Ջրի օգտագործման ծավալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջրի օգտագործման ծավալը այն ցուցիչն է, որը ցույց է տալիս ջրի օգտագործումը ներառյալ և ուղղակի և անուղղակի ջրօգտագործումը սպառողների և արտադրողների կողմից։ Ջրոգտագործումը անհատական համայնքային կամ բիզնեսի համար որոշվում է որպես բացարձակ ծավալ քաղցրահամ ջրի, որը օգտագործվում է ապրանքներ և ծառայություններ արտադրելու, սպառվում է անհատների կամ համայնքի կողմից կամ էլ արտադրվում է բիզնեսում։ Ջրի օգտագործումը չափվում է ջրի ծավալի սպառման (գոլորշիացմամբ) և/կամ աղտոտման որոշակի ժամանակահատվածում։ Ջրի չափումը կարող է հաշվարկվել որոշակի սպառողական խմբերում (օրինակ՝ անհատների, ընտանիքների, գյուղերի, քաղաքների, գավառների, պետության կամ ազգության) կամ արդյունաբերողների (հասարակական կազմակերպություն, մասնավոր ձեռնարկություն կամ տնտեսական սեկտոր)։ Ջրի օգտագործման ծավալը աշխարհագրական ճշգրիտ ցուցիչ է, որը ոչ միայն ցույց է տալիս ջրի օգտագործման և աղտոտման ծավալը, այլև դրա դիրքը։ Այնուամենայնիվ ջրի օգտագործման ծավալը չի ապահովում տեղեկատվություն թե ինչպես է կուտակված ջրի պաշարը օժանդակում ջրի պակասին կամ շրջակա միջավայրին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի օգտագործման ծավալի գաղափարը առաջին անգամ ներկայացրել է Հոեկստրան UNESCO-IHE-ից 2002 թվականին, որպես ջրոգտագործման ցուցիչի այլընտրանքային ձև։ Այս գաղափարը կատարելագրծվեց և հաստատվեց հաշվարկային մեթոդները մի քանի հրապարակումներում որոնք վարում էին Չափագենը և Հոեկստրան UNESCO-IHE-ից Ջրի մաիսն կրթության ինստիտուտից, հիմա WWF-UK and University of Twente համապատասխանաբար։ Ամենամանրամաս հրատարակումները թե ինչպես գնահատենք ջրի օգտագործման ծավալը՝ դրանք 2004 թվականի զեկույցն է «Ազգերի ջրի օգտագործման ծավալը» UNESCO-IHE –ից և Չափագենի ու Հոեկտրայի հեղինակած գիրքը «Ջրի գլոբալացում» որը գրվել է 2008 թվականին և հրատարակվալ նույն թվականին Բլեքվելի կողմից։ Այս դաշտում աշխարհի առաջատար ինստիտուտնփրի համագործակցությունը հանգեց ջրոգտագործման ցանցի ստեղծմանը, որի նպատակն էր համակարգել հետագա ջանքերի զարգացումը և տարածել գիտելիքներ ջրօգտագործման ծավալի հասկացության, մեթոդների և միջոցնրի մաիսն։

Կապույտ, Կանաչ և մոխրագույն ջրատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդերքից եկող ջուրը բաղկացած է երեք բաղկացուցիչ մասից՝ կապույտ, կանաչ և մոխրագույն։ Կապույտ ջուրը դա քաղցրահամ ջրի ծավալն է որը դորս է ժայթքում գլոբալ ջրային ռեսուրսներից (մակերեսային ջուր և ստորգետնյա ջուր) որը սպառում են անհատները և համայնքները, որպեսզի արտադրեն ապրանքներ և ծառայություններ։ Կանաչ ջուրը գլոբալ կանաչ ջրից գոլորշիացած ջրի ծավալն է։ Մոխրագույն ջուրը աղտոտված ջրի այն ծավալն է որը մտնում է անհատների և համայնքների համար արտադրված ապրանքների և ծառայությունների մեջ։

Անհատ սպառողների ջրոգտագործման ծավալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատ սպառողի ջրօգտագործման ծավալը մեկնաբանում է սպառողի՝ քաղցրահամ ջրի ուղղակի և անուղղակի օգտագործումը։ Տանը օգտագործված ջուրը դա ուղղակի օգտագործված ջուրն է։ Անուղղակի օգտագործված ջուրը քաղցրահամ ջրի այն ծավալն է, որը օգտագործվել է ապրանքներ և ծառայություններ արտադրելու համար։

Ջրօգտագործման ծավալի գլոբալ միջին մեծությունը հավասար է 1240 մ3 ջուր/մարդ/տարու։ Չինաստանի միջին մեծությունը 700 մ3 ջուր/մարդ/տարի է, որը ամենափոքրերից մեկն է աշխարհում և Միացյալ Նահանգներինը 2480 մ3 ջուր/մարդ/տարի է, ամենամեծը աշխարհում, որը հրատարակվել է համաձայն ամսագրի։ Ֆիննական ջրոգտագործման ծավալ միջին մեծությունը կազմում է 1730 մ3 ջուր/մարդ/տարի և Միացյալ Թագավորությանը՝ 1695 մ3 ջուր/մարդ/տարի։

Բիզնեսի ջրօգտագործման ծավալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզնեսի ջրոգտագործման ծավալը, «միասնական ջրօգտագործման ծավալը», սահմանվում է ինչպես քաղցրահամ ջրի ամբողջական ծավալ, որը ուղղակի և անուղղակի օգտագործվում է բիզնեսին աջակցելու և զարգացնելու համար։ Սա ջրօգտագործման լրիվ ծավալն է, որը կապված է բիզնեսի արտադրանքի օգտագործման հետ։ Բիզնեսի ջրօգտագործման ծավալը կազմված է 2 բաղադրիչ մասից. ուղղակի ջրօգտագործում արտադրողի կողմից (արտադրելու կամ գործունեությանը աջակցելու համար) և անուղղակի ջրօգտագործում (արտադրողին մատակարարելու շղթա)։

Ազգերի ջրօգտագործման ծավալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգերի ջրօգտագործաման ծավալը ցույց է տալիս տվյալ ազգի բնակիչների կողմից սպառվող ապրանքների և ծառայությունների արտադրության համար օգտագործված ջուրը։ Սա ներառում է 2 բաղադրիչ մաս. Ներքին և արտաքին ջրօգտագործման ծավալ։ Առաջին բաղադրյալը կապված է հայրենակ ջրային ռեսուրսների իրացման հետ, երկրորդը՝ ուրիշ երկրներում ջրային ռեսուրսների յուրացման հետ։ Ճապոնիայի ջրօգտագործման ծավալի մոտավորապես 65%-ը մտնում է երկիր դրսից, չինական ջրօգտագործման ծավալի մոտավորապես 7%-ը Չինաստանից դուրս է հոսում։

Ջրօգտագործման ծավալի հաշվարկման նորման[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 2009 թվականից ջրօգտագործման ծավալի համար կա հաշվարկման նորմա, որը օժանդակվում է Ջրոգտագործման Ծավալի Ցանցի, կառավարության միջազգայինցանցի, կորպորացիաների, ոչ կառավարական կազմակերպությունների և ազգային մարմինների կողմից։

Ջրօգտագործման ծավալ հասկացության քննադատությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրօգտագործման ծավալը որպես ջրի օգտագործման ցուցչի ժամանակակից պարզաբանումների շնորհիվ, արդյունքների գործադրումը և մեկնաբանումը կարող են երբեմն ներկայացվել որպեսզի առաջ քաշվեն արդյունաբերող գործունեությունները, որոնք գլխավորում են որոշակի ապրանքների թեթև քննադատությունները առանց հետագայի մանրամասներում արդյունքները որոշելու։ 140 լիտր է պահանջվում սուրճի արտադրության համար մեկ բաժակի համար չի կարող վնասել ջրային ռեսուրսներին, քանի որ դրա մշակումը տարածվում է մասնավորապես խոնավ տարածքներում։ Չնայած, արդյունքի կազմվածքը առաջարկում է քանակի միագումար ինչպես շրջակա նշանակություն, նշանակություն որը չի կարող միշտ արդարացված տրվի շրջանների գործոնների դրվածքին, ինչպես են հիդրոլոգիան, կլիման, աշխարհագրությունը, տեղագրությունը և այդպես շարունակ։ Ավելի շուտ, այս հասկացությունը քննադատվում էր «ֆութփրինթ» տերմինի համար, որը մարդիկ կարող են շփոթել իրենց քաջածանոթ կարբոնաօգտագործման ծավալ տերմինի հետ մինչ ջրօգտագործման ծավալ հասկացությունը, ինչպես պատկերվեց վերևում, ներառում է ջրի օգտագործման հանրագումարները առանց անհրաժեշտորեն հաշվարկելու կապակցված հարվածները։ Սա հակասում է կարբոնաօգտագործման ծավալի հետ, որտեղ կարբոնի արտահանումները պարզապես միագումարված չեն այլ նորմալացված են CO2 արտահանումներկ կողմից, գլոբալապես նույնն է, շրջակա միջավայրի վնասները հաշվարկելու համար։ Տարբերությունը ինչ որ չափով կապված է ջրի ավելի շատ բնական լինելու հետ, մինչդեռ խճճված հիդրոլոգիական ցիկլի մեջ, այն արագացված է տեղական և տարածքային ամբոխների տարբեր ձևերի հանգամանքներում ինչպիսիք են գետային ջրամբարները, ջրբաժան գծերը, ջրաշերտը (ինչպես մեծ ջրատար շերտի համակարգի մաս)։