Ջրասերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրասեր

Ջրասերներ (Hydrophilidae), կարծրաթև միջատների ընտանիք։ Հայտնի է մոտ 2 հզ., Հայաստանում՝ 70 տեսակ՝ տարածված ամենուրեք՝ անապատներից մինչև ալպիական գոտի։ Առավել տարածված են դեղնաթեվ, քառակետ, գորշաոտ, փայլուն, ճահճային և այլ բզեզներ։ ճահճային Ջրասերը լուրջ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը (հացահատիկային մշակաբույսերին)։ Մանր ու միջին մեծության (երկար.՝ 1-50 մմ), ձվաձև, կիսաուռուցիկ միջատներ են, առաջնակուրծքը և վերնաթևերը՝ փայլուն ու հարթ։ Մեծամասնությունն ապրում է ջրամբարներում, ջրով ողողվող հողամասերում (այստեղից՝ անվանումը), որոշ տեսակներ՝ գոմաղբում, փտած բուսական մնացորդներում։ Հիմնականում բուսակեր են, թրթուրները՝ բազմակեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։