Ջրհան աշտարակներ և ջրամբարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմավիր(նախկին Սարդարապատ) կայարանի ջրհան 1902թ

Ջրհան աշտարակներ և ջրամբարներ, կառույցներ ջրամատակարարման համակարգում՝ ջրմուղ ցանցում (տես Ջրմուղ) ջրի ճնշումն ու ծախսը կարգավորելու, ջրի պաշար ստեղծելու և պոմպակայանների աշխատանքի գրաֆիկը հավասարեցնելու համար։ Ջրհան աշտարակը բաղկացած է ջրի, սովորաբար գլանաձև, բաքից (ռեզերվուար) և հենարանային կոնստրուկցիայից (բուն)։ Ջրհան աշտարակի բարձրությունը չի գերազանցում 25 Ա (հազվադեպ 4 30 г/), իսկ բաքի տարողությունը մի քանի տասնյակ ւ/3-ից (փոքր ջրմուղների համար) հասնում է մինչև մի քանի տասնյակ հազար մ³ (քաղաքային և արդյունաբերական մեծ ջրմուղների համար)։ Հենարանային կոնստրուկցիաները պատրաստվում են հիմնականում պողպատից, երկաթբետոնից, երբեմն՝ աղյուսից, իսկ բաքերը՝ առավելապես երկաթբետոնից և պողպատից։ Ի տարբերություն ջրհան աշտարակի ջրհան ջրամբարը հենարանային կոնստրուկցիա չունի։ Ջրամբարները, սովորաբար, տեղադրվում են տեղանքի բարձրադիր վայրերում և հիմնականում օգտագործվում որպես կարգավորող տարողություն։ Երբեմն դրանք ծառայում են հրդեհի կամ վթարների համար նախատեսվող ջրի պաշարները պահելու նպատակով։ Ջրամատակարարման ժամանակակից համակարգերում առավել տարածում են ստացել երկաթբետոնե (այդ թվում՝ նախալարված) ջրամբարները։

Սիմֆերոպոլ Ղրիմ 1815թ

Водонапорная башня Владимира.JPGВодонапорная башня.jpgГоспиталь. Старая водонапорная башня.jpgВодонапорная башня В. Г. Шухова 02.JPG

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 529 CC-BY-SA-icon-80x15.png