Ջրավազան (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրավազան
տեսակգեղանկար
նկարիչՎիկտոր Բորիսով-Մուսատով
տարի1902
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
 The Pond (Borisov-Musatov) Վիքիպահեստում

«Ջրավազան»  Վիկտոր Բորիսով-Մուսատովի ամենահայտնի նկարներից։

Նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունամատիտով նկարի էսքիզը

«Ջրավազան» նկարը ստեղծվել է 1902 թվականի ամռանը՝ Զուբրիլովկայում՝ նկարչի կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածում․ քննադատները նկատել են նկարչին, նրա նկարները հաջողություններ են ունեցել, և այն աղջիկը, որին նա երկար տարիներ սիրահարված է եղել, համաձայնել է ամուսնանալ նրա հետ[1][2]։ Հենց իր հարսնացուին՝ Ելենա Վլադիմիրովնա Ալեքսանդրովային (կապույտ շրջազգեստով ափին նստած աղջիկը), ինչպես նաև քրոջը՝ Ելենա Բորիսովա Մուսատովային (վարդագույն շրջազգեստով կանգնած աղջիկը) նկարիչը պատկերել է նկարում[3]։ Սակայն Բորիսով Մուսատովը չի փորձել պատկերել նրանց դիմանկարը, այլ ցանկացել է փոխանցել երկու երիտասարդ աղջիկների կերպարը։

Նկարը ժամանակակիցներին ցնցել է իր պոետականությամբ և ներկերի թարմությամբ։ Նկարիչը մեծ ուշադրություն է դարձրել բնությանը. այն հանգիստ է և անխռով։ Ջրում արտացոլվում են երկինքը, ծառերը, և, ըստ էության, ամբողջ բնապատկերը, որը պատկերված է նկարում, արտացոլված է ջրավազանի մեջ։ Երկու աղջիկների պատկերները պատկերված են դեպի աջ անկյուն։ Նրանցում չկա նույն անխռովությունն, ինչն առկա է բնության մեջ։ Սյուժեում բացակայում է պատմողականությունը՝ չկա որևէ կոնկրետ գործողություն[3]։

Վ․ Ստանյուկովիչը գրել է նկարի հետ իր հանդիպման մասին․

Մենք պղտոր կյանքից եկանք Վիկտորի մոտ։ Մենք կուրացել էինք ներկերով, չէինք հասկացել... Մենք զարմացած նստել էինք նկարի առջև և երկար ժամանակ լուռ էինք։ Լռություն էր տիրում։ Վիկտորը քայլում էր այլ սենյակում։ «Ինչ լավ է, տեր Աստված, ինչ լավ է» կամաց շշնջում էր ինչ-որ մեկը։ Երջանկության մի մեծ ալիք ողողել էր մեր սիրտը, կարծես գոյություն չուներ ցածրիկ արվեստանոցը, անձրևը՝ պատուհանից այն կողմ, այդ երկարատև գավառական միապաղաղ օրերը։ Մենք անմիջապես սթափվեցինք, խոսեցինք, աղմկեցինք, ուրախ ու երջանիկ։ Վիկտորը ևս ժպտաց, ուրախ ու շփոթված[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Борисов-Мусатов. Творчество». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  2. Артпроект — Энциклопедия искусства
  3. 3,0 3,1 «ГТГ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  4. [http://www.artprojekt.ru/gallery/borisov/Bor01.html Водоем (1902), Государственная Третьяковская галерея

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]