Ջրառու կառույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջրառու կառույց, ջրառու, հիդրոէներգետիկայի, ջրամատակարարման, ոռոգման և այլ նպատակների համար բաց ջրավազանից (գետից, լճից, ջրամբարից) ջրի ընդունման համար ծառայող հիդրոտեխնիկական կառույց։ Ջրառու կառույցը պետք է ապահովի ջրտարի (ջրանցք, խողովակաշար, թունել և այլն) մեջ տրված ծավալով, պահանջվող որակի և ջրի սպառման գրաֆիկի համաձայն ջրի բացթողումը։ Տարբերում են․ հիդրոէլեկտրակայանների Ջրառու կառույցներ՝ ցածրճնշումային և խորքային, որոնք մտնում են հիդրոհանգույցի կառույցների կազմի մեջ, ջրամատակարարման համակարգերի Ջրառու կառույցներ (ջրընդունիչներ), առավել տարածված գետային Ջրառու կառույցներ՝ առափնյա, հունային, լողացող, շերեփաձև, ոռոգման (առանց պատվարի և պատվարով)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 538