Ջրահարսներ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ջրահարսներ
Iwan Nikolajewitsch Kramskoj 002.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Իվան Կրամսկոյ
տարի 1871
բարձրություն 89,5 սանտիմետր
լայնություն 134 սանտիմետր
ժանր դիցաբանական գեղանկարչություն
նյութ յուղաներկ և կտավ
գտնվում է Տրետյակովյան պատկերասրահ
հավաքածու Տրետյակովյան պատկերասրահ
կայք

«Ջրահարսներ» (ռուս.՝ Русалки), ռուս գեղանկարիչ, ռուսական դեմոկրատական գեղարվեստական շարժման գաղափարական առաջնորդ Իվան Կրամսկոյի նկարներից: Հեղինակը կտավը վրձնել է 1871 թվականին: Յուղաներկով կտավի չափերն են՝ 88 × 132 սմ[1][2]: Նկարը երբեմն հիշատակվում է նաև «Տեսարան Գոգոլի «Մայիսյան գիշեր»-ից»[3] և «Մայիսյան գիշեր»[4] վերնագրերով:

Այսօր «Ջրահարսներ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջրահարսներ» նկարը Իվան Կրամսկոյը վրձնել է ըստ Նիկոլայ Գոգոլի «Մայիսյան գիշեր կամ ջրահեղձ աղջիկը» պատմվածքի մոտիվների:

Կտավը հեղինակն ավարտել է 1871 թվականին ներկայիս Ուկրաինայի Սումիի մարզի Խոտեն գյուղում՝ Պավել Ստրոգանովի տանը[1][2][5]:

Առաջին անգամ նկարը հանրությանը «Տեսարան Գոգոլի «Մայիսյան գիշեր»-ից» վերնագրով ներկայացվել է 1871 թվականին Սանկտ Պետերբուրգում՝ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության առաջին ցուցահանդեսին[3]:

1872 թվականին Կրամսկոյը որոշ փոփոխություններ է կատարել նկարի վրա[2]:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջրահարսներ» ստեղծագործությունում հեղինակը պատկերել է գետափ, որի մոտ լուսնկա գիշերին ջրահարս-ջրահեղձ աղջիկներն են հավաքվել: Աղջիկների ֆիգուրները անէական են և կտրված արտաքին աշխարհից: Նրանք լցված են ներքին կենտրոնացվածությամբ, անվերջանալի թախծով և խորը տխրությամբ: Բանաստեղծական նկարը հիմնականում լուսնային թույլ նրբերանգով է պատկերված[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 288. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. 2,0 2,1 2,2 «Крамской Иван Николаевич — Русалки» (HTML)։ Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-12-ին։ Վերցված է 26.12.2018 
  3. 3,0 3,1 В. В. Стасов Избранные сочинения: живопись, скульптура, музыка. — Москва: Искусство, 1952. — Т. 1. — С. 213.
  4. А. И. Цомакион Иван Крамской. Его жизнь и художественная деятельность. — Москва: Litres, 2013. — ISBN 9785425083340
  5. Н. А. Яковлева Иван Николаевич Крамской. — Ленинград: Художник РСФСР, 1990. — С. 31. — 110 с. — (Массовая библиотека по искусству). — ISBN 9785737000424
  6. Р. Кононенко Иван Николаевич Крамской (Великие художники, том 13). — Москва: Директ-Медиа и Комсомольская правда, 2009. — ISBN 978-5-87107-186-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]