Ջրառատի դեպքեր (մարտ, 2017)
Ջրառատի դեպքեր, զինված ընդհարումներ 2017 թվականի Հայաստանի ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցության և Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամների ու համակիրների միջև[1][2][3][4][5]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի ապրիլի 2-ին նշանակված ՀՀ ազգային ժողովի ընտրությունների շրջանակներում նախընտրական քարոզչության միջոցառումների համատեքստում ընտրություններին մասնակցող Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցիչները դաշինքի առաջնորդների ղեկավարությամբ մեկնել էին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղ բնակիչների հետ նախընտրական հանդիպում անցկացնելու համար[1]։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Ջրառատ գյուղը համարվում է ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ Լևոն Երանոսյանի ծննդավայրն ու նրա ազդեցության գոտին։ ՀՀԿ ներկայացուցիչ հանդիսացող Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանը նույնպես Լևոն Երանոսյանի ազգականն է[2][6]։
Մարտի 12-ի դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ 2017 թվականի մարտի 12-ին Հայաստանի Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի նախընտրական հանրահավաքից հետո Ջրառատի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանը սպառնալիքներ է հնչեցրել ՕՐՕ դաշինքի համակիր համագյուղացու հանդեպ։ Լևոն Երանոսյանի եղբայրը՝ ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանը իրեն պատկանող «Մակարով» ատրճանակով կրակել է ՕՐՕ դաշինքի անդամների ուղղությամբ։ Վերջիններս ատրճանակ կիրառող անձից զենքը ուժի գործադրման միջոցով վերցրել են։ Դեպքից հետո ոստիկանությունը ՀՀ ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել ՕՐՕ դաշինքի համակիրներին, իսկ Լեռնիկ Երանոսյանը գլխուղեղի սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց[1][2][7]։
Ըստ որոշ տեղեկությունների՝ հնչել են նաև ինքնաձիգի կրակոցներ։
Դեպքից հետո Ջրառատ գյուղ են մեկնել ՕՐՕ դաշինքի առաջնորդներ Սեյրան Օհանյանն ու Արմեն Մարտիրոսյանը[1]։
Մարտի 14-ի դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի մարտի 14-ին Հայաստանի Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ժամը 13։ 30-14:00-ի սահմաններում գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք հրազենի, դանակի ու երկաթյա ձողերի կիրառմամբ, որի հետևանքով գյուղի բնակիչ հանդիսացող ՕՐՕ դաշինքի երեք համակիր տեղափոխվել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն, մեկ հոգի՝ Վաղարշապտի հիվանդանոց[3][4][5][7][8][9][10]։
Ըստ մամուլի հրապարակումների՝ վիճաբանությունը սկսվել է գյուղի դպրոցի մոտ, որտեղ հարձակվել են դպրոցի աշակերտ հանդիսացող 16 տարեկան Արայիկ Մելքոնյանի վրա և երկաթյա ձողերով ծեծի ենթարկել վերջինիս։ Որից հետո Արայիկ Մելքոնյանը զանգահարել է տուն և դեպքի մասին հայտնել իր հարազատներին։ Երեխայի ազգականներ Հակոբ Մելքոնյանը, Մելիք Մելքոնյանը և այլք եկել են դեպքի վայր և գյուղապետարանի մոտ դանակներով, երկաթյա ձողերով և ինքնաձիներով զինված մեծ թվով անձանց կողմից հարձակման ենթարկվել։ Հարձակման ժամանակ դեպքի վայրում են եղել ոստիկանության աշխատակիցներ, ինչպես նաև, ըստ մամուլում շրջանառվող տեսանյութի, նաև ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ Լևոն Երանոսյանը[3][4][5][7][8][9][10][11][12][13][14]։
Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ ինքնաձիգով կրակող անձինք Ջրառատում երկու օր առաջ՝ մարտի 12-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ կրակահերթեր արձակած անձինք են[9][15]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ՀՀԿ կողմնակիցն ատրճանակ է ուղղել ՕՐՕ դաշինքի համակրի վրա:
- ↑ 2,0 2,1 2,2 Ջրառատում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Լեռնիկ Երանոսյանը կրակոցներ է արձակել:
- ↑ 3,0 3,1 3,2 ՀՀԿ-ականները զինված հարձակում են գործել Ջրառատում «ՕՐՕ» դաշինքի համակիրների վրա. կան վիրավորներ:
- ↑ 4,0 4,1 4,2 Ջրառատում վիճաբանությանը մասնակից են եղել երեխաները:
- ↑ 5,0 5,1 5,2 Նոր կրակոցներ ու միջադեպ Ջրառատում. ՕՐՕ դաշինքի համակիրները վիրավոր են. տեսանյութ:
- ↑ Տո գռռցնում էին. ջրառատցիները` այսօրվա դեպքի մասին:
- ↑ 7,0 7,1 7,2 Ջրառատի միջադեպի վիրավորներից 2-ը եղբայրներ են, մեկը՝ Լեռնիկ Երանոսյանը (տեսանյութ):
- ↑ 8,0 8,1 Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ:
- ↑ 9,0 9,1 9,2 Ստ. Մարգարյան. «Գյուղապետարանից դուրս է եկել մի ամբողջ բանդա»:
- ↑ 10,0 10,1 Չորս վիրավոր ՀՀԿ-ական հրոսակախմբի հարձակումից:
- ↑ «Ջրառատի միջադեպին անմիջական մասնակցություն է ունեցել նաև Լևոն Երանոսյանը (տեսանյութ)։». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Ջրառատ 1» (Ջրառատում տեղի ունեցած դեպքի տեսագրություն):
- ↑ Բացառիկ տեսանյութ Ջրառատ գյուղից. միջադեպին անմիջական մասնակցություն է ունեցել նաև Լևոն Երանոսյանը:
- ↑ ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ Ջրառատ գյուղից. միջադեպին անմիջական մասնակցություն է ունեցել նաև Լևոն Երանոսյանը:
- ↑ ՀՀԿ-ականները կրակել, դանակահարել և լոմով հարձակում են գործել գյուղի բնակիչների վրա. մանրամասներ Ջրառատի դեպքերից: