Ջրաղացաձորի կամուրջ
| Երկիր | |
|---|---|
| Տեղանք | Շերեքի ձոր |
| Նշանակություն | Հետնիոտնային |
| Տեսակ | Կամուրջ |
| Նյութ | Սրբատաշ բազալտ, անմշակ քար, կրաշաղախ |
| Թռիչքների քանակ | Միաթռիչք |
| Հատում է | Ժիվանք գետ կամ Հաղպատի ջուր |
| Ճանապարհ | Կայանբերդ տանող արահետ |
| Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
![]() | |
![]() | |
Ջրաղացաձորի կամուրջ, միաթռիչք կամուրջ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղում՝ Ջրաղացաձոր գյուղատեղիի տարածքում[2][3]։
Կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Ջրաղացաձորի կամուրջը ներառվել է Հաղպատի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում որպես հանրապետական նշանակության հուշարձան[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամրջի կառուցման վերաբերյալ հիշատակություններ հայտնի չեն[2]։ Սակայն, կամրջի ճարտարապետական ձևը հուշում են, որ այն կառուցվել է հավանաբար 13-րդ դարում[2]։
Հին ժամանակներում կամուրջը ծառայել է որպես կապող հանգույց Հաղպատի վանքից դեպի Կայանբերդ և դեպի Սանահինի վանք տանող ճանապարհի համար[2]։
Ճարտարապետական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը կառուցված է գետի նեղ հատվածում, որտեղ ժայռոտ ափերը իրար մոտ են[2]։ Կամրջի հիմնասյուները հենվում են ժայռերի վրա[2]։ Կառուցված է կապտավուն բազալտի սրբատաշ քարերով, անմշակ քարերով և կրաշաղախով[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջրաղացաձոր գյուղատեղի
- Սուրբ Կիրակի մատուռ
- Լաստի Այր
- Կայանբերդ
- Ծակայր
- Հաղպատի վանք
- Զարնի Այր
- Պարնի Այր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Հաղբատի վանքը և նրա հետ կապված Հաղբատ գյուղի հուշարձանները», Հ. Եղիազարյան, Էջմիածին։ Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, 1961 թվական, հրատարակիչ՝ Հայրապետական աթոռոյ Ս. Էջմիածնի, հրատարակման վայր՝ Ս. Էջմիածին։
- ↑ 3,0 3,1 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին», վավերացված 09.02.2004 թվականին (որոշման էլեկտրոնային տարբերակը արխիվացված 02․07․2024 թվականին)։
|


