Ջրի ճգնաժամ (Քեյփթաուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրամբարի ընդհանուր ջրի գրաֆիկը Արևմտյան Քեյփի վեց խոշոր ամբարտակներում 2013 թվականի հունիսի 30-ից մինչև 2018 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում: Գրաֆիկում ներկայացված է ջրի ճգնաժամի ընթացքում Քեյփթաունում ջրի պաշարների մակարդակի նվազումը և 2018 թվականի սկզբից քիչ ջրօգտագործման ազդեցությունը: Տվյալներն ըստ Կլիմայական համակարգերի վերլուծության խմբի (CSAG)

Հարավային Աֆրիկայի Արևմտյան Քեյփ նահանգում երաշտը սկսվել է 2015 թվականին, որի արդյունքում տարածաշրջանում ջրի խիստ պակաս է առաջացել, ինչի հետևանքներն իր վրա է կրել Քեյփթաունի քաղաքապետարանը։ 2018 թվականի սկզբին կանխատեսվել է, որ ամբարտակի մակարդակը ապրիլին կնվազի։ Քաղաքապետարանը հայտարարել է «Օրը զրո ջուր» պլանների մասին. երբ ջրի պահեստավորումը որոշակի ստորին սահմանի հասնի, քաղաքային ջրամատակարարումը հիմնականում կդադարի, և Քեյփթաունը կդառնա առաջին խոշոր քաղաքը, որտեղ ջրամատակարարումը դադարել է[1][2][3]։ Ջրախնայողությունների և ջրամատակարարման ավելացման շնորհիվ 2018 թվականի մարտին քաղաքում կրճատվել է օրական ջրօգտագործումը կես լիտրից մինչև մոտ 500 միլիոն լիտր, իսկ 2018 թվականի հունիսին այդ խնայողությունների և հորդառատ անձրևների շնորհիվ պոչամբարի մակարդակն աճել է մինչև 43%, ինչի արդյունքում Քեյփթաունի քաղաքապետարանը հայտարարել է, որ 2019 թվականին «Օրը զրո ջուր» պլանի հավանականությունը քիչ է[4] Water restrictions will remain in place until dam levels reach 85%.[5]: 2018 թվականի հուլիսի 16-ի դրությամբ պոչամբարի մակարդակը հասել է 55.1%-ի[6]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյփթաունի տարածաշրջանում առկա է Միջերկրածովյան կլիմա տաք, չոր ամառներով և ձմեռային տեղատարափ անձրևներով։ Ջուրը հիմնականում մատակարարվում է Արևմտյան Քեյփի ջրամատակարարման համակարգի վեց խոշոր ջրամբարներից, որոնք գտնվում են մոտակա լեռնային շրջաններում[7]։ Ամբարտակներն անձրևներից լցվում են ջրհավաք ավազաններում հիմնականում մայիս-օգոստոս ձմեռային ամիսներին, իսկ նոյեմբեր-ապրիլ ամառային չոր ամիսների ընթացքում ջրամբարի մակարդակը նվազում է, որի ընթացքում քաղաքային ջրօգտագործումն ավելանում է և գյուղատնտեսական տարածքներում կատարվում է ոռոգման գործընթացը։

Քեյփթաունի բնակչությունը 1995 թվականի 2,4 միլիոն բնակչությունից 2018 թվականին հասել է 4,3 միլիոն, 23 տարիների ընթացքում բնակչությունը 79 տոկոսով աճել է, մինչդեռ ջրամբարի պաշարը նույն ժամանակահատվածում ավելացել է միայն 15 տոկոսով[8]։ 2016/2017 թթ. քաղաքի ջրամատակարարման 64,5%-ը բաժին էր ընկնում պաշտոնական բնակարանային օգտագործողին, իսկ 3,6%-ը`ոչ պաշտոնական բնակավայրերին՝ բարաքներին[9]։

1950-1999 թթ. քաղաքի ջրօգտագործումը տարեկան աճել է 4%-ով`բնակչության աճին զուգընթաց։ 1999 թվականին ջրօգտագործումը կազմել է 335 միլիոն խորանարդ մետր (335 գիգալիտր)։ Ջրային պահանջարկի այս աճն Արևմտյան Քեյփի ջրամատակարարման համակարգում պլանավորվել է 1990 թվականից[10]։ 2000/2001 և 2003/2004 թվականների ձմեռային ցածր տեղումների ժամանակահատվածները հանգեցրել են ջրային սահմանափակումների[11][12]։ 2003 թվականին քաղաքային իշխանությունները համաձայնագիր են ստորագրել այն ժամանակվա Ջրային գործերի վարչության հետ Բերգ գետի ջրամբարի կառուցման վերաբերյալ և սկսել ջրի պահանջարկի կառավարումը։ 2009 թվականին Քեյփթաունը սպասարկող ամբարտակների պահեստավորումը 17 տոկոսով ավելացել է 768-ից մինչև 898 միլիոն խորանարդ մետր, երբ ավարտվել է Բերգ գետի ջրամբարի և Համալրման նախագծի կառուցումը[13]։

2007 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետության Ջրի և անտառային տնտեսության վարչությունը կանխատեսեց, որ Արևմտյան Քեյփի ջրամատակարարման համակարգի աճող պահանջարկը կգերազանցի մատակարարումը, եթե ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և պահանջարկի կառավարման միջոցառումները չիրականացվեն քաղաքային և այլ քաղաքապետարանների կողմից[14]։ Թեև քաղաքի ջրի պահանջարկի կառավարման միջոցառումները և այլ քաղաքային օգտագործողներ համեմատաբար հաջողություն են արձանագրել ջրի պահանջարկի նվազեցման գործում, 2015-2017 թթ. ծանր երաշտը, որը տեղի է ունենում 300 տարին մեկ, քաղաքին և ջրօգտագործողներին խիստ սահմանափակումների առաջ կանգնեցրեց։

Ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի մակարդակն ըստ ամբարտակի ընդհանուր հզորության՝ ըստ տարիների[8]
Հիմնական պատվարներ Հուլիսի 30, 2018[15] Մայիսի 15, 2018[16] Մայիսի 15, 2017 Մայիսի 15, 2016 Մայիսի 15, 2015 Մայիսի 15, 2014
Բերգ գետի ամբարտակ 86.4 39.2 32.4 27.2 54.0 90.5
Սթեենբրաս ամբարտակ - ներքին 58.7 35.4 26.5 37.6 47.9 39.6
Սթեենբրաս ամբարտակ - վերին 98.5 59.6 56.7 56.9 57.8 79.1
Դվաթերսլոոֆ ամբարտակ 42.0 12.0 15.0 31.3 51.3 74.5
Վոյելվլեյ ամբարտակ 58.4 14.5 17.2 21.3 42.5 59.5
Վեմերսոեկ ամբարտակ 84.1 48.4 36.0 48.5 50.5 58.8
Ընդհանուր պաշար (մեգալիտր) 509 990 191 843 190 300 279 954 450 429 646 137
Ընդհանուր պահեստավորում % 56.8 21.4 21.2 31.2 50.1 71.9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cassim, Zaheer (2018 թ․ հունվարի 19). «Cape Town could be the first major city in the world to run out of water». USA Today.
  2. Poplak, Richard (2018 թ․ փետրվարի 15). «What's Actually Behind Cape Town's Water Crisis». The Atlantic. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  3. York, Geoffrey (2018 թ․ մարտի 8). «Cape Town residents become 'guinea pigs for the world' with water-conservation campaign». The Globe and Mail.
  4. MYBURGH, JANINE (2018 թ․ հունիսի 29). «Chamber delighted by Day-Zero's death». Cape Messenger.(չաշխատող հղում)
  5. «Western Cape edges closer to an end to the drought as dam levels continue to rise». News24. 2018 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  6. «Dam Levels» (PDF). resource.capetown.gov.za. 2018 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  7. Welz, Adam (2018 թ․ մարտի 1). «Awaiting Day Zero: Cape Town Faces an Uncertain Water Future». Yale Environment 360.
  8. 8,0 8,1 Bohatch, Trevor (2017 թ․ մայիսի 16). «What's causing Cape Town's water crisis?» (English). Cape Town: Ground Up. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Makou, Gopolang (2017 թ․ օգոստոսի 21). «Do Formal Residents Use 65% of Cape Town's Water?». Africa Check.
  10. Streek, Barry (1990 թ․ ապրիլի 26). «Cape Town will run out of water in 17 years». Cape Times. «Water supplies for the Cape Town area are expected to dry up in 17 years time, the Water Research Commission (WRC) disclosed yesterday. "It is estimated that known fresh water supplies for the Cape Town metropolitan area will be fully committed by the year 2007," it said in its annual report tabled in Parliament yesterday. "Thereafter the reclamation of purified sewage effluent to augment supplies is a distinct possibility".»
  11. Basholo, Zolile (2016 թ․ փետրվարի 4). «Overview of Water Demand Management Initiatives: A City of Cape Town Approach» (PDF). City of Cape Town.
  12. Steenkamp, Willem (2005 թ․ հունվարի 1). «'We needed to build more dams a decade ago'».
  13. «Cape Town's water supply boosted». City of Cape Town. 2009 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 27-ին.
  14. «Western Cape Water Reconciliation Strategy Newsletter 5» (PDF). Department of Water Affairs and Forestry. 2009 թ․ մարտ.
  15. «City of Cape Town: Water Dashboard» (PDF). City of Cape Town. 2018 թ․ հուլիսի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  16. «City of Cape Town: Water Dashboard» (PDF). City of Cape Town. 2018 թ․ մայիսի 14. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]