Ջրաղացներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջրաղացներ (գյուղ)ից)
Գյուղական համայնք
Ջրաղացներ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերան
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն132 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ջրաղացներ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ջրաղացներ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Ջրաղացներ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, հանրապետության հարավարևելյան հատվածում։ Գտնվում է Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 41 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 24 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 455,14 հա տարածք, որից 288,55 հա գյուղատնտեսական նշանակության, 150,32 հա անտառային հողեր։ Ջրաղացներ համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 5 աղբյուրներ` «Փասին», «Ճըրմիճրին», «Բաբունց», «Մոսունց» և «Վանունց»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրաղացներ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 132 մարդ, կա 42 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 133 127 125

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ` Սբ. Աստվածածին եկեղեցի (1882 թ.), Սբ. Վանես եկեղեցի (XIII դ.), Բանունց եկեղեցի, գյուղի տարածքում հաշվառված է 24 հուշարձան։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցի Ջրաղացների մասնաճյուղն, որտեղ սովորում են 7 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 80.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.