Ջրահարսը (քանդակ)
տեսակ | արձան |
---|---|
քանդակագործ | Էդվարդ Էրիքսեն |
տարի | 1913 |
բարձրություն | 125 սանտիմետր |
ժանր | նյու և հանրային արվեստ |
նյութ | բրոնզ |
գտնվելու վայր | Langelinie? |
քաղաք | Կոպենհագեն |
պատվիրատու | Carl Jacobsen? |
պատկերված են
| |
կայք | |
![]() |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրահարսը (այլ կիրառումներ)
Ջրահարսը (դան․՝ Den Lille Havfrue, բառացի` ծովային օրիորդ), Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի կերպարը ներկայացնող քանդակ։ Տեղադրված է Կոպենհագենի ծովափին։ Քանդակն ունի 1.25 մ բարձրություն և 175 կգ քաշ։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանդակը կերտել է դանիացի քանդակագործ Էդվարդ Էրիքսենը։ Այն բացվել է 1913 թվականի օգոստոսի 23-ին։
Քանդակը պատրաստվել է «Carlsberg» գարեջրի ընկերության հիմնադրի որդու` Կառլ Յակոբսենի պատվերով, ով հիացած էր Դանիայի աքայական թատրոնում «Ջրահարսը» հեքիաթի մոտիվներով բալետի բեմադրությամբ։ Նա խնդրել էր բալետի առաջնակարգ պարուհի Էլեն Փրայսին բնորդ լինել քանդակի համար։ Սակայն պարուհին հրաժարվել է մերկ բնորդ լինելուց, իսկ քանդակագործը պատկերել է պարուհու գլուխը ջրահարսի գլխի փոխարեն։ Կերպարի համար բնորդ է ծառայել քանդակագործի կինը` Էլինե Էրիքսենը[1][2]։
Կրկնօրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրահարսը դարձել է Կոպենհագենի ամենաճանաչելի խորհրդանիշերից մեկը` մեծ հռչակ վայելելով զբոսաշրջիկների շրջանում։ Դրա ապացույցն է այն հանգամանքը, որ քանդակի կրկնօրինակները տեղադրված են աշխարհի շատ քաղաքներում` Ամստերդամում, Փարիզում, Հռոմում, Տոկիոյում, Սիդնեյում, Վանկուվերում, Սարատովում[3]։
Քանդակի հեղինակային իրավունքի ժամկետը չի սպառվել, այդ պատճառով էլ 1959 թվականին մահացած քանդակագործի հետնորդները պնդում են, որ քանդակի պատկերներն ու կրկնօրինակները օգտագործելու համար պետք է գումար վճարեն[4]։
Վանդալիզմի դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արձանի հանդեպ վանդալիզմի մի շարք դեպքեր են գրանցվել` սկսած 1960-ական թվականներից, ամեն անգամ, սակայն, արձանը վերականգնվել է։
- 24 ապրիլի, 1964 - քանդակի գլուխը սղոցվել և գողացվել է սիտուացիոնիստական նկարիչների կողմից[5]։ Գլուխն այդպես էլ չի հայտնաբերվել, սակայն քանդակը վերականգնվել է։
- 22 հուլիսի, 1984 - սղոցվել է աջ ձեռքը։ Ձեռքը վերադարձվել է երկու օրից, վանդալները եղել են երկու դեռահասներ։
- 1990 - գլուխը առևանգելու հերթական փորձն է կատարվել, սակայն ձախողվել է` վզին թողնելով 18 սմ-ոց կտրվածք։
- 6 հունվարի, 1998 - քանդակը կրկին գլխատվել է։ Մեղավորները չեն հայտնաբերվել, սակայն գլուխը վերադարձրել են` թողնելով հեռուստակայանի մոտ։ Փետրվարի 4-ին գլուխը վերականգնվել է։
- Քանդակը մի քանի անգամ ներկել են կարմիր ներկով, 1961 թվականին նկարել են կրծկալ։
- 2004 թվականին քանդակը փաթաթել են փարաջայով` ի նշան Թուրքիայի` Եվրամիություն մտնելու բողոքի։
- 8 մարտի, 2006 - քանդակը ներկել են կանաչ գույնով` պատվանդանին թողնելով «մարտի 8» գրությունը։
- 3 մարտի, 2007 - վանդալները կրկին ներկել են քանդակը։
- 20 մայիսի, 2007 - արձանին հագցրել են փարաջա և հիջաբ։
2007 թվականին Կոպենհագենի իշխանությունները հայտարարել են, որ արձանը կարող է տեղափոխվել նավահանգստի խորքը` հետագայում վանդալիզմի նման դրսևորումներից և զբոսաշրջիկների` քանդակի վրա բարձրանալուց խուսափելու համար։
Ջրահարսի ճամփորդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին քանդակն առաջին անգամ մի քանի ամսով լքել է Կոպենհագենը` ներկայացվելով Շանհայի համաշխարհային ցուցահանդեսի` մանուկների համար նախատեսված տաղավարում։ Վանդալիզմից խուսափելու համար քանդակի ճամփորդության ուղերթը գաղտնի է պահվել, իսկ ցուցահանդեսում խիստ հսկողություն է սահմանվել։ Քանդակի բացակայության ժամանակ նրա տեղում տեսապատկեր են ապահովել, որ մշակել էր չինացի նկարիչ, արվեստագետ Այ Վեյվեյը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ էլինե Էրիքսենը անգլերեն Վիքիպեդիայում
- ↑ «The Little Mermaid statue in Copenhagen Harbor of the Hans Christian Andersen fairy tale figure The Little Mermaid — Copenhagen Pictures»։ Արխիվացված է օրիգինալից 1999-11-28-ին։ Վերցված է 2016-07-28
- ↑ ««Ջրահարսը» Կոպենհագենի ծովափին»։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-25-ին։ Վերցված է 2016-07-28
- ↑ Michigan 'Little Mermaid' Statue Prompts Copyright Concern — WSJ.com
- ↑ «Kopenhagens Nixe: Alter schützt Meerjungfrau nicht vor Rabauken» [Copenhagen Mermaid: Age does not protect Mermaid against vandals]։ Der Spiegel (German)։ JOL/Deutsche Presse-Agentur։ August 17, 2008։ Վերցված է December 31, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջրահարսը (քանդակ) կատեգորիայում։ |
|