – Fatalities and Evacuations After Floods in Several Regions». floodlist.com. 2023 թ․ մայիսի 1. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  16. «Kenya – More Fatalities After Floods in South». floodlist.com. 2023 թ․ ապրիլի 4. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  17. «Kenya – Floods Displace Thousands of Households in Mandera and Kisumu». floodlist.com. 2023 թ․ մայիսի 1. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  18. «Flooding, landslides from tropical storm Cheneso causes nearly 30 deaths, leaves 20 missing in Madagascar». Associated Press (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.
  19. Southern Africa: Tropical Cyclone Freddy – Flash Update No. 7 (14 March 2023) (PDF) (Report). 2023 թ․ մարտի 14. Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
  20. Madagascar, Malawi, Mozambique Tropical Cyclone Freddy – DG ECHO Daily Map 15/03/2023 (PDF) (Report). 2023 թ․ մարտի 15. Վերցված է 2023 թ․ մարտի 19-ին.
  21. «Southern Africa: Tropical Cyclone Freddy - Flash Update No. 6 (10 March 2023) – Mozambique». reliefweb.int (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  22. «Winds lash Madagascar's coast as Cyclone Freddy makes landfall». BBC News (բրիտանական անգլերեն). 2023 թ․ փետրվարի 22. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.
  23. «Xinhua News Agency». 2023 թ․ ապրիլի 30. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  24. Phiri, Frank; Mucari, Manuel (2023 թ․ մարտի 15). «Malawi, Mozambique race to rescue survivors as cyclone toll rises above 270». Reuters (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 15-ին.
  25. McBRAMS, Jack. «Cyclone Freddy Affects 500,000 People In Malawi: UN». www.barrons.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 17-ին.
  26. «WFP Mozambique External Situation Report #8 (23 March 2023) – Mozambique». reliefweb.int (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 24-ին.
  27. «Southern Africa: Tropical Cyclone Freddy – Flash Update No. 7 (14 March 2023) – Mozambique». reliefweb.int (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
  28. «WFP Mozambique External Situation Report #6 (15 March 2023) – Mozambique». reliefweb.int (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 16-ին.
  29. «Mozambique – Thousands Displaced as Cyclone Freddy Brings Flooding Rain – FloodList». floodlist.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 28-ին.
  30. 30,0 30,1 «Over 100 killed in Rwanda floods». Daily Monitor (անգլերեն). 2023 թ․ մայիսի 3. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
  31. «Rwanda – Dozens Dead After Floods and Landslides in Western and Northern Provinces – FloodList». floodlist.com. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
  32. «Rwanda Floods Kill 130, Destroy Over 5,000 Houses». US News & World Report. 2023 թ․ մայիսի 4.
  33. «Baardheere: Dad ku dhintay daadad & Fatahaad uu sameeyay Webiga Jubba» (սոմալիերեն). 2023 թ․ մարտի 24. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  34. «Somalia – 20 Killed in Jubaland Flash Floods». floodlist.com. 2023 թ․ մայիսի 3. Վերցված է 2023 թ․ մարտի 27-ին.
  35. «Tanzania – Floods Destroy Homes in 3 Regions, 7 Fatalities Reported». floodlist.com. 2023 թ․ ապրիլի 14. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  36. «Uganda – Deadly Floods and Landslides in Kasese, Mbale and Rukungiri». floodlist.com. 2023 թ․ մայիսի 3. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  37. «Cyclone Freddy claims 2 lives in Manicaland – Zimbabwe Situation» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 28-ին.
  38. «Flooding, landslides kill over 100 people in Rwanda». Deutsche Welle (անգլերեն). 2023 թ․ մայիսի 3. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
  39. «Over 100 dead as heavy rainfall triggers devastating floods in Rwanda» (անգլերեն). 2023 թ․ մայիսի 3. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին. {{cite web}}: Text "website[Hindustan Times" ignored (օգնություն)