Ջրավաճառ տղան (արձան, Երևան)
| Ջրավաճառ տղան | |
|---|---|
«Ջրավաճառ տղան» քանդակ | |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.6/208 |
| Համայնք | Կենտրոն |
| Գտնվում է | Շահումյանի հրապարակում |
| Բարձրություն | 2,2 մ |
| Քանդակագործ(ներ) | Հովհաննես Բեջանյան |
| Ճարտարապետ(ներ) | Սպարտակ Կնտեղցյան |
| Հիմնադրում | 1970 |
| Նյութ | բրոնզ, բազալտ |
| Շինարարության ավարտ | նոյեմբեր, 1970 |
| Ներկա վիճակ | կանգուն
|
«Ջրավաճառ տղան» քանդակ (մյուս անվանումը՝ «Երևանի սառը ջուրը»), գտնվում է Երևանում` Անգլիական այգում, տեղադրվել է 1970 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հին Երևանի խորհրդանիշներից է՝ նվիրված նախկին Բուլվարի ջրավաճառ պատանիներին։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակը կառուցված է բրոնզից ու բազալտից, բարձրությունը 2,2 մետր է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակը տեղադրվել է 1970 թվականի նոյեմբերին Շահումյանի հրապարակում։
1993 թվականի ապրիլին անհայտ անձինք պադվանդանից պոկել ու գողացել էին «Ջրավաճառ տղան» քանդակը։ Որոշ ժամանակ անց Ոստիկանության աշխատակիցների ջանքերով քանդակը վերադարձվեց նախկին տեղը[1]։
2019 թվականին Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Ջրավաճառ տղան» արձանը տեղափոխվել և տեղադրվել է Երևանի Անգլիական այգում` Պեպոյի արձանի հարևանությամբ[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ջրավաճառ տղան» քանդակը խոշոր պլանով
- «Ջրավաճառ տղան» քանդակ. տեսք կողքից
- «Ջրավաճառ տղան» քանդակ. ձմեռ
- «Ջրավաճառ տղան» քանդակ. աշուղ
- «Ջրավաճառ տղան» քանդակը Անգլիական այգում
- «Ջրավաճառ տղան» քանդակի առջև տեղադրված QR-կոդով տախտակ-ուղեցույցը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9
- ↑ ««Ջրավաճառ տղան» արձանը վերադարձվեց իր տեղը». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջրավաճառ տղան (արձան, Երևան) կատեգորիայում։ |