Jump to content

Ջրկանեփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրկանեփ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Դդմածաղկավորներ (Cucurbitales)
Ընտանիք Ջրկանեփազգիներ (Datiscaceae)
Ցեղ Ջրկանեփ (Datisca)
L., 1753

Ջրկանեփ (լատին․՝ Datisca), սարֆոտի, դատիսկենի, ջրկանեփազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 2 տեսակ։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է 1 տեսակ՝ ջրկանեփ (Datisca cannabina

Տարածված է Կոտայքի և Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է նախալեռնայինից մինչև միջին լեռնային գոտու խոնավ, ստվերոտ վայրերում, ձորակներում, գետերի և գետակների ափերին։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը մերկ է, ուղիղ, բարձրությունը՝ մինչև 1,5 մ և ավելի։ Տերևները խոշոր են, կենտփետրաձև, տերևիկները՝ նշտարաձև, սղոցաեզր։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ միասեռ (բույսը երկբուն է), առանց ծաղկաթերթիկների։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը եռա կամ քառակող տուփիկ է։ Սերմերը մանր են, կարմրաշագանակագույն։

Քիմիական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է ալկալոիդներ (սերմերը), գլիկոզիդ (արմատներն ու տերևները), սապոնիններ (բույսի վերերկրյա մասը) և այլն։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրկանեփ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրկանեփ» հոդվածին։